Նոյեմբերի 15-ին ժամը 13:00-14:00 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի ընթերցասրահում տեղի կունենա «Վանո Սիրադեղյանն հրապարակախոսն այսօր» թեմայով բանավեճ, որին կմասնակցեն Ավագ դպրոցի պատմության ընտրության խմբի 10-րդ և 11-րդ դասարանի աշակերտները։

Հանդիպման աշխատանքներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հղմամբ

Նախկինում կատարված վերլուծություններ (հոդվածներ, պատմվածքներ)

Սուր մտքերի վերլուծություններ

Մեր ժամանակակիցը․ Վանո Սիրադեղյան

Հերոսապատում․երեկ և այսօր․ մաս 4

Սեփական տեսակետ

Անշուշտ և անկասկած, Վանո Սիրադեղյանը մեծ արձակագիր է, նրա ժառանգության մի մասը մինչ օրս մնում է արդիական։ Ըստ էության, ես կողմ եմ, որպեսզի սովորողները ուսումնասիրեն Վանո Սիրադեղյանի գրականությունը, քանի որ նրա մեջ է այսօրվա իրականությունը ներկայացված, բայց և որոշակիորեն դեմ եմ նրան, որպեսզի ամեն տարի նշվի «Սիրադեղյանական շաբաթը»։ Ինչու՞ եմ դեմ։ Նախ և առաջ, պետք է հասկանալ, որ ոչ բոլորն են կարդացել կամ ընդհանրապես հետաքրքրված Վանոյի ստեղծագործություններով, ոչ բոլորին է այն, կոպիտ ասած, պետք։ Եվ երկրորդ, բանավեճեր կարելի է կազմակերպել, որպեսզի սովորողները կարողանան իրենց վերլուծական միտքն ու բանավեճի կարողություններն ու հմտությունները զարգացնեն, բայց պետք չէ դա չարաշահել։ Եթե սովորողները կամ նրանց մի մասը սիրում կամ ցանկանում է, որպեսզի անցկացվեն բանավեճեր, քննարկումներ, մտքերի փոխանակումներ, ապա դրանք պետք է մտցվեն օրակարգ, բայց հաշվի առնելով ներկա դրությունը, ինչ-որ տեղ անիմաստ եմ համարում այդպիսի միջոցառումները։ Ես մնում եմ այն մտքին, որ պետք է ուսումնասիրել մեծ մեծերին, այն էլ՝ հասարակության մեջ հակասական տրամադրություն գրգռող մեծերին, սակայն ամեն տարի (կարևոր միջոցառումների փոխարեն) դրանց անցկացումը համարում եմ անտեղի։ Շնորհակալ եմ։