Դեպի Մատենադարան

Այսօր՝հունվարի 15-ին,ես իմ դասարանի հետ գնացի Մատենադարան։Ճանապարհը դեպի Մատենադարանը շատ հավես ու ակտիվ անցավ։Ընկեր Հասմիկ մեզ հարցեր էր տալի կապված Երևանի տեսարժան վայրերի,արձանների,շենքերի,եկեղեցիների և փողոցների հետ կապված,իսկ մենք փորձում էին պատասխանել։Ճանապարհին մենք իմացանք ավելի շատ ինֆորմացիա,քան գիտենք դրանից առաջ։Օրինակ,կային վայրեր,եկեղեցիներ,շենքեր փողոցներ,որոնք չգիտեի և իմ ընկերները և իմ ուսուցիչը հուշում էին դրանց անունները։Շատ հետաքրքիր ու երկար պատմություն ունի մեր մայրաքաղաքը։Մենք անցանք Ամերիկյան դեսպանատան կողքով և անցանք Հաղթանակի կամուրջը։Եվ ահա հասանք Մաշտոցի պողոտա,և իհարկե հասանք Մատենադարան։Ես վերջին անգամ եղել էի Մատենադարանում մոտ 5 տարի առաջ։Ես դեռևս 7 տարեկան էի և այդքան շատ չէի հասկանում։Վերջապես եկավ այդ պահը,երբ մենք մտանք ներս։Երբ մտանք ներս և շատ զարմացա,թե որքան էր այնտեղ գեղեցիկ։Իմ վերջին այցելույից հետու,այն վերանորոգել էին,և ներսում ավելացրել էին շատ գեղեցիկ սյուներ և նկարազարդ պատեր։

2014 Erywań, Matenadaran (18).jpg

Մատենադարանը կառուցվել է 1997 թվականին և ընդգրկվում է համաշխարհային հիշողության վայրերում։Երբ բարձրացանք այդ դիքը,տեսանք Մեսրոպ Մաշտոցին իր աշակերտ՝Կորյունի հետ մեջտեղում։Կորյունը գրել է Մեսրոպ Մաշտոցի կենսագրությունը,որով հայտնվել է ուշադրության կենտրոնում։Ես գիտեի որոշ ինֆորմացիա Մատենադարանի մասին,բայց երբ մտանք ներս կարծես իմացա ավելին։Ներսում շատ գեղեցիկ էր,քան ես էի պատկերացնում։Մատենադարանում պահվում են 23 հազարից ավել ձեռագիր,որոնց կեսը պահվում է պահոցներում։Մատենադարանում կային մի քանի սրահ։Երբ մտանք առաջին սրահ,տեսանք,որ այնտեղ պահվում են շատ հին ձեռագրեր։Մոտեցանք առաջին ձեռագրին և դա պարզվեց ամենածանր գիրքն էր։

Կարող ենք տեսնել,որ կա երկու գիրք։Հայկական ամենածանր գիրքը դա Մշո Ճառընտիրն է։Այն կշռում է 28 կգ։Ըստ լեգենդի՝ցեղասպանության ժամանակ այն տեղափոխել են Էջմիածին երկու կին։Քանի,որ այն շատ ծանր էր,կիսել են երկու մասի։Այստեղ մի կեսն է։Այն կշռում է 14 կգ՝ուղիղ կեսը։Երկու կին կիսել են գիրքը։Մի կինը հաջող հացրել էր ապահով վայր,իսկ մյուսը դժբախտաբար ճամփին մահացել էր,բայց հասցրել էր պահել գիրքը հողի տակ։Իսկ մյուս գիրքը դա Տոնացույցն է։Այն հանգիստ տեղավորվում է գրպանում և լուցկու տուփի մեջ,և դրա համար էլ ասում են ,,լուցկի տուփից փոքր է,,։Ի դեպ այս արձանի վրա է պատկերված 7 դարի հայ աշխարհագետ Անանիա Շիրակացին։Իմ դուրը շատ եկավ։

