Posted in Հանրահաշիվ

Մաթեմատիկական ֆլեշմոբ՝Երրորդ մակարդակ

Երրորդ մակարդակ

1. 3 թվի 40 տոկոսը բազմապատկեցին 3 թվի 60 տոկոսով: Արդյունքում 3 թվի քանի՞ տոկոսը ստացվեց:

3 թվի 40 տոկոսը

3*40/100=1.2

3 թվի 60 տոկոսը

3*60/100=1.8

1.8*1.2=2.16

2,16-ը 3 թվի 72 %-ն է։

Պատ․72 տոկոս․

2․Որքա՞ն է առավելագույն մնացորդը, որ կարող է ստացվել երկնիշ թիվն իր թվանշանների գումարին բաժանելու արդյունքում:

Առավելագույն պատասխանը երկնիշ թվերի թվանշանների գումարը հավասար է 18-ի։

Որովհետև ամենամեծ երկնիշ թիվը դա 99-ն է։Իսկ 99-ի թվանշանների գումարը հավասար է 18-ի։

9+9=18

Եթե պատասխանը 18-ն է,ապա մնացորդը պետք է լինի փոքր,այսինքն ամենամեծ մնացորդը դա 17-ն է։

Պատասխան․ 17 մնացորդ

3.Երկու ճյուղերի վրա միասին կա 25 ճնճղուկ։ Այն բանից հետո, երբ առաջինից երկրորդը թռավ 5 ճնճղուկ, իսկ երկրորդից թռավ-գնաց 7 ճնճղուկ, երկրորդ ճյուղի վրա մնաց երկու անգամ քիչ ճնճղուկ, քան առաջինում։ Քանի՞ ճնճղուկ կար յուրաքանչյուր ճյուղին:

Լուծում՝

1-x,+5

2-2x,-5,+7

(1)-5,(2)+5

(2)-7,(1)+7

2 վրա -2 անգամ քիչ,քան առաջինում․

x+5+2x+7-5=25

3x=25-5+5-7=18

x=6

Հիմա եկեք հանենք x-ը,և դրա փոխարեն գրենք 6։Ստացվում է

6+5=11,և 2 անգամ շատ թիվը,այսինքն․

6*2+7-5=14

Պատ․11,14

Առաջին ճյուղում-11 ճ․,երկրորդում-14 ճ․

4.Ուղղի վրա նշված է հինգ կետ: Մեսրոպը փորձում է հաշվել երկու կետերի բոլոր հնարավոր հեռավորությունները: Արդյունքում նա ստանում է հետևյալ թվերը՝ դասավորված աճման կարգով՝ 2, 5, 6, 8, 9, N, 15, 17, 20, 22: Որքա՞ն է N-ի արժեքը:

Այստեղ կա օրինաչափություն։Ամեն հաջորդ թվին գումարվում են 1,2,3 թվերը։Հիմա պետք է գտնենք N։Եկեք հաշվենք,գումարելով 1,2,3 թվերը։

9+1,կլինի 10,որը չի համապատասխանում մեր թվին,որովհետև պետք կգա գումարենք 5,որ ստանանք 15,բայց 5 մենք չունենք։

9+2,նույնպես ստացվում է թիվ,որին պետք է գումարենք 3-ից ավելի թիվ։

9+3,կստացվի 12,որին գումարելով համապատասխանորեն 3,կստանանք 15։Սա էլ պատասխանն է։

Պատ․12

5. N բնական թիվն ունի վեց տարբեր բաժանարարներ՝ ներառյալ 1-ը և N-ը: Բաժանարարներից հինգի արտադրյալը 648 է: N-ի ո՞ր բաժանարարը չկա այդ արտադրյալում:

Լուծում՝

648-ը եկեք բաժանենք արտադրիչների,կստացվեն հետևյալ թվերը։

2*2*2*3*3*3

Մենք կարող ենք բաժանել մի թվին 2 արտադրյալներով։

Հաշվելով լինում են 4,6,9 թվերը։

648 բաժանվում է 1,4,6,9 թվերի,որից կարող ենք ենթադրել,որ հենց 648-ը մեր N տառն է։

Անհայտ թիվը դա 648-ն է,որովհետև մենք ահդ ամենը բազմապատկեցինք,բայց մեզ պետք է ևս բազմապատկել,այսինքն կրկնակի։Պատասխանը 648 չէ ,այլ 419904,բայց կարող ենք գրել 648-ի քառակուսի։

Պատասխան.N=648

6.7×11 չափերով ուղղանկյան մեջ ներգծել են երկու շրջանագիծ (տես նկարը): Գտեք այդ շրջանագծերի կենտրոնների հեռավորությունը:

Подпись отсутствует

Գտնենք շառավիղը,որը հավասար է 7/2․որը հետևաբար հավասար է 3․5-ի,կամ 1․1/2։

Իսկ հիմա կենտրոնների հեռավորությունները

11-2շրջ․*3․5,հավասար է 4-ի։

Պատասխան 4

7. Առավոտյան ծաղկավաճառը բերեց 200 վարդ։ Օրվա կեսին վարդերի կեսից ավելին վաճառվեց։ Նա մնացած վարդերով ցանկանում էր պատրաստել ծաղկեփնջեր։ Եթե նա կազմեր 3,4,5 կամ 6 վարդերից կազմված փնջեր, ապա մեկ վարդ կավելանար: Քանի՞ վարդ էր վաճառել ծաղկավաճառը առավոտյան։

Քանի որ մնացել էր կեսը,ապա հետևաբար կլինի 200-ի կեսը,այսինքն 100-ը․

Հավասար է 100-x․

Մենք պետք է բաժանենք 5-ի,և ստանանք 1 մնացորդ․

Կա 9 հատ տարբերակ

11,21,31,41,51,61,71,81,91

Բայց քանի որ պետք է,որ այդ թիվը բաժանավի 6-ի,ապա միակ տարբերակը 6-ն է։Եվ ստացվւմ է մեր խնդրի լուծումը՝․

100-61=39

100+39=139

Պատ․ծաղկեվաճառը վաճառել էր 139 վարդ։

8. Նկարում պատկերված 2 սմ կողմով շեղանկյունը կառուցելու և այն 1 սմ կողմով եռանկյունների տրոհելու համար պահանջվել է լուցկու 16 հատիկ: Քանի՞ հատ լուցկու հատիկ է պետք այսպիսի, 7 սմ երկարությամբ կողմով շեղանկյուն կառուցելու համար:

Подпись отсутствует

Շեղանկյան համար պետք կգա 16 հաշվեձողիկ․

Եթե դարձնենք 7 սմ,կամ այլ թիվ,ապա մեր ձողիկները կքչանան։Ամենաքիչը անհրաժեշտ կլինի 4 հաշվեձողիկ,կիսելու համար 1 հատ։2 ձողիկ գծային մասի համար,ստացվում է

4+2+1,ստացվում է 7։

Պատ․7 լուցկի․

9.Ավտոբուսում գտնվող ուղևորը պատուհանից նկատեց նույն ուղղությամբ քայլող իր ընկերոջը։ Ընկերոջը նկատելուց ուղիղ 3 րոպե հետո նա կանգառում իջավ և ոտքով շարժվեց ընկերոջն ընդառաջ։ Ավտոբուսից իջնելուց քանի՞ րոպե հետո ուղևորը կհասնի ընկերոջը, եթե նա շարժվում է ընկերոջ արագությունից 40% -ով ավել արագությամբ, իսկ ավտոբուսից՝ 7 անգամ դանդաղ արագությամբ։

Տղա-100%

Նրա ընկերը-100-40%

Ավտոբուսը-7 անգամ դանդաղ

Ավտոբուսը անցավ,որոշակի հեռավորություն։3 րոպեյի անց տղան իջավ ավտոբուսից և շարժվեց ընդառաջ։Հիմա եկեք ավտոբուսի և ժամանակի տվյալները իրար բազմապատկենք,ստացվւմ է 7*3,որը հավասար է 21-ի։

