Դեկտեմբերի 21-ին 9-րդ դասարանի մասնագիտական կողմնորոշման ծրագրի սովորողների նախագծային խումբը կլոր սեղանի տեսքով ներկայացրեց «Նախասիրությունների բացահայտում» նախագծի փորձնական փուլի արդյունքները։ Քննարկեցինք հարցաշարի նոր և հին տարբերակները, համեմատեցինք միմյանց հետ, որի արդյունքում պարզ դարձավ, որ նոր՝ փոփոխված տարբերակը բավականին պարզեցված, սովորողների համար ավելի մատչելի տարբերակ է։
Շուտով պատրաստվում ենք ևս մեկ անգամ սովորողներին ներկայացնել նոր հարցաշարը, որի արդյունքները կքննարկենք նախագծային խմբով և կներկայացնենք նախագծի ղեկավարին։
Նախագծային խմբի համակարգողը՝ Դավիթ Մուրադյանը, լսարանին մանրամասն ներկայացրեց հարցաշարի հին և նոր տարբերակների տարբերությունը։ Նախորդ թեստում հարցերը բաշխված էին ոչ համակարգված, իսկ նոր թեստում ամեն բաժին ունի համակարգված, հստակ 5 հարց։
Սպասենք նախագծի հետագա զարգացմանը․․․



Նյութը՝ Սեդա Ստեփանյանի բլոգից․