Գործնական աշխատանք․
Պատում
Այսօր մենք Ընկ․Սուսաննայի հետ կատարեցինք քիմիական նյութերի տաքացման պրոցեսը։Աշխատելիս քիմիական փորձանոթների և նյութերի հետ,չի կարելի մոռանալ անվտանգության մասին։Պետք է շատ զգույշ լինել աշխատելիս այդպիսի գործիքների և նյութերի հետ։Առաջին քայլը՝ծանոթացումն է գործիքների հետ։Ամրակալը այսօրվա մեր աշխատանքային գործիքն էր։Ամրակալը դա գործիք է,որով մենք կարող ենք տաքացնել նյութերը։

Ամրակալը կազմված է մի քանի մասերից: Ամենաներքևում գտնվող մասը, անվանում են չուգունյա տակդիր: Քիմիական ամանեղենը, նյութերը և այլ բաները արակալի հետ աշխատելիս դնում ենք չուգունյա տակդիրի վրա:
Նկարի վրայի երկրորդ բաղադրիչը դա մետաղյա ձողն է: Այն է պահում բոլոր մասերը իր վրա: Ամրակալը ունի օղակ, որը նախատեսված է ճենապակյա ափսեի համար: Օղակից վերև գտնվում է թաթը: Այն փեռքի նման հարմարանք է,որը բռնում է չափանոթը: Նրա մատերի վրա ռետին է հագցված, որպեսզի նա չափանոթը չկոտրի: Չափանոթը միշտ թաթի վրա պետք է ամրացնենք վերևի մասից: Ամրակալի տարբեր մասերի դիրքերը փոխում ենք պտուտակներով: Ամրակալը նաև ունի պլաստմասե թաթ, որը ևս նյութեր բռնելու համար է, բայց երբեք չի կարելի պլաստմասե թաթի վրա թաթի վրա տաքացում անել, քանզի այն կհալվի:

Չուգունե տակդիրի վրա մենք դրեցինք մեր սպիրտայրոցը,նաև պետք չէ մոռանալ,որ աշխատելով սպիրտայրոցի հետ,չի կարելի անել հետևյալ բաները։
1․Սպիրտայրոցով վառել ուրիշ սպիրտայրոցի պատրույքը
2․Փչելով հանգեցնել կրակը
Այսօրվա մեր նյութը ջուրն էր։Ջրով այդքան էլ վտանգավոր չէ աշխատելը,բայց ամեն դեպքում պետք է ուշադիր լինել:Ես վերցրեցի անոթով ջուրը և լցրեցի մեր փորձանոթի մեջ,որը կապած էր ամրակալի օղակին։Օղակը դա այն հատվածն է,որը բռնում է անոթը,որպեսզի մեր ձեռքերը ազատ լինել,և մենք կարողանանք աշխատել։Շատ ջուր չի կարելի լցնել,որպեսզի հրդեհի պատճառ չդառնա։Այսպիսով լցնելուց հետո մենք պետք է անոթը տաքացնենք ամեն կոմից,որպեսզի նա սովորի տաքությանը և հետո արդեն պահենք մի տեղ։Ամենատաք մասը կրակի դա վերին մասն է,դեղին գույնով,որի միջին ջերմաստիճանը 360 C է։Պետք է իմանալ,որ անոթի վերին մասը,բաց տարածքը պետք է ուղղված լինի ազատ վայր,որտեղ մարդ չկա,որպեսզի նյութը չթռնի և վնասվածք չպատճառի։Մեր փորձը ավարտելուց հետո մենք պետք է դնենք մեր փորձանոթը հատուկ փայտից տեղ,որպեսզի այն չդառնա հրդեհի պատճառ։Հիմա պետք է հանգցնենք։Սպիրտայրոցի պատրույքի կրակը չի կարելի փչելով հանգցնել,պետք թասով փակել,որպեսզի կրակը չտարածվի։Ահա այսքանը․․․

Իհարկե փորձեր անելը շատ հետաքրքիր է և կարևոր։Բայց պետք է իմանալ,թե ինչի հետ մարդը գործ ունի։Նյութերի հետ աշխատելիս չի կարելի մոռանալ,որ ամեն դեպքում և ամեն պահին պետք է պահպանել անվտանգության կանոնները և հիշել վարվելու ձևերը։Ընկ․ Սուսաննան մեզ ճգրիտ բացատրելով և ցույց տալով,օգնեց մեզ,որպեսզի հետագայում,եթե դառնանք գիտնական կամ այլ մասնագետ,քիմիան կօգնի և պետք կգա։Ամեն դեպքում քիմիան մեր կյանքում շատ մեծ դեր է խաղում։Իմ դուրը շատ եկավ ուսումնահետազոտական գործնական աշխատանքը և ես կուզեի կրկնեի։Ցտեսություն