Հետո մոտեցանք այս ձեռագրի մոտ և մեզ պատեցինք,որ այն ժամանակներում դեռ չկային տպագրություններ և մի գիրքը պետք է գրվեր մի քանի անգամ,որպեսզի բաժանվեր մի քանի հոգու միջև։Եվ դրա համար մարդիկ նստում էին և մի գրիքց արտագրում էին տեքստերը մյուս գրքի մեջ։Եվ ըստ պատմության՝Մովսես Խորենացին (որը ի դեպ արձանի վրա է պատկերված),գտնվել է պատերազմի դաշտում և ամեն ինչ տեսել է ,և իհարկե գրել է ։Նա հայ մեծ նշանավոր պատմիչ է,ով գրել է տասնյակ պատերազմների և ճակատամարտերի մասին։Այդ մեծ գրքի մեջ գրվծ են հենց պատերազմների մասին։Նա իր կյանքի ընթացքում արտագրել է մոտ 100,000 գիրք,որոնցից 60 հազարը մեծ չափի են,իսկ մնացած 40 հազար նկարի մեջ պատկերված փոքր գրքի չափի են։Ըստ պատմության՝նա կուրացել է արտագրելով տեքստերը փոքր գրքերի մեջ։Հետո այն շարունակել են իր աշակերտները,որոնք նույնպես կուրացել են,և այսպես շարունակ․

Մովսես Խորենացի

Նաև մեզ այդ սրահում պատմեցին Խաչատուր Աբովյանի,Եղիշե պատմիչի և այլ նշանավոր անձանց մասին։Պատմեցին մեզ գրերի գյուտը,պատմությունը։Եղել է երեք փուլ։Հիմա երրորդ փուլն է աշխարհաբարը։Պատմեցին նաև,որ Խաչատուր Աբովյանը վերջ է դրել գրաբարին և սկսել է աշխարհաբար լեզուն,փրկել է դպրոցները։Այնտեղ տեսանք մի գիրք,որի մեջ պատկերված էին մի քանի երեխաներ և ուսուցիչ։Պարզվում է,որ հին դարերում երեխային հարվածելը դա նորմալ է եղել։Ուսուցիչը վերցրել է փայտը և ամբողջ ուժով հարվածել է երեխային,եթե վերջինիս պահվածքը վտ է եղել,կամ նա դաս չի սովորել։Ի դեպ մի ուրիշ երեխա բռնել է ձեռքում մի այլ փայտ,որ եթե ուսուցչի փայտը խփելու ընթացքում կոտրվեր,այն տար իրեն։Բայց տուժած երեխայի ծնողը չպետք է խառնվեր դաստիարակչությանը,եթե հակառակվեր,ապա երեխային դուրս կհանեին դպրոցից և կտային ծնողների ձեռքը։Հետո քայլեցինք և տեսանք փղոսկրներից պատրաստված գրքեր,որոնք 3 հատ են աշխրահում,տեսանք դեղաբույսերի գրքեր և այլն․․

Հետո գնացինք մյուս սրահ։Այնտեղ պատմում էին բույսերի և դեղերի մասին։Պատմեցին գույների ստեղծման մասին,դեղերի ստեղծման մասին և այլն․․։Հետո մեզ տարան աշխարհագրական բաժին և մենք տեսանք մեր դիրքը անցյալում։Պետք է ճանաչել մեր պատմությունը,և պետք է իմանալ թշնամու հողերի մասը,որպեսզի կռվի ընթացքում իմանաս թշնամու թույլ կողմերը և կարողանաս հաղթանակ տանել։Ուզում եմ մեծ շնորհակալություն մաղթել Մատենադարանի աշխատակիցներին և իհարկե իմ սիրելու ուսուցչուհուն՝ընկեր Հասմիկին,այսպիսի շքեղ ճամփորդություն պատրաստելու համար։Եթե լինի հնարավորություն ես և մեկ անգամ կուզենամ գնալ Մատենադարան։Շնորհակալություն։