Հոկտեմբերի 23 — Կարդալ Ստեփան Զորյանի «Ջրհորի մոտ» պատմվածքը: Որն է պատմվածքի ամենասուր միտքը: Գրել ստեղծագործական աշխատանք «Մարդը պատերազմի մեջ»:
—Բա ջուրն էսքան մոտիկ ըլի ու մենք էսպես ծարա՜վ,— ասում է տղաներից մինը:
Մենք էլ նայում ենք ջրհորին ու զարմանում, որ ջուրն էսքան մոտիկ է ու անկարելի հեռու: Ծարավ մարդիկ ու ջրհո՜ր ։Նայում ենք ոնց որ սովածը հացին:
Շատ սուր միտք է։Որովհետև այստեղ քննարկվում է մեր առօրյա գործը։Եթե ջուրը չլիներ,մենք չէինք կարողանա ապրել։Ջուրը մեր կյանքն է։Ահա և մինը տղաներից ասաց,որ ջուրը շատ մոտիկ է,բայց նրանք շատ ծարավ են,որովհետև նրանք չեն կարող հասնել այդ ջրին։Նույն միտքը ,երբ սոված մարդը նայում է հացին։Դա նույնպես շատ փիլիսոփայական հարց է։Թե մարդ կարող է տեսնել հացը,բայց չի կարող ուտել,որովհետև նրանք չէին կարող ստանալ․ իրենց այսպես ասած բոչկեն կորել էր։Բոչկեն կորել էր ճանապարհին և այդ մարդիկ չէին կարողանում առանց բոչկի խմել ջուր,այդ իսկ պատճառով մինը ասաց այս խոսքերը<<Ջուրը մոտիկ է,բայց այնքան հեռու>>։
Նաև կա ուրիշ բացատրություն։Այդ բոլոր գործողությունները կատարվում էին պատերազմի ժամանակ։Իսկ պատերազմի ժամանակ կենցաղային գործերը վերացվում են շատ դաժան և դժվար փորձությունների։Պատերազմի ժամանակ դու չես կարողանա նույնիսկ ջուր խմել։Եթե ուզենաս խմել,ապա թշնամին քեզ կնկատի և կսպանի։Եվ դրա համար պետք է աշխատել,կռվել և տանջվել,որ հետո հանգիստ խմես ջուրը։
Բոչկեն-տակառը
<<Մարդը պատերազմի մեջ>>
Պատերազմը անխուսափելի իրադարձությունն է,և դժբախտ իրականությունն է։Պատերազմի ժամանակ որոշվում է լինելու և չլինելու հարցը։Մարդիկ իրենց կյանքը զոհաբերելով գնում են պատերազմի։Իհարկե լինում են շատ զոհեր և գրաված տարածքներ։Հայ զինվորը միշտ եղել է կայուն։Ամեն հայ տղամարդ ծառայում է հայոց բանակում և պատերազմական վիճակի ժամանակ մասնակցում կոնֆլիկտին։Հայ զինվորը շատ ուժեղ է,խիզախ,դիմացկուն,համբերատար,խելացի և անվախ։Բոլոր հայ զինվորները իրենց կյանքը վտանգելով և ռիսկի գնալով անցնում են այդ դաժան ճանապարհը։Մինը վերադառնում է անփորձանք և անվնաս,իսկ մյուսը վիրավոր կամ նահատակված։Ամեն զինվոր իր կյանքը դնում է կյանքի և մահի հարցի տակ,կռվում մեզ համար,տանջվում և պայքարում,որպեսզի մենք կարողանանք հանգիստ և խախանդ ապրել։Շնորհակալ եմ բոլոր այ զինվորներին․
Ի՞նչ է կոնֆլիկտը։ Համացանցից ընթերցել որևէ մի կոնֆլիկտի մասին։
Կոնֆլիկտը սովորաբար սահմանվում է որպես իրավիճակ, որի ժամանակ կոնֆլիկտի մասնակիցները համարում են, որ իրենք ունեն անհամատեղելի նպատակներ ու շահեր: Այլ կերպ ասած՝կոնֆլիկտ առաջանում է այն ժամանակ, երբ անձը ձգտում է որոշակի նպատակի, ու դիմացին ընկալում է որպես խոչընդոտ այդ նպատակին հասնելու համար:
Կոնֆլիկտների ծագման պատճառներն ու զարգացումը խիստ տարբեր կարող են լինել: Սակայն կան կառուցվածքային որոշակի տարրեր, որոնք հանդիպում են բոլոր կոնֆլիկտային իրավիճակներում: Կոնֆլիկտի կառուցվածքի ներկայացման ամենատարածված կոնֆլիկտաբանական մոտեցումներից է Յոհան Գալթունգի առաջ քաշած եռանկյունին է՝ դիրքորոշում, վարք ևկոնֆլիկտային համատեքստ/հակասությունգագաթներով: Նախ փորձենք հասկանալ, թե ինչ են ենթադրում այս բաղադրատարերից յուրաքանչյուրը:
Շարունակությունը կարող եք կարդալ նյութի աղբյուրում։
Կոնֆլիկտը սովորաբար սահմանվում է որպես իրավիճակ, որի ժամանակ կոնֆլիկտի մասնակիցները համարում են, որ իրենք ունեն անհամատեղելի նպատակներ ու շահեր: Այլ կերպ ասած՝կոնֆլիկտ առաջանում է այն ժամանակ, երբ անձը ձգտում է որոշակի նպատակի, ու դիմացին ընկալում է որպես խոչընդոտ այդ նպատակին հասնելու համար:
Կոնֆլիկտների ծագման պատճառներն ու զարգացումը խիստ տարբեր կարող են լինել: Սակայն կան կառուցվածքային որոշակի տարրեր, որոնք հանդիպում են բոլոր կոնֆլիկտային իրավիճակներում: Կոնֆլիկտի կառուցվածքի ներկայացման ամենատարածված կոնֆլիկտաբանական մոտեցումներից է Յոհան Գալթունգի առաջ քաշած եռանկյունին է՝ դիրքորոշում, վարքևկոնֆլիկտային համատեքստ/հակասություն գագաթներով: Նախ փորձենք հասկանալ, թե ինչ են ենթադրում այս բաղադրատարերից յուրաքանչյուրը:
Ռուսական ռազմական ներխուժումն Ուկրաինա (2014-ից մինչև այժմ)
Ռուս-ուկրաինական կոնֆլիկտ
2014 թվականին Ռուսաստանը Ուկրաինայի տարածքում վարել է մի շարք ռազմական գործողություններ: Եվրոմայդանի բողոքի ցույցերից և դրանց հաջորդած` Ուկրաինայի այն ժամանակվա նախագահ Վիկտոր Յանուկովիչի տապալումից հետո, առանց տարբերանշանների ռուսաստանցի զինվորականները վերահսկողության տակ են վերցրել .
Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի փետրվարի 14-ին:
1997 թվականի մայիսի 31-ին Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները Կիևում ստորագրեցին բարեկամության, համագործակցության և գործընկերության մասին պայմանագիր Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև: 2019 թվականի ապրիլի 1-ին այդ բազային պայմանագրի գործողությունը դադարեց՝ կապված այն երկարաձգելու ուկրաինական կողմի հրաժարվելու հետ։
Ինչպես Ուկրաինան, այնպես էլ Ռուսաստանը իրենց պատմական հայրենիք են համարում Կիևյան Ռոսիա, իսկ Կիևը հաճախ անվանում են «ռուսների քաղաքների մայր» և արևելյան սլավոնական ուղղափառ քաղաքակրթության օրրան։ Ներկայիս ռուսների և ուկրաինացիների նախնիների պատմական ճակատագրերը սկսեցին բաժանվել մոնղոլ-թաթարական ներխուժման արդյունքում, որին պառակտված Ռուսաստանը չկարողացավ դիմակայել: Հյուսիս-արևելյան Ռուսաստանը երկու դար անց կարողացավ հաղթահարել ֆեոդալական մասնատվածությունը և ձևավորել հզոր և միասնական ռուսական պետություն։ Հարավ-արևմտյան Ռուսաստանը մտավ Լիտվայի Մեծ իշխանության կազմի մեջ, իսկ ավելի ուշ՝ Ռիչ Պոսպոլիտայի: XVII դարի կեսերից Գետմանշչինան Պերեյասլավսկու պայմանագրով անցել է Ռուսաստանի պրոտեկտորատի տակ և վերջնականապես Ռուսական կայսրությանը միացվել է XVIII դարի վերջում՝ Զապորոժիեի և Նովոռոսիայի հետ միասին: Ռուսաստանի կայսրությանը Ուկրաինայի (Մալորոսիայի) աստիճանական ինտեգրման գործընթացն ավարտվել է Լեհաստանի բաժանումներով և զապորոժյան Սեչիի լուծարմամբ:
Սևծովյան նավատորմի կարգավիճակի խնդիրը, միջպետական մակարդակով ծագելով 1991 թվականի վերջին և 1992 թվականի սկզբին, անմիջապես հանգեցրեց առճակատման և ռուս-ուկրաինական հարաբերություններում երկարատև ճգնաժամի։
Ղրիմի Հանրապետություն կոչվող ուկրաինական տարածաշրջանի ռազմավարական դիրքերը և ենթակառուցվածքը:
Չնայած այն հանգամանքին, որ 1991 թվականից ի վեր անկախ երկիր է, Ուկրաինան ընկալվում է որպես Ռուսաստանի շահերի գոտու մի մաս, ինչպես Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Մոլդովան, մերձբալթյան երեքև կենտրոնաասիական հինգ հանրապետությունները։ Հարցի վերաբերյալ փորձագետները, մասնավորապես՝ ռումինացի քաղաքական գործիչ, լրագրող և Ռումինիայի նախագահի ռազմավարական հարցերով խորհրդական Յուլիան Չիֆուն (Iulian Chifu) և նրա համահեղինակները պնդում են, թե Ուկրաինայի նկատմամբ, Ռուսաստանը վարում է Բրեժնևյան դոկտրինի արդիականացված տարբերակը, համարելով, թե այդ երկիրը «սահմանափակ ինքնիշխանության» է տիրապետում, ըստ որի՝ Ուկրաինայի ինքնիշխանությունը չի կարող լինել ավելի մեծ, քան մինչև Վարշավյան պակտի փլուզումը եղած Խորհրդային ազդեցության ոլորտում. այդ պնդումը հիմնված է ռուսաստանցի ղեկավարների այն հայտարարությունների վրա, որոնց համաձայն՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր ինտեգրումը կվտանգի Ռուսաստանի ազգային անվտանգությունը:
Խորհրդային Միության փլուզումից հետո, երկու երկրները՝ Ռուսաստանը և Ուկրաինան, լինելով սլավոնական պետություններ, պահպանել են շատ սերտ կապը։ Միևնույն ժամանակ, եղել են մի քանի ցավոտ հարցեր, որոնցից ամենակարևորն է Ուկրաինայում զգալի միջուկային զինանոցի առկայությունը, որից Ուկրաինան համաձայնվել է հրաժարվել ըստ Բուդապեշտի հուշագրի անվտանգության երաշխիքների, սակայն՝ պայմանով, որ Ռուսաստանը (և այլ ստորագրող կողմերը) տալիս են երաշխիքներ՝ Ուկրաինայի նկատմամբ ուժի սպառնալիքի կամ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության պահպանման վերաբերյալ: 1999 թվականին Ռուսաստանը մեկն էր այն կողմերից, որոնք ստորագրեցին Եվրոպական անվտանգության խարտիան, որտեղ հաստատվել է այն անքակտելի իրավունքը, ըստ որի՝ “յուրաքանչյուր մասնակից պետություն ազատ է ընտրելու կամ փոխելու իր անվտանգության մեխանիզմները, ներառյալ դաշնակցային պայմանագրերը, որոնց ինքը ներգրավված է”.
Երկրորդ ցավոտ կետը ռուս-ուկրաինական հարաբերություններում եղել է Սևծովյան նավատորմի բաժանման հարցը: Ուկրաինան համաձայնել է վարձակալության տալու Սևաստոպոլի նավահանգիստը՝ Севастопольский порт, այնպես, որ, ռուսական Սևծովյան նավատորմը կարողանար շարունակել զբաղեցնել այն՝ Ուկրաինայի հետ համատեղ: Սկսած 1993 թվականից, ամբողջ 1990-ական և 2000-ական թվականներին, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տեղի ունեցան մի շարք ՙՙգազային՚՚ վեճեր.
2014-ի մարտի վերջին Ռուսաստանը շարունակում է կենտրոնացնել ռազմական ուժեր Ուկրաինային սահմանակից ռուսաստանյան տարածքներում. այդտեղ ռուսական զորքերի թիվը հասնում է 30.000-40.000-ի: Հնչեցին մտահոգություններ, որ Ռուսաստանը, հավանաբար, նորից պատրաստվում է ներխուժել Ուկրաինա՝ արդեն հաջողությամբ բռակցած լինելով Ղրիմը:
ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտոնյաները հայտարարել են, թե իրենց մոտ ապացույցներ կան ռուսական միջամտության, այդ թվում ռադիոհետախուզության կողմից գրանցված զրույցները Ռուսաստանի պաշտոնատար անձանց և Դոնբասի ապստամբների ղեկավարների միջև:
Ուկրաինական զանգվածային լրատվամիջոցները նկարագրել են լավ կազմակերպված և լավ զինված ռուսամետ գրոհայիններին, որոնք նման են նրանց, ովքեր օկուպացրել էին Ղրիմը։
1. Մի երկրում կան միայն 7, 8 և 9 թվանշանները: Քանի՞ եռանիշ թիվ կա այդ երկրում:
27 հատ եռանիշ թիվ կա
2. Մեծ քառակուսու մակերեսի ո՞ր մասն է ստվերագծված:
1/4 մասը
3. Բեռնատարներից առաջինում 4 անգամ ավելի շատ բեռ էին բարձել, քան երկրորդում: Երկրորդ բեռնատարում 24 տոննայով քիչ բեռ էին բարձել, քան առաջինում: Քանի՞ տոննա բեռ էին բարձել երկրորդ բեռնատարում:
Լուծում՝
1․x*4=x+24
2․4x=x+24
3.4x-x=24
4.3x=24
x=8
Ուրեմն 4 x է,հետևաբար կլինի 32
5․8*4=32
6.32-24=8
Պատ․Առաջինում-32,երկրորդում-8 տոննա։
4. Քառակուսու պարագիծը 24 սմ է: Գտեք այդ քառակուսու մակերեսը:
Լուծում՝
1․24/4=6 սմ
2.6*6=36 սմ2
Պատ․36 սմ2
5. Գտեք 50-ից մեծ այն երկնիշ թիվը, որը պատիկ է 5-ին, և որի թվանշանների գումարը 8 է:
80-ը,որովհետև այն մեծ է 50-ից,պատիկ է 5-ին,թվանշանների գումարը հավասար է 8-ի։
Պատ․80
6. Գերանը պետք է սղոցելով բաժանել 10 մասի: Յուրաքանչյուր սղոցումը տևում է 4 րոպե: Քանի՞ րոպեում կավարտվի ամբողջ աշխատանքը:
Լուծում՝
1.9*4=36
Որովհետև 10 սղոցումը արդեն կատարված կլինի,և առաջին սղոցումը արդեն կբաժանի 2 մասի։
Պատ․36 րոպե
7. Որքա՞ն է CD հատվածի երկարությունը՝ արտահայտված սանտիմետրերով, եթե AD=125մմ, AB=25մմ, BC=70մմ:
Լուծում՝
CD=?
125մմ-25մմ-70մմ=30 սմ
30սմ=3 սմ
Պատ․3 սմ,30 մմ
8. Գտեք հետևյալ պատկերներից մեծի մակերեսը:
Առաջին պատկերը՝
Լուծում՝
Բաժանել ենք մասերի և հիմա պետք է հաշվենք։
1․10*5=50 սմ2
2.10*7=70 սմ2
3.4*7=28 սմ2
4.50+70+28 սմ2=148 սմ2(առաջին պատկերը)
Երկրորդ պատկերը՝
1․6*6=36 սմ2
2.11-6=5 սմ
5*6=30 սմ2
3.11*7=77 սմ2
4.77+36+30=143 սմ2
143<148 սմ2
Պատ․Առաջին պատկեր-148 սմ2
Երկրորդ պատկեր-143 սմ3
9. Երեք իրար հաջորդող բնական կենտ թվերի գումարը 225 է: Ո՞րն է այդ թվերից ամենափոքրը:
73+75+77=225
Որովհետև պետք է լինի,այսպես․
Պետք է ստանանք 5,գումարելով 3+5+7,մնաց գտնենք տասնյակները․
Ահա այսքանը․
Պատ․73,75,77
10. Երեք ծառայող 9510 դրամ ստացան։ Եթե առաջինը 410 դրամով պակաս ստանար, երկրորդը՝ 550-ով ավելի, իսկ երրորդը՝ 140-ով պակաս, բոլորը հավասար վարձատրված կլինեին։ Որքա՞ն ստացավ երկրորդը: