Օքսիդներ, աղեր, թթուներ, հիմքեր

1. Հետևյալ նյութերից   չորս  սյունակով  առանձնացրեք  օքսիդները, հիմքերը, թթուներն  ու աղերը, նշելով  յուրաքանչյուրի  անվանումը. HNO3, Na2O, Cu(OH)2, Na3PO4, H3PO4, CO2, NO2, FeO, Al(OH)3, Ca(NO3)2, Ba(HCO3)2, HNO2, NH4OH, KClO3, FeBr3, HCl, NaAlO2, Fe(OH)2, NaCl, H2S, CaSiO3, H2SO4, MgO, NaOH, SO3, KHS, CaOCl2,  (NH4)2SO4, KMnO4, P2O5, H2CO3.

ՕքսիդՀիմքԹթուԱղ
Na2O
CO2
NO2
FeO
NaAlO2
MgO
SO3
P2O5
Cu(OH)2
Al(OH)3
Fe(OH)2
NaOH
NH4OH
HNO3
H3PO4
Ca(NO3)2
HNO2
HCl
H2S
H2SO4
H2CO3
Na3PO4
Ba(HCO3)2
KClO3
FeBr3
CaSiO3
KHS
CaOCl2
(NH4)2SO4
KMnO4
NaCl
  • Na2O (նատրիումի օքսիդ)
  • CO2 (ածխածնի (IV) օքսիդ)
  • NO2 (ազոտի (IV) օքսիդ)
  • FeO (երկաթի (II) օքսիդ)
  • NaAlO2 (նատրիումի ալյումինատ)
  • MgO (մագնեզիումի օքսիդ)
  • SO3 (ծծմբի (VI) օքսիդ)
  • P2O5 (ֆոսֆորի (V) օքսիդ)
  • Cu(OH)2 (պղնձի II հիդրօքսիդ)
  • Al(OH)3 (ալյումինի հիդրօքսիդ)
  • Fe(OH)2 (երկաթի (II) հիդրոօքսիդ)
  • NaOH (նատրիումի հիդրօքսիդ)
  • NH4OH (ամոնիումի հիդրօքսիդ)
  • HNO3 (ազոտական թթու)
  • H3PO4 (ֆոսֆորական թթու)
  • Ca(NO3)2 (կալցիումի նիտրատ)
  • HNO2 (ազոտային թթու)
  • HCl (քլորաջրածնական թթու կամ աղաթթու)
  • H2S (ծծմբաջրածնական թթու)
  • H2SO4 (ծծմբական թթու)
  • H2CO3 (ածխաթթու)
  • Na3PO4 (նատրիումի ֆոսֆատ)
  • Ba(HCO3)2 (բարիումի հիդրոկարբոնատ)
  • KClO3 (կալիումի քլորատ)
  • FeBr3 (երկաթի III բրոմիդ)
  • CaSiO3 (կալցիումի սիլիկատ)
  • KHS (կալիումի հիդրոսուլֆիդ)
  • CaOCl2 (կալցիումի քլորիդ)
  • (NH4)2SO4 (ամոնիումի սուլֆատ)
  • KMnO4 (կալիումի պերմանգանատ)
  • NaCl (նատրիումի քլորիդ)

2. Որո՞նք են 1, 2, 3 նյութերը փոխարկումների հետևյալ շղթայում.

Mg   1   >   MgO       2   >    MgSO4     3  >   Mg(OH)2 

               1)  H2O, H2SO4,  KOH                                     3)  O2, H2SO4 , NaOH

               2)  O2 , H2O,  SO3                                             4)  O2,  H2SO3,  KOH

2Mg+O2=2MgO

MgO+H2SO4=MgSO4+H2O

MgSO4+2NaOH=Mg(OH)2+Na2SO4

Պատասխանը հիմնավորեք ռեակցիաների հավասարումներով և կատարեք հաշվարկ. քանի՞ գրամ  մագնեզիումի հիդրօքսիդ կստացվի, եթե փոխարկումների համար վերցվել է 4,8 գ մագնեզիում (ընդունել, որ բոլոր ռեակցիաներն ընթացել են քանակապես):

3. Թթվածնի քանի՞ մոլ ատոմ կա ֆոսֆորի (V) օքսիդի մեկ մոլեկուլում.

P2O5

1)  4           2) 1,806 . 1024                          3) 5                               4)  3  

4. NaOH, H2SO4, Al(OH)3, Cu(OH)2, Ca(OH)2, Fe(OH)3 միացություններից մի քանիսը հնարավոր է ստանալ համապատասխան օքսիդի և ջրի միացումով: Գրեք  համապատասխան ռեակցիաների հավասարումները: Որքա՞ն է հնարավոր ռեակցիաների հավասարումների գործակիցների գումարը.

      1)  10                                        2)  25                                     3)  4                                       4)  6

5. R մետաղը թթվածնի հետ առաջացնում է օքսիդ, որում մետաղի զանգվածային բաժինը 71,43 % է: Հայտնի է, որ այդ մետաղի իոնում  պրոտոնների և էլեկտրոնների  թվերի տարբերությունը 2  է: Որքա՞ն է R մետաղի կարգաթիվը.

 1) 11                                      2)   20                                       3)  13                                     4)  12

6․ Հետևյալ օքսիդների զույգերից որո՞նք են փոխազդում միմյանց հետ. 1) Na2O և N2O5  2) BaO և CO2        3) Na2O և FeO     4) Na2O և Al2O3         5)  SiO2 և P2O5      6)  K2O և CaO:    

1)   2,3                                     2)  1,2,4                                 3)  2,5,6                                  4) 1,2,5,6

7. Հետևյալ նյութերից` HNO3, CaO, CuSO4, Ca(OH)2, P2O5 որո՞նք կփոխազդեն  նատրիումի հիդրօքսիդի հետ` առաջացնելով չեզոք աղեր. Ճիշտ պատասխանը` բոլոր  հնարավոր ռեակցիաների գործակիցների գումարն է.

1)  20                                            2)  21                                      3)  25                               4)  26

8. Օդում ֆոսֆորի այրման, ստացված ֆոսֆորի (V) օքսիդի ջրում լուծվելը  և  ֆոսֆորական թթվի չեզոքացումը նատրիումի հիդրօքսիդով ռեակցիաները ո՞ր տեսակին են համապատասխանում, պատասխանը հիմնավորեք  ռեակցիաների  հավասարումներով. 

       1)   միացման, տեղակալման,  փոխանակման

       2)   միացման, միացման, փոխանակման

       3)   փոխանակման, տեղակալման, միացման

       4)   միացման, փոխանակման,  տեղակալման

9. Համապատասխան պայմաններում հետևյալ զույգերից մի քանիսի  նյութերը փոխազդում  են. ա) Zn  և  FeCl2, բ) Fe  և  ZnCl2, գ) Cu  և  AgNO3, դ) CuO  և  HNO3, ե) CuSO4  և  Fe: Որքա՞ն է տեղակալման ռեակցիաներում ստացվող բարդ  նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածների գումարը.

     1)  392                                     2)  480                               3)  476                              4)  264

10. Համապատասխանեցրեք ռեակցիայի տեսակը, հավասարման ձախ մասի  ուրվագիրը վերջանյութի կամ վերջանյութերից մեկի բնորոշ հատկանիշը.

Ռեակցիայի տեսակՀավասարման ուրվագիրՎերջանյութի հատկանիշ
ա)  Միացման
բ)  Քայքայման
գ)  Տեղակալման դ) Փոխանակման
1) CuO + HNO—>
2) KClO3 MnO2 >
3) CaCO3 + CO2 + H2O—>
4) Cu + AgNO3 —>
Ա) մետաղ
Բ) աղ (կապույտ լուծույթ)
Գ) գազ
Դ) թթվային  աղ

Ո՞ր շարքի բոլոր պատասխաններն են ճիշտ.

1)  ա3Դ, բ2Գ, գ4Ա, դ1Բ                                                 3) ա1Բ, բ3Գ, գ4Բ, դ3Դ                          

2)  ա3Դ, բ2Գ, գ1Ա, դ1Բ                                                 4) ա3Գ, բ2Գ, գ4Ա, դ1Բ 

11. Ջրածին ստանալու համար մետաղական ցինկի հետ ո՞ր թթուն են փոխազդեցության մեջ դնում.

1)   խիտ  H2SO4             2)  նոսր  H2SO4              3)  խիտ  HNO3           4)  նոսր  HNO3

12. 7,8 գ զանգվածով կալիումը լուծել են 48,4գ ջրում:Որքա՞ն է նյութի զանգվածային բաժինը (%) ստացված լուծույթում.

     1)  20                                    2)    80                                 3)  25                                 4)   65

13. Միացություններում +6 օքսիդացման  աստիճան ցուցաբերող քիմիական տարրի  առաջացրած  0,875 գ զանգվածով երկհիմն թթվի քայքայումից գոյացել է 0,812գ այդ թթվին համապատասխանող օքսիդ: Որքա՞ն է թթվի մոլային զանգվածը (գ/մոլ).

      1)  250                                      2)   210                                 3)  162                                      4)  98  

14. Ծծմբական և ազոտական թթուներ պարունակող 945գ զանգվածով ջրային լուծույթին ավելցուկով բարիումի քլորիդ ավելացնելիս անջատվել է 116,5գ նստվածք: Նստվածքի անջատումից հետո մնացած լուծույթը չեզոքացնելու համար ծախսվել է  100 գ նատրիումի հիդրօքսիդ:

ա) Որքա՞ն է ազոտական թթվի զանգվածային բաժինը (%) ելային լուծույթում:

w(HNO3)=7.7%

բ) Որքա՞ն է ելային լուծույթում ծծմբական թթվի զանգվածը (գ):

w(H2SO4)=11գ

15. Համապատասխանեցրեք քիմիական տարրի նշանը, դրա բարձրագույն օքսիդի հիդրատի ընդհանուր բանաձևը և հիդրատում տարրի օքսիդացման  աստիճանը.

Տարրի  քիմիական             նշան                   Օքսիդի  հիդրատի        ընդհանուր                բանաձև    Տարրի  օքսիդացման            աստիճանը
ա)  Cu       
բ)   Na       
գ)  Al       
դ)  S       
ե)  N
1)  ROH  
2)  R(OH)2  
3)  H2RO4  
4)  H3RO3  
5)  HRO3
Ա) +3  
Բ)  +1  
Գ)  +4  
Դ)  +2  
Ե)  +6   
Զ)  +5

1) ա2Ա, բ1Գ, գ4Ա, դ4Գ, ե4Ե                                       3)  ա3Բ, բ1Դ, գ4Ա, դ3Գ, ե5Դ

   2)   ա2Դ, բ1Բ, գ4Ա, դ3Ե, ե5Զ                                         4)  ա2Դ, բ1Բ, գ4Բ, դ5Զ, ե3Գ

16. Նատրիումի և կալիումի հիդրօքսիդների հավասար զանգվածներ պարունակող խառնուրդը լուծել են ջրում և ստացված լուծույթը չեզոքացրել  են  ազոտական  թթվի 0,24 %  զանգվածային բաժնով լուծույթով: Չեզոքացումից հետո լուծույթը  գոլորշիացրել են և  ստացել նիտրատների 22գ խառնուրդ:

Հաստատե՛ք կամ հերքե՛ք պնդումների ճշմարտացիությունը խնդրի վերաբերյալ.

  1. Կալիումի հիդրօքսիդի զանգվածը ելային խառնուրդում 5,6 գ է:
  2. Նատրիումի հիդրօքսիդի նյութաքանակը փոքր է կալիումի հիդրօքսիդի  նյութաքանակից:
  3. Նատրիում տարրի զանգվածը աղերի խառնուրդում 3,22գ է:
  4. Նիտրատների գումարային նյութաքանակը 0,2 մոլ  է:
  5. Ծախսված ազոտական թթվի լուծույթի զանգվածը 50գ է:
  6. Նատրիումի նիտրատի զանգվածը կալիումի նիտրատի զանգվածից մեծ է 1,4 գ-ով:                                                                                        
 123456
 Ճիշտ  է      
 սխալ  է      
 չգիտեմ      

17*. Ո՞ր պնդումներն են ճիշտ ազոտական թթվի համար.

ա)   ջրային լուծույթում դիսոցված է

բ)   դրա աղերը կոչվում են նիտրատներ

գ)   փոխազդում է հիմքերի հետ

դ)  լակմուսը ներկում է կապույտ

ե)  փոխազդում է մետաղների հետ առանց ջրածնի անջատման

զ)  չի փոխազդում հիմնային օքսիդների հետ

1)  ա, բ, գ, դ                   2)  բ, գ, դ, ե                       3)   ա, բ, գ, ե                             4)  գ, դ, ե, զ