Բնատեխնիկական ստուգատես 2021 ֆիզիկայից՝Ընտանեկան նախագծեր

Ֆիզիկայի դասընթացի ժամանակ և առնանց և ներկա՝կատարել ենք նաև համագործակցային և ընտանեկան նախագծեր։Ուսումնասիրել ենք ինֆորմացիաներ և տեղեկատվություն և փոստի միջոցով ներկայացրել այն։Ցանկանում եմ ներկայացնել իմ ընտանեկան նախագծերը։Բարի դիտում։

1 ընտանեկան նախագիծ

Անանիա Շիրակացի

Այստեղ ես պատմել եմ հայ մեծ աշխարհագետ Անանիա Շիրակացու մասին։Ես իմ ընտանիքի հետ կատարել եմ այս աշխատանքը։Մենք հետաքրքիր փաստեր,ինֆորմացիա ենք փոխանցել իրար և կայքերի միջոցով արել ենք այս նախագիծը։Դիպելով հղումին կարող եք տեսնել մեր աշխատանքը։

2 ընտանեկան նախագիծ

Գործնական աշխատանք՝քիմիական և ֆիզիկական երևույթները մեև կենցաղում և շրջապատում

Իսկ այստեղ ուզում եմ ներկայացնել երևույթներ։Այս փոստի մեջ պատմել եմ քիմիական և ֆիզիկական երևույթների մասին,նաև պատմել եմ։Սա կատարել եմ առցանց ուսւոսման ժամանակ,երբ մենք դեռ ուսւոմնասիրում էինք ֆիզիկան և բնությունը։Բացատրել եմ ամեն երևույթը

3 ընտանեկան նախագիծ

Ֆիլմերի դիտում։Ինտերնետային պաշար

Իսկ վերջին փոստի մեջ պատմել եմ ֆիլմերի մասին։Մեր ուսուցչուհու կայքից գտել եմ ինտերնետային պաշարներ փոստը,որտեղ կային հարյուրավոր տեսանյութեր ֆիզիկայից։Ես դիտել եմ մի քանիսը և պատմել եմ։Այստեղ կա և Արքիմեդյան ուժը և այլոք։Դասի ժամանակ ներկայացրել եմ,որպես ընտանեկան նախագիծ։Անձամբ իմ դուրը շատ է եկել և այս նախագիծը ես հավանել եմ,կցանկանայի կրկնել։Սա նույնպես կատարել եմ առցանցի ժամանակ։

4 ընտանեկան նախագիծ

Նյութերի մաքրության որոշում

Որոշել եմ երկու ֆիրմային կաթի անարատությունը խտության միջոցով։

Ճամբարի ժամանակ ցանկացա որոշել,թե մեր տան երկու ֆիրմային կաթերից ,որն է ավելի անարատ։Դրա համար ես վերցրեցի երկու կաթ՝Մարիաննա ֆիրմայի և Չանախ ֆիրմայի։Ստուգել եմ անարատությունը խտության միջոցով։

Բնատեխնիկական ստուգատես 2021 ֆիզիկայից՝Փորձեր լաբորատորիայում

Սեպտեմբերից մենք անցնում ենք ֆիզիկա առարկան։Ֆիզիկայի ժամին անցնում ենք հետաքրքիր դասեր,ստանում ենք հետաքրքիր ինֆորմացիա և ծանոթանում ենք ընդհանուր ֆիզիկայի հետ։Ֆիզիկան շատ լավ գիտություն է,որը անձամբ ինձ շատ է դուր գալիս։Մենք կատարել ենք փորձեր և առցնանց և ներկա։Ինձ շատ են դուր գալիս բոլոր նախագծերը և բոլոր դասերը։Ես շատ սիրեցի ֆիզիկա առարկան։Դաարանի հետ կատարել ենք բազում հետաքրքիր փորձեր,որոնք ցանկանում եմ Ձեզ ցույց տալ։

Անցել ենք նյութի խտությունը

Նյութի խտություն։Խտության միավորներ

Այս դասի ժամանակ անցել ենք խտություն թեման։Խտությունը դա զանգավծի և ծավալի հարաբերություն է։Նշանակում ենք ρ տառով /ռո/։Մենք կատարել ենք փորձ,որի ժամանակ ստուգել ենք խտությունը և ծավալը։Մեծ սիրով այն ներկայացնում եմ Ձեզ։

Կատարել ենք նաև սայլակների փորձը,որը հիշեցվում է տարբեր կայքերում և ֆիզիկայի գրքերում։Ահա այն

Դա մարմինների փոխազդեցության թեման է

Մարմինների փոխազդեցություն

Նպատակը՝հասկանալ փորձերի միջոցով դիտել և հասկանալ մարմինների փոխազդեցության երևույթները։

Անհրաժեշտ սարքեր և նյութեր՝նույնատիպ 2 սայլակ,որոնցից մեկի վրա դիմացից արմացված է առաձգական,մետաղյա թիթեղ,թել,մկրատ,լուցկի։

Նույն սայլակի թիթեղը նույնպես ճկում եմ և կապում եմ թելով։Այս անգամ այն մոտեցնում եմ պատին և այրում եմ թելը։Թելը այրելուց հետո,ես տեսա,որ առաձգական թիթեղը ուղվելով հարվածեց պատին,բայց ինքը հետ հեռացավ պատից։

Եզրակացություն․

Փորձից հասկացա,որ պատը ազդեց սայլակի վրա և այն նրանից հետ հրվեց։

Կատարել ենք երեք փորձ

Առաջինը՝ամրացրել ենք թելը առաձգական թիթեղին ,դրել ենք գետնին և վառել ենք այն։Հասկացել ենք ,որ միայնակ սայլակը չի կարող փոխել արագությունը՝մնում է դադարի վիճակում։Հետո կապել ենք նույն ձև և դրել ենք պատի մոտ։Վառելուց հետո տեսել ենք,որ սայլակը փոխազդել է պատի հետ,և վերջինից հրվել է։Այնինքն պատը փոխազդել է և սայլակը շարժվել է։Իսկ երրորդում իրար դեմ-դիմաց տեղադրել ենք նույնատիպ սայլակ։Մեկի թելը ճկում ենք և կապում ենք մյուսին։Վառելուց հետո տեսել ենք,որ երկուսն էլ շարժվել են՝այնինքն փոխազդել են նույն ձև։

Ղեկավար՝Գայանե Մխիթարյան

Բնատեխնիկական ստուգարք քիմիայից՝Մաքուր նյութերի բաժանումը

Քիմիայի դասերի ժամանակ անցել ենք բազում հետաքրքիր դասեր և մասնակցել ենք շատ նախագծերի։Սովորում ենք մաքուր նյութերի խառնուրդների բաժանումը,թե ինչպես կարող ենք բաժանել։Ինձ շատ դուր եկավ այս թեման իր հետաքրքրությամբ։Ես մեծ հաճույքով մասնակցեցի ևս այս նախագծին։Մաքուր նյութերի և խառնուրդների բաժանումը․

Կատաերլ ենք 4 փորձ

1 փորձը

Երկաթի և ծծումբի բաժանումը մագնիսով և ջրով

Այս փորձի ժամանակ բաժանել ենք երկաթի և ծծումբի խառնուրդը։Քանի,որ երկաթը մագնիսի կողմ է ձգվում,մենք կարողացանք շատ հեշտությամբ այն բաժանել,տանելով այս կամ այն կողմ։Ուր տանում էինք մագնիսը,երկաթի մասինկները գալիս էին այդ կողմ։Թերթով և մագնիսով բաժանելը նույնպես հեշտ էր։Խառնուրդը լցրել էինք թերթի վրա և տակից մագնսիով քաշում էինք։Հետաքրքիր էր։

2 փորձը

Սպիրտի թորումը և ձեթի ու ջրի բաժանումը՝բաժանիչ ձագարով

Այս փորձերը նույնպես շատ հեշտ էին։Պետք է վառել սպիրտայրոցը և տանել դեպի կլորատակ կոլբի տակ։ Նախ պետք է տաքացնել ամբողջովին, իսկ հետո նոր դնել եռալու։ Ամբողջովին տաքացնելու անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ հանկարծակի չճաքի կամ չպայթի ապակին։ Պետք է առավելագույնը լինի 70 աստիճան ջերմություն։ Ամենաշուտ ցնդող հեղուկը դա սպիրտն է, հետևաբար կգոլորշանա, ապա սառնարանում կրկին կդառնա հեղուկ և կլցվի փորձանոթի մեջ։

Իսկ ձեթի ու ջրի խառնուրդը բաժանելու համար անհրաժեշտ էր բաժանիչ ձագար։Այս փորձի համար անհրաժեշտ է բաժանիչ ձագար և բաժակ։ Պետք է բաժանիչ ձագարի տակ դնել բաժակ։ Ջրի և ձեթի խառնուրդը պետք է լցնել բաժանիչ ձագարի մեջ։ Ձեթը ավելի թեթև հեղուկ է, հետևաբար կբարձրանա դեպի վերև։ Կբացենք բաժանիչ ձագարի փականը և կսպասենք մինչև բուսական յուղի մասը մնա,իսկ ջուրը մինչև վերջ թափվի բաժակի մեջ։Հենց արդեն ջրի մասը իջնում է բաժակի մեջ և հերթը ձեթինն է ՝փակում ենք փականը։ Այսպես կարողանում ենք ջուրը առանձնացնել ձեթից։Բաժանիչ ձագարի օգնությամբ կարողացանք բաժանել մեր անհամասե խառնուդրը։Սա անհամասեռ խառնուրդ է,որովհետև մենք կարող ենք այն տեսնել անզեն աչքով,նույնսիկ օպտիկական մանրադիտակով։

Եվ վերջին՝4 փորձը

Երևանի քարհանքից բերված աղի մաքրումը

Բաժակի մեջ ենք լցնում աղտոտված կերակրի աղը և վրան ավելացնում ենք ջուր՝ապակե ձողի միջոցով։

Ստացված պղտոր խառնուրդը ֆիլտրում ենք։Ֆիլտրը պատրաստելու համար պետք թուղթը ծալել չորս մասի։Հետո պետք է ծալել երկու մասի։Երեք մասը տանում ենք մի կողմ,մյուս մի մասը հակառակ կողմ՝ստացանք ֆիլտրի թուղթ։

Աղի պղտոր լուծույթը լցնում ենք՝ձողի միջոցով ֆիլտրի վրա,որի ներքին ծայրն ուղղված է դեպի ձագարի պատը։Ստացված խառնուրդը լցնում ենք գոլլորշացման ճենապակե թասի մեջ։

Հիմա տակը տեղադրում ենք սպիրտայրոցը և վառում ենք։Սպասում ենք որոշ ժամանակ։Մեկ-մեկ խառնում ենք խառնուրդը։Երբ թասի մեջ լուծույթը կթանձարա,ապա պետք է դադարացնեք փորձը և սպասենք այնքան,մինչև հեղուկը շոգեհանվի և աղի աղբյուրները լրիվ չորանան։Ահա և փորձը

Սա նույնպես շատ հետաքրքիր փորձ էր։

Բնատեխնիկական ստուգատես 2021 քիմիայից`Ընտանեկան նախագծեր

Առցանց քիմիայի դասընթացերի ժամանակ մենք անցել ենք բազում նյութերի և մարմինները մասին տեղեկություններ։Մենք արել ենք մի քանի Ընտանեկան նախագծեր,որից մեկը եղել է նյութերը մեր շրջապատում։Ես արել եմ յոդի մասին։Հիմա ներկայացնում եմ այն Ձեզ։

Յոդ`ֆիզիկական հատկություններ

Ընտանեկան նախագծերից մեկը դա քիմիական և ֆիզիկական երևույթերի ուսումնասիրում էր,որը կատարել ենք տանը։Նախագծի մեջ պատմել եմ քիմիական և ֆիզիկական երևույթների մասին քիմիայի լաբորատորիայից դուրս
Ահա այն

Գործնական աշխատանք`Քիմիական և ֆիզիկական երևույթները մեր կյանքում

Ուսումնասիրել ենք երևույթները
Գրել ենք և ֆիզիկական և քիմիական երևույթների մասին և բացատրել ենք,թե ինչու է այդպիսին։

Ղեկավար՝Սուսան Սահակյան