Լուծում՝

x-40%

Ընկերx-40%/100=0.6

Ավտոբուս-x*7

7x*3

0.6x*8

Ավտոբուս-21x

Տղա-1.8x

21-1.8=19.2

x+0.6x=1.6x

19.2 / 1.6x=12 րոպե

Պատ․12 րոպե

10. AM-ը ABC եռանկյան միջնագիծն է։ Գտեք <BAM-ը, եթե <ABC=105^0, իսկ <ACB=30^0:

Подпись отсутствует

10-?

Posted in Պատմություն

Համաշխարհային կրոններ

Կատարման ժամկետը՝ 25․10․2020-31․10․2020

Քրիստոնեության  ընդունումը որպես պետական կրոն և համաշխարհային կրոններ

Թագավորական իշխանության ամրապնդման քաղաքականությունը

Աղբյուրը՝ Հայոց պատմության դասագիրք, 7-րդ դասարանէջ 12-19

Հավելյալ աշխատանք․ համացանցից դուրս գրել համաշխարհային կրոններին վերաբերող նյութեր։

Համաշխարհային կրոնների մասին

Կրոնական գիտակցության հիմնական հատկանիշը հավատն է գերբնականի նկատմամբ, որը դրսևորվում է գերբնական էակների (աստվածներ, ոգիներ են), բնական երևույթների միջև գերբնական կապերի (մոգություն, տոտեմիզմ), նյութական իրերի գերբնական հատկությունների (ֆետիշիզմ) գոյության ընդունմամբ, դրանց նկատմամբ հուզական վերաբերմունքով և պրակտիկ պատրանքային փոխհարաբերությամբ։

Համաշխարհային կրոններ

Արևապաշտություն

Արևապաշտությունը համաշխարհային կրոնադիցաբանական համակարգ է։ Հնագույն ժամանակներից Արևը եղել է երկրպագության առարկա և աստվածացվել է տարբեր ժողովուրդների կողմից։ Արևապաշտության մեջ առանձնանում են մեկ տասնյակից ավելի շատ հայտնի աստվածներ կամ աստվածություններ, որոնք դիցարանում կամ կրոնածիսական համակարգում ունեն առաջնային դեր և մինչև այժմ համարվում են պաշտամունքի կամ երկրպագման առարկա։ Արևապաշտությունը տարածված է եղել Ամերկյան Մայրցամաքում մասնավորապես Մեքսիակա, Հեռավոր Արևելքում՝ Ճապոնիա, արևելքում՝ Հնդկաստան։ Մերձավոր Արևելքում՝ Եգիպտոս և արաբական աշխարհ։ Փոքր Ասիայում՝ խեթեր, հուրիներ, միտանիացիներ, հայեր, ֆարսիներ։ Արևմուտքում՝ հույներ, ֆրանգներ, գերմաններ, սկանդինավներ, շոտլանդացիներ։

Նոյը բարեպաշտ էր և կրում էր մեծ լույս լամ արև տիտղոսը , ըստ Հին Կտակարանի մարդու կյանքը բաժանվում է երկու մասի, մինչև ջրհեղեղ և ջրհեղեղից հետո; Ջրհեղեղից հետո նոր մարդու համար աշխարհը բաժանվեց երկու մասի՝ այնտեղ որտեղ Արևն է և այնտեղ որտեղ արդյուքն է Արևի։ Բնապաշտության առարկան զգայական առումով միշտ ընկալելի է և շոշափելի է ֆիզիկապես որպես բնության արդյունք մարդու համար։ Բնապաշտության գլխավոր երևույնթներն են տարվա չորս եղանակները, արևի և մարդու փոխհարաբերությունն այդ չորս եղանակային գոտիներում։ Բնապաշտությունը ձևավորել է որոշակի սկզբունքներ և ծեսեր որոնք ուղեկցում են արևին ձմեռային, գարնանային, ամառային և աշնանային եղանակային անցումների ժամանակ։ Մինչև այժմ բնապաշտությունը հանդիսանում է մարդու կենցաղի մի մասը, իր սկզբնունքներով բնապաշտությունը մեկ աստիճան ցածր է Արևապաշտությունից։

Զրադաշտականություն

The Faravahar is a symbol of Zoroastrianism.

Զրադաշտականությունը հնագույն կրոններից է, որը լայնորեն տարածվեց Սասանյանների օրոք: 301 թվականից հայ ժողովրդի և Սասանյանների միջև կրոնի պահպանման համար դաժան պայքար սկսվեց, քանի որ Սասանյան բոլոր արքաները պահանջում էին հայերից հրաժարվել քրիստոնեությունից և ընդունել զրադաշտականություն: Հայերին կրոնափոխ անելու պարսից արքաների ջանքերը հանգեցրին 450-451 և
482-484 թվականների ապստամբություններին: Չնայած այն հանգամանքին, որ հայ ժողովուրդը մեծ կորուստներ և դժվարություններ է ունեցել, սակայն կարողացել է պահպանել քրիստոնեությունը և օրինակ ծառայել այլ քրիստոնյա ժողովուրդների համար:

Զրադաշտականությունը հնագույն կրոններից մեկն է։ Այն իր անվանումը Արևմուտքում ստացել է հիմնադիր մարգարե Զարատուշտրայից, ով Հին
Հունաստանում հայտնի էր Զրադաշտ անվամբ։ Նա իրանցի էր, և ենթադրվում
է, որ ապրել է Քրիստոսից առաջ՝ 1700-1500 թթ. միջև ընկած ժամանակահատվածում1։ Այն լայն տարածում էր գտել Միջին և Մերձավոր արևելքում և
իշխող կրոն էր հին իրանական թագավորություններում՝ սկսած մ․թ․ա․ VI
դարից մինչև մ․թ․ VII դար։ Զրադաշտականությունը հատկապես շունչ առավ
Սասանյանների օրոք։ Պապաքի որդի Արտաշիր թագավորը չորս տարվա ընթացքում կարողացավ ջլատել թուլացած պարթև Արշակունիների վերջին ուժերը, իսկ 227 թ․ ապրիլի 28-ին տեղի ունեցած Որմիզդականի վճռական ճակատամարտում սպանվեց պարթևական վերջին թագավոր Արտավան V-ը2։
Հիմք դրվեց իրանական նոր՝ Սասանյանների դինաստիային, որի իշխանությունը տարածվում էր նախկին Պարթևական թագավորության տարածքում։
Սասանյանները զրադաշտական կրոնի մեջ մի քանի բարեփոխումներ կատարեցին և այդ կրոնը դարձրին պետական գաղափարախոսություն, որը հետագայում դարձավ քրիստոնեության գլխավոր թշնամին։

Զրադաշտականություն, թարգ.՝ «Իմաստության պաշտամունքի Բարի հավատք», պարս.. «بهدین»‎ — behdin, թարգ.՝ «Բարի հավատք»), աշխարհի ամենահին գործող կրոններից մեկը։ Միաստվածային կրոն է (այսինքն՝ արարիչը մեկն է), հիմնված է բարու և չարի հակադրության և վախճանաբանության վրա՝ կանխատեսելով չարի վերջնական ոչնչացումը։ Վերագրվելով իրանախոս մարգարեի՝ Զրադաշտի (կամ՝ Զարաթուշտրա) ուսմունքներին՝ այն մեծարում է իմաստության աստվածությունը՝ Ահուրա Մազդային համարելով գերագույն աստված։ Զրադաշտականության հիմնական հատկանիշները, ինչպիսին մեսիայականությունը, դատավճիռը մահից հետո, դրախտն ու դժոխքը և կամքի ազատությունը կարող են ազդեցություն թողած լինել այլ կրոնական համակարգերի վրա, ինչպիսիք են Երկրորդ տաճարի հուդայականությունը, գնոստիցիզմը, