Այսօր էլ ճամբարի երկրորդ օրն էր։ Օրակարգը բուռն թափ էր հավաքել, ու մենք արդեն սկսել ենք աշխատել մեր նախագծերի շուրջ։ Այսօր ընդհանուր պարապմունքից հետո, մենք քննարկեցինք, թե ո՞ր ճամփորդություններին ենք հերթագրվելու ու մասնակցելու, քննարկեցինք, թե ինչպես կարող ենք ավելի հետաքրքիր ու առանձնահատուկ դարձնել այս ճամբարը։ Երկրորդ ժամին, մենք գնացինք ընկեր Սոֆյայի սենյակ, որտեղ մենք ունեցանք շատ հետաքրքիր ու արժեքավոր քննարկում։ Քննարկման թեման էր «Լավ է լինել հետևորդ, քան առաջնորդ», իսկ դրանից առաջին մենք մի քանի րոպե խոսեցինք բուն քննարկումների ու բանավեճերի տարբերության ու իմաստների մասին։ Հետաքրքիր հանդիպում անկացրեցինք և քննարկեցինք։ Մեզանից յուրաքանչյուրը ներկայացրեց իր կարծիքը, լինի դա հստակ, թե՝ ոչ։ Հանդիպման լուսաբանումը և իմ դիրքորոշումը բևեռների նկատմամբ կարող եք տեսնել՝ այստեղ։

Ընկեր Սոֆյայի համագործակցային նախագծից հետո, մենք մասնակցեցինք «Դիջիթեք 2023» հանդիպմանը, որից հետո վճռեցինք, որ կարող ենք մասնակցել դրան մեր սեփական նախագծով։ Նախագիծը մշակվեց, մենք կազմեցինք աշխատանքային խումբը, իսկ հիմա սկսել ենք աշխատանքը, որպեսզի ներկայացման ժամանակ հնարավորություն ունենանք ներկայացնելու մեր միտքը և նախաձեռնությունը։ Այս տարվա Դիջիթեքը ավագ դպրոցում անցկացվում է ստարտափների գաղափարներով և հաղթող է դառնում նա կամ այն խումբը, ով՝ որը, ավելի մեծ միտք ու նախաձեռնություն ունի և կարող է դա իրականացնել, այդպես շահույթ բերելով հայրենիք։ Մենք որոշեցինք, որ կարող ենք մասնակցել, քանի որ մեր գաղափարը իրոք որ հետաքրքիր է ու, ինչ ամենակարևորն է՝ օգտակար է։ Մեր գաղափարի հետ կարող եք ծանոթանալ՝ այստեղ։
Մյուս ժամերին, մենք զբաղված էին մեր գործով և աշխատում էինք ջոկատային աշխատանքների ու Դիջիթեքի շուրջ։ Որոշ բաներ հասցրել ենք գրառել, կատարել, իրականացնել։ Այս օրն էլ այսպես անցավ։