Ահա եկավ նախավերջին օրը։ Ճամբարը այնքան շուտ անցավ, որ նույնիսկ չէինք էլ պատկերացնում։ Այս օրը շատ ծանրաբեռնված էր։ Նախ քննարկեցինք օրակարգը, հանդիպումների ու ամփոփումների ցուցակները, քննարկեցինք, թե քննությունների համար ինչպես ենք աշխատելու, ինչպիսի աշխատանքներ ու նախագծեր ենք կատարելու հետագայում։ Առաջին ժամվա ընթացքում մասնակցեցինք քոլեջի ուսանողների կողմից կազմակերպած «կլոր-սեղան» քննարկմանը, որտեղ նրանք մեզ ցույց էին տալիս քարտեզագրական բջջային հավելավծներ և պատմում էին, թե նրանք ինչ օգուտ են տալիս։





Առաջին ժամն անցավ այդպես, սակայն երկրորդ ու երրորդ ժամերը լուրջ ծանրաբեռնված էին։ Այդ ժամին մեզ այցելեցին «Մխիթար Սեբաստացի» քոլեջի ուսանողները, որոնք հետաքրքրված էին ֆիզիկայով և եկել էին, որպեսզի մենք «փոխանակվենք գիտելիքներով»։ Կատարեցինք «Սովորող-սովորեցնող» նախագիծը նույնպես։ Թեման էր «էլեկտրոլիտներ, ոչ էլեկտրոլիտներ, մեկուսիչներ ու հաղորդիչներ»։ Ուսանողների բացատրեցինք դիսոցման երևույթը, ցույց տվեցինք, թե որ մարմիններն են հաղորդիչ, որոնք՝ ոչ։ Նաև մենք որոշ բաներ վերհիշեցինք ու սովորեցինք։ Ուսանողները շահագրգռված էին յուրացնել ֆիզիկայի նոր դասերը, իսկ մենք շահագրգռված էինք դասը նորմալ անցկացնել։
Ահա այսպես անցան այս երկու ժամերը, փորձեր արեցինք ջրով ու հոսանքով, ուսումնասիրեցինք առաջին ու երկրորդ կարգի հաղորդիչները, փնտրեցինք նյութեր, որոնք հոսանք չեն հաղորդում և այդպես հետաքրքիր, զվարճալի ու ամենակարևորը արդյունավետ դաս ունեցանք։









Իսկ մյուս երկու ժամերին կազմակերպեցինք Վիկտորինա՝ ջոկատների միջև, սակայն քանի որ ստացանք մերժում երկու ջոկատի կողմից, ուստի անցկացրեցինք ոչ ինտելեկտուալ մրցույթ «մեր մեջ»։ Սովորող-ընկերներով հավաքվեցինք, ուրախացանք, հարցերին պատասխանեցինք ու մի խոսքով հավես ժամանակ անցկացրեցինք։ Հատուկ շնորհակալ եմ Աննա Խաչատրյանից, ով թույլ տվեց իր ջոկատին մասնակցել ու իր ներդրումն ունենալ մեր փոքրիկ նախագծում։ Հարցերը՝ ստորև, կարող եք ծանոթանալ ու փորձել պատասխանել։ Իսկ մեր օր այսպես անցավ։ Շնորհակալություն ուշադրության համար․․․