Դասի հղումը
Այլ հղումներ 1,2
Բնակչության թվաքանակի հաշվիչ

Հարցեր՝
- Որո՞նք են աշխարհի բնակչության կտրուկ աճի պատճառները:
Քանի որ հին ժամանակներում երկրներում չէին կազմակերպվում ժամանակակից պատկե-րացմամբ մարդահամարներ, ուստի աշխարհի բնակչության մոտավոր թիվը գնահատելու համար հիմք էին ընդունվում կողմնակի տվյալներ (հարկատուների, զորքերի թիվը): Ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ նախկինում երկրագնդի բնակչության թիվն աճել է շատ դանդաղ: Այն արագացել է հասարակության զարգացմանը համընթաց: Եթե երկու հազար տարի առաջ երկրագնդի վրա ապրում էր մոտավորապես 230 մլն մարդ, ապա այժմ աշխարհի բնակչության թիվն անցնում է 7 մլրդ-ից։ Հին դարերում երկրագնդի բնակ-չությունը մեկ տարվա ընթացքում աճել է մի քանի հարյուր հազարով, XVIII–XIX դարերում՝ 5-10 մլն-ով, իսկ ներկայումս՝ շուրջ 80-85 մլն-ով։ Այսինքն` մեծանում է ոչ միայն աշխարհի բնակչության թիվը, այլ նաեւ յուրաքանչյուր տարի ավելացող մարդկանց թիվը` բնակչության հավելաճը:
2․Ինչու ՞ է անհրաժեշտ իմանալ բնակչության մասին տվյալները:
Բնակչության տվյալները անհրաժեշտ են,որպեսզի մարդիկ կարողանան տեղաբաշխվել երկրով մեկ։Եթե այն չլիներ,մարդիկ չէին կարողանա իմանալ,թե որտեղ մի փոքրիկ մաս կա ապրելու համար,իսկ հիմա լավ է,մարդիկ իմանում են,թե որտեղ նրանք կարող են սկսել նոր սերունդ։Բայց իհարկե այս հարցնել է մնում անբավարար,որովհետև առաջանում է տեղաբաշխման հիմնախնդիր։
3․Ինչու ՞ է զարգացած երկրներում բնակչության աճը ավել քիչ, քան ոչ զարգացած երկրներում, չնայած այն հանգամանքին, որ զարգացած երկրներում կյանքի պայմաններն ավելի լավ են:
Ներկայումս պարենամթերքի արտադրության աճը բնակչության աճից հետ է մնում հատկապես Աֆ րի կայում, որտեղ միլիոնավոր մարդիկ սովի են մատնված, եւ ամբողջ երկրներ ու ընդարձակ տա-րածաշրջաններ հայտարարված են «աղետի գոտի» (Սուդան, Չադ, Եթովպիա, Սոմալի եւ այլն)։ Սակայն իրականում սովի եւ աղքատության պատճառը ոչ թե բնակչության իբր չափազանց մեծ թիվն է, այլ պարենի անբավարար արտադրությունը եւ դրա անհամաչափս բաշխումն ըստ երկրների և բնակչության խմբերի։
Ահա այս քարտեզների վրա պատկերված են մարդկանց քանակը ըստ գույների


Հետաքրքիր փաստեր
ԱՄՆ-ում բնակվում է Երկիր մոլորակի ամբողջ բնակչության 5%-ը, իսկ կալանավայրերում են ամբողջ աշխարհի բանտարկյալների 25% -ը՝ 2 մլն. 200 հազար մարդ:
Երկրորդ տեղը զբաղեցնում է Ռուսաստանը՝ 1 մլն. 500 հազար բանտարկյալ: Երրորդ տեղում Չինաստանն է՝ 870 հազար բանտարկյալ:
Սիբիրում աճում է ամբողջ աշխարհի անտառների 25%- ը, որն ավելի շատ տարածք է ընդգրկում, քան ԱՄՆ-ի մայրցամաքային մասը, ինչը Ռուսաստանին դարձնում է աշխարհում ամենահզորը ածխածնի երկօքսիդից արժեքավոր թթվածնի մշակման գործընթացում
Չնայած որ անգլերենը համարվում է պետական լեզուն, իրականում դա միայն ֆորմալ առումով է այդպես, անգլերենով այստեղ խոսում են բնակչության ընդամենը 2%-ը: Պապուա Նոր Գվինեայի բնակչությունը խոսում է ավելի քան 820 տարբեր լեզուներով, ինչը կազմում է ամբողջ աշխարհի լեզուների 12%-ը:
Աշխարհի բնակչության թիվը 1830 թ-ին կազմել է 1 մլրդ, 1930 թ-ին՝ 2 մլրդ, 1960 թ-ին՝ 3 մլրդ, 1975 թ-ին՝ 4,5 մլրդ, 1987 թ-ին՝ 5 մլրդ, 1999 թ-ին՝ 6 մլրդ մարդ: Ներկայումս բնակչության թիվը ոչ միայն կտրուկ աճում է, այլ տեղի է ունենում յուրաքանչյուր տարի ավելացող մարդկանց թվի հավելաճ: Եթե XX դարի սկզբին աշխարհի բնակչության թիվը տարեկան ավելանում էր 10–15 մլն-ով, ապա 1980-ական թվականներին՝ 85–90 մլն-ով:Ենթադրվում է, որ մարդկության գոյության ամբողջ ժամանակահատվածում ծնվել է շուրջ 80 մլրդ մարդ (73,5 մլրդ մահացել է, 6,5 մլրդը ներկայումս ապրում է): Բնակչության թվի փոփոխությունը կոչվում է շարժ (դինամիկա): Առանձնացվում են բնակչության բնական (որևէ տարածքում 1 տարում ծնվածների ու մահացածների թվաքանակի տարբերությունը) և մեխանիկական (մարդկանց տարածական տեղաշարժերը կամ գաղթերը) շարժեր:
Աշխարհում ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքը Շանհայն է: Ըստ վերջին տարիների տվյալների` այստեղ ապրում է 23 431 000 մարդ: Իսկ իր երկրի սահմաններից դուրս ամենաշատ բնակչություն ունեցող երկիրը համարվում է Մալթան: Ինչ վերաբերում է ամենամեծ տարածք ունեցող քաղաքին, ապա ավստալիական Սիդնեյնն է: Նրա ընդհանուր տարածքը 12 144 6 կմ ք. է:
Չնայած չինացիները այս հարցում ևս պատրաստվում են առաջինը լինել: Նրանք երկար տարիներ է ինչ Չինաստանի Գուանդուն նահանգում ծրագրավորում են ստեղծել ամենամեծ քաղաքը` 42 մլն բնակչությամբ: Ի տարբերություն Սիդնեյի և ակնկալիքներ ունեցող Չինաստանի, աշխարհի ամենափոքր քաղաքը խորվաթական Խումն է : Նրա բնակչությունը տատանվում է 17 — 25 մարդկանց մեջ :
Քաղաքներից ամենաբարձրադիրը պերուական Լա Ռինկոնադա քաղաքն է, որը ծովի մակարդակից գտնվում է 5100 մ բարձրության վրա: Իսկ ամենացածր վայրում գտնվող քաղաքը` Մեռյալ ծովի ափին գտնվող իսրայելական Նավե Զոարն է, որը ծովի մակարդակից 395 մ ցածրության վրա է:
Լեզուների բազմազանությամբ հայտնի է Պապուա Նոր Գվինեա երկիրը: Այստեղի բնակչությունը խոսում է ավելի քան 820 տարբեր լեզուներով, ինչը կազմում է ամբողջ աշխարհի լեզուների 12%-ը:
Լեզուների բազմազանությունից զատ, մշակութային, տնտեսական, կլիմայական, ռասսայական, էթնիկ եւ կրոնական առումներով Հնդկաստանը համարվում է ամենաբազմազան երկիրն աշխարհում, իսկ այդ աշխարհի մարդկության համար ամենակարևոր տարրի` թթվածնի ամենաշատ արտադրող երկիրը մեր հարևան Ռուսաստանն է: Քանի որ հենց Սիբիրում է աճում ամբողջ աշխարհի անտառների 25%- ը, որն ավելի շատ տարածք է ընդգրկում, քան ԱՄՆ-ի մայրցամաքային մասը:
Մեկ այլ երկիր` Մալդիվյան կղզիները ջրի տակ հայտնվելու ամենաբարձր հավանականությունն ունեն: Այս երկրի բնակչությունը կանգնած է կործանման լուրջ վտանգի առջև. գլոբալ տաքացման հետեւանքով ամեն տարի կղզին ավելի ու ավելի է ընկղմվում ջրի մեջ: