Բնատեխնիկական ստուգատես 2021՝Քիմիական և ֆիզիկական փորձեր լաբորատորիայում

Սեպտեմբերից մենք անցնում ենք քիմիա առարկան։Քիմիայի դասընթացի ժամանակ կատարել ենք բազում փորձեր և ուսումնասիրել ենք նյութերը։Հիմա ներկայացնում եմ Ձեզ փորձերը քիմիայի լաբորատորիայում։Կատարել ենք փորձեր և տեսանկարել ենք։

Դասընթացերը անցնում են հետաքրքիր և մենք ամեն դասին ինչ-որ տեղեկություն և ինֆորմացիան ենք ստանում։Կատարել ենք 7 փորձ քիմիայի լաբորատորիայում։Նրանցից մի քանիսը ֆիզիկական երևույթներ են,մյուսները քիմիական։Բարի դիտում։

7 փորձ քիմիայի լաբորատորիայում

1 փորձը դա ապակե ձողի դեֆորմացիան էր։Ապակե ձողի դեֆորմացիան դա ֆիզիկական երևույթ է,որովհետև փոխվում է ձևը մարմնի,իսկ մենք գիտենք,երբ մարմինը փոխում է ձևը,չափսը և ագրգետայաին վիճակը,ապա դա ֆիզիկական երևույթ է։

2 փորձը դա Կալցիումի գլյուկոնատի այրումն է-օձի առաջացումը։Տեղադրում ենք Կալցիումի գլյուկոնատը նախատեսված հարմարանքի վրա և կատարում ենք փորձը։Իսկ սա քիմիական երևույթ է,որովհետև փոխեց իր գույնը,առաջացավ հոտ և այրվեց,իսկ այրումը,հոտի առաջացումը և գույնի փոփոխությունը դա քիմիական երևույթ է։

3 փորձը մոմի հալումն էր և սառեցումը։Այս երևույթը կոչվում է ֆիզիկական,որովհետև փոխվում է մարմինի ագրեգատային վիճակը,իսկ այս դեպքում այն փոխեց ագրգ․վիճակը։Բայց փորձը դեռ չի ավարտվել։Հիմա պետք է սառեցնենք։Վերցնում ենք մի թաս ջուր և մեջը լցնում ենք մեր հեղուկ մոմը։Եվ որոշ ժամանակ անց տեսնում,որ այն դառել է պինդ,փոխել է ագրգետային վիճակը։Սա նույնպես ֆիզիկական երևույթ է։

4 փորձը դա Ամոնիումի բիքրոմատի քայքայումն է<<Հրաբուխ>>-ի առաջացումը։Մեզ այս փորձի համար պետք է էթիլ սպիրտի մի քանի կաթիլ,ամոնիումի բիքրոմատ և հարմարանք,որպեսզի դրա վրա կատարենք մեր փորձը։Մենք պետք է ամոնիումի բիքրոմատը տեղադրենք մեջտեղում և վրան կաթեցնենք մի քանի կաթիլ էթիլ սպիրտ։Իսկ հետո վառում ենք լուցկիով։Տեսնում ենք ինչ գեղեցիկ հրաբուխ է ստացվում։Այս երևույթը կոչվում է քիմիական երևույթ,որովհետև դրա ժամանակ առաջանում է հոտ,նոր գույն և այրվում է։Նաև առաջանում է նյութերի խառնուրդ։

5 փորձը դա Սպիրտի,մագնեզիումի այրումն է։Հինգերորդ փորձը կատարելու համար պետք է վերցնենք մագնեզիումի մեկ հատիկ,չոր սպիրտ և սպիտայրոց։Վերցնում ենք ամրակալը և չուգունե հարմարանքի վրա տեղադրում ենք մեր սպիրտայորցը։Հիմա վերցնում ենք չոր սպիրտը և դնում ենք մագնեզիումի վրա,վառում ենք սպիրտայրոցի միջոցով։Պետք է պահենք վերևի մասում կրակի,որովհետև այնտեղ ամենատաքն է։Սպասում ենք,և տեսնում ենք,որ կայծ է արձակվում։Սա քիմիական երևույթ է,որովհետև անջատվեց գազ,էներգիա,առաջացավ գույն,հոտ և նոր նյութ ստեղծվեց։

6 փորձը դա Սոդայի և աղաթթվի փոխազդեցությունն է։Այս փորձի համար պետք է փորձանոթ,սոդա և աղաթթու։Պետք է վերցնել սոդա,մեկ գդալ, և լցնել փորձանոթի մեջ։Հետո ավելացնում ենք աղաթթուն։Պետք է շատ զգույշ լինել,որովհետև աղաթթուն քայքայիչ նյութ է։Խառնում ենք նյութերը և սպիրտայրոցով վառում ենք մեր փորձանոթը,որի մեջ գտնվում են աղաթթուն և սոդան։Հետո կառաջանա փրփուր և կբարձրանա վեր հետո կիջնի։Այս երևույթը կոչվում է քիմիական,որովհետև առաջանում է նոր նյութ,նաև այրվում է։Սա քիմիական երևույթ է։

7 փորձը դա Պղնձի քլորիդի և նատրիումի հիդրոքսիդի փոխազդեցությունն է։Մեզ պետք է Պղնձի քլորիդ, նատրիումի հիդրոքսիդ և փորձանոթ։ Պետք է փորձանոթի մեջ լցնենք պղնձի քլորիդ, դրա վրա ավելացնել նորմայի չափով։ Լցնելու համար պետք է քիմիական գդալ, դրանով մի քանի անգամ խառնում ենք և հետո ավելացնում ենք նատրիումի հիդրօքսիդ նորմայի չափով։ Մի քիչ սպասելուց հետո կտեսնենք նստվածք։Սա քիմիական երևույթ է,որոհետև անջատվեց էներգիա,նոր նյութ առաջացավ և գույն եղավ։

Ղեկավար՝Սուսան Սահակյան