Բարի գործ Ամանորին

Ողջու՜յն
Նախքան սկսելը ուզում եմ շնորհավորել բոլորի Ամանորը և Սուրբ ծնունդը։Ցանկանում եմ,որ այս տարի լինի հաջողությունների,հաղթանակների տարի:Թող բոլորը լինեն երջանիկ,առողջ և ուրախ։Թող,որ բոլոր նպատակները և երազանքները իրականանան։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։

Մենք գիտենք,որ Ամանորը բարի գործեր անելու ժամանակ է։Ամանորին բարի գործ անելը դա մի այլ բան է։Բոլոր մարդիկ տարբեր ձևերով են բարի գործեր անում,օրինակ մեկը նվերներ է նվիրում,մյուսը ֆիզիկապես է օգնում։Մեկը օգնում է տատիկին ճանապարհը
անցնել,մյուսը ծնողներին է օգնում։Ես շատ եմ սիրում բարի գործեր անել և ամեն հարմար առիթին փորձում եմ մեկին օգնել։Օրինակ,ինչ-որ մեկը նեղանում է կամ լացում է,ես մոտենում եմ և բառերով փորձում եմ հանգստացնել։Բայց այս տարի որոշեցի այլ ձև բարի
գործ մատուցել մարդկանց։Մենք բոլորս գիտենք Արցախի և Ադրբեջանի հակամարտության մասին,և իհարկե գիտենք Արցախից եկած փախստականների մասին։Արցախից Հայաստան են եկել փախստականները,որպեսզի անմեղ զոհ չդառնան հակամարտության
ընթացքում անցկացվող ռազմական գործողությունների։Հայերը փորձեցինք անել ամեն ինչ,որպեսզի ապահովեն արցախցիներին սնունդով,ջրով և ապրուստի միջոցով։Մենք մեր ընտանիքով պարտք համարեցինք օգնել նրանց հագուստով և սնունդով,նաև ամեն հարմար առիթով բոլոր հնարավոր միջոցներով օգնում և աջակցում ենք մեր քաջ զինվորներին,որոնք պաշտպանում են մեր հայրենիքի սահմանները։Հուսամբ կարողացել ենք ինչ-որ բանով օգտակար լինել։Թող,որ այս տարի բոլորը վերադառնան իրենց տուն և խաղաղ ապրեն,բոլոր հիվանդները և վիրավոր մեր բարեկամ զինվորները թող առողջանան։Մաղթում եմ բարի Ամանոր և Սուրբ ծնունդ։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարություն