Քիմիական տարր՝Ջրածին

Քիմիական տարր՝Ջրածին

Ջրածին

H2

Ջրածինն անգույն, անհոտ, անհամ գազ է: Ամենատարածված քիմիական տարրն է Տիեզերքում. կազմում է աստղերի և Արեգակի զանգվածի մոտ կեսը, Արեգակի մթնոլորտի 84 %-ը, միջաստղային միջավայրի և միգամածությունների հիմնական մասը: Աստղերի ընդերքում ջրածնի ատոմների միջուկները վերածվում են հելիումի ատոմների միջուկների (ջերմամիջուկային սինթեզ), և անջատվում է մեծ քանակությամբ էներգիա: Ջրածնի պարունակությունը երկրակեղևում 0,15 % է, ընդհանուր պարունակությունը Երկրի վրա՝ 1 %: Ջրածինը Երկրի վրա ազատ վիճակում հանդիպում է հազվադեպ՝ որոշ հրաբխային և այլ բնական գազերում, օդում՝ 10-4%: Մթնոլորտի վերին շերտերում ջրածնի պարունակությունը շատ ավելի մեծ է, մերձերկրյա տարածությունում առաջացնում է Երկրի պրոտոնային ճառագայթումային գոտին:

Ջրածին

Ջրածինը մտնում է ամենատարածված նյութի՝ ջրի (11,19% ըստ զանգվածի), ինչպես նաև քարածխի, նավթի, բնական գազերի, կենդանական ու բուսական օրգանիզմների բաղադրության մեջ:Բնական ջրածինը բաղկացած է պրոտիում (1H) և դեյտերիում (2H) կամ D կայուն իզոտոպներից: Ջրածինն այրվում է՝ մեծ քանակությամբ ջերմություն անջատելով: 2 ծավալ ջրածնի և 1 ծավալ թթվածնի խառնուրդը պայթուցիկ է և կոչվում է շառաչող գազ: Բարձր ջերմաստիճաններում ջրածինը միանում է ալկալիական և հողալկալիական մետաղներին՝ առաջացնելով մետաղների հիդրիդներ:Ջրածինը (Hydrogenium` լատիներեն ջուր ծնող) պարբերական համակարգի առաջին պարբերության՝ առաջին խմբի, մեկ կարգաթվով տարրն է:

ջրածին տարրի նշանը
H2



Ջրածնի ատոմն ունի ամենապարզ կառուցվածքը` մեկ դրական լիցքով միջուկի շուրջը սփռված է մեկ էլեկտրոն:




ջրածնի ատոմի կառուցվածքը

Միացություններ առաջացնելիս ջրածինը հիմնականում ցուցաբերում է մետաղական հատկություն, այսինքն՝ տալիս է մեկ էլեկտրոն և ձեռք է բերում +1 լիցք:

H0−1e→H+

Իսկ որոշ պայմաններում ոչ մետաղական հատկություն` ընդունում է էլեկտրոն (օրինակ՝ մետաղների հետ առաջացած միացություններում) և ձեռք բերում −1 օքսիդացման աստիճան:

H0+1e−→−H−

Միացությունների ձևով ջրածինը չափազանց տարածված տարր է: Նա կազմում է ջրի զանգվածի 11 %-ը, մտնում է բոլոր բուսական` մրգերի, բանջարեղենների, թթուների, և կենդանական նյութերի` ճարպերի, սպիտակուցների, ածխաջրերի, նավթի, և շատ այլ հանքային նյութերի բաղադրության մեջ:



Նա կազմում է արեգակի և աստղերից շատերի զանգվածի կեսից ավելին: Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը` Յուպիտերը, համարյա լրիվ կազմված է ջրածին քիմիական տարրից: Ցածր ջերմաստիճանի և շատ բարձր ճնշման պատճառով ջրածինն այդ մոլորակի վրա գտնվում է պինդ վիճակում:



Ջրածին տարր պարունակող ցանկացած միացություն պարունակում է ջրածնի երկու իզոտոպ` պրոտիում ( 99,98 ) և դեյտերիում ( 0,02 ): Աննշան քանակությամբ հանդիպում է նաև երրորդ իզոտոպը` տրիտիումը:




Ջրածնի մոլեկուլի բանաձևն է՝ H2 , հարաբերական մոլեկուլային զանգվածը՝ 2,016 (կլորացված 2 ), մոլային զանգվածը՝ 2 գ/մոլ՝

ջրածնի մոլեկուլի մոդելը

Ջրածինը բնության մեջ ազատ վիճակում հանդիպում է չնչին քան

Երբեմն, այն երկրի ընդերքից դուրս է գալիս այլ գազերի հետ հրաբխային ժայթքումների, ինչպես նաև նավթի արդյունահանման ժամանակ

Նյութերի մաքրության որոշում։Երկու ֆիրմայի կաթի անարատության ստուգում խտության միջոցով

Փորձով  ՝տանը տեսաֆիլմով իրականացրեք

«Միջառարկայական՝ Նյութերի մաքրության որոշում»

նախագիծը ՝որոշեք 1լ կաթի,մեղրի,ձեթի խտությունը(տարբեր արտադրության),այն համեմատեք խտությունների աղուսյակում անարատ կաթի,մեղրի  խտության հետ,արեք եզրակացություն,թե ո՞ր արտդրության մթերքն է մաքուր

Ճամբարի ժամանակ ցանկացա որոշել,թե մեր տան երկու ֆիրմային կաթերից ,որն է ավելի անարատ։Դրա համար ես վերցրեցի երկու կաթ՝Մարիաննա ֆիրմայի և Չանախ ֆիրմայի։Ստուգել եմ անարատությունը խտության միջոցով։

Խտությունների աղյուսակում անարատ կաթի խտություն 1,03 գ/սմ3,իսկ կգ/մ3-ով — 1030 կգ/մ3։Ֆիզիկայի լաբորատորիայում հաշվել եմ զանգվածները։Հաշվել եմ երկու շշերը և կաթով,և առանց։Հետո հանել եմ կաթը շշովից շիշը և ստացել եմ կաթի զանգվածը։Ստացել եմ տարբեր արդյունքներ։Ինչպես գիտենք,խտությունը հավասար է զանգվածը բաժանած ծավալի։Տեսանյութի մեջ ես բացատրում եմ ամեն մի քայլս։Թե ինչպես եմ հաշվում,ինչպես գրառում և այլն․․,և այլն․․․։Տեսանյութի մեջ երկու կաթերը ունեն տարբեր խտություններ։Եվ այդ խտությունները պարզել եմ զանգվածը բաժանելով ծավալի։Հուսամբ կհավանեք։

Ահա ցուցադրում եմ,թե ինչպես եմ չափել Մարիաննա ֆիրմայի կաթը։

Հետո արդեն հաշվել եմ Չանախինը և հետո հաշվել նրանց խտությունները։Տեսանյութում կարող եք տեսնել արդյունքը։Պարզեվց,որ մեկը մյուսից ավելի անարատ է։Բարի դիտում

Ահա և տեսանյութը

Այս փորձը շարունակական է,մյուս անգամ կստուգենք մեղրի մաքրությունը խտության միջոցով։Հաջողություն։