“Սովորող-սովորեցնող” նախագիծ

Այսօր հունվարի 13-ին` իմ ընկերներ Լիլիի,Դավիթի և Ավագի հետ գնացինք Արևելյան դպրոց,որպեսզի կատարենք “Սովորող-սովորեցնող” նախագիծը։Արևելյան դպրոցում է սովորում իմ եղբայրը`Արսենը։Մենք գնացինք Արսենի դասարան։Արսենը սովորում է 2 դասարանում,Շողեր ջոկատում։Մենք գնացել էինք Արևելյան դպրոց,որպեսզի սովորեցնենք երեխաներին օգտվել PowerPoint ծրագրից։

Այդ դասարանը շատ ընդունակ էր ու ամեն ինչ ընկալում էր։Որոշ երեխաները արդեն գիտեին այդ ծրագիրը և օգտվել դրանից։Երեխաները շատ ուրախ էին ,որ մենք եկել էինք,մենք էլ էինք շատ ուրախ։Մենք բաժանվեցինք խմբերի և սկսեցինք սովորեցնել ամեն մի սեղանը։PowerPoint ծրագիրը օգտագործվում է սլայդեր և ներկայացումներ պատրաստելու համար։Եվ ահա սկսեցինք նախագիծը։

Ես մոտեցա առաջին սեղանին։Կային որոշ դժվարություններ,բայց մենք կարողանում էինք որոշել դա։Առաջին սեղանին սովորեցրեցի օգտվել,սլայդեր պատրաստել,գեղեցկացնել։Ես փորձեցի սովորեցնել այն,ինչ ես գիտեի։Երեխաները քիչ,թե շատ գիտեին,և կարողանում էին պատրաստել սլայդեր։Կան սլայդերի տարբեր ձևեր և չափեր։Մենք շատ ուրախ էինք,որ կարողանում էինք փոխանցել այն,ինչ մենք էինք սովորել։Իմ դուրը շատ եկավ։Դասարանը շատ լավն է և կարողանում է ճիշտ օգտագործել ծրագիրը։Մեր հետ էր նաև մեր դասղեկը`Ընկեր Ռիման։Նա էր մեզ առաջարկել գնալ Արևելյան դպրոց և սովորեցնել ծրագիրը։Երեխաները մեր դուրը եկան,որովհետև համեմատ մյուս երեխաների,նրանք կարողանում էին օգտվել և պատրաստել,և ամենակարևորը մեզ լսում էին ամեն պահին։Իմ եղբայրը նույնիսկ տանը այդքան ակտիվ չէր,ինչ դասարանում։Եվ ես իհարկե նրա մոտ էլ մոտեցա և սովորեցրեցի։

Ես փորձեցի շատ չբեռնել երեխաներին,և պարզապես սովորեցրեցի կարևոր օգուտները։Թե ինչպես ավելացնել,ինչպես ջնջել,գեղեցկացնել,ուղղել,մեծացնել,թե փոքրացնել և այլն,և այլն։Իմ դուրը շատ եկավ,և ես մեծ հաճույքով մասնակցեցի այդ նախագծին և ամենակարևորը,մեծ հաճույքով գնացի այդ դասարան և սովորացրեցի իմ գիտելիքները։Նույնիսկ ասեմ,որ դասարանում կային մի քանի երեխաներ,որոնք ինձանից շատ գիտեին,և ես ուրախացա,որ իրենք կարողացան մեզ իրենց գիտելիքները փոխանցեն։

Ես շատ սիրեցի այդ դասարանը։Ես շատ ուրախացա,որ ունեցա այդպիսի հիշողություններ և տպավորություններ և,եթե ունենամ ևս հնարավորություն,նույնպես մեծ հաճույքով կմասնակցեմ և կփոխանցեմ իմ գիտելիքները։ Շնորհակալություն)

Հաջորդ անգամ ավելի խորացված և ավելի շատ ինֆորմացիայի կփոխանցենք մեր կրտսեր ընկերներին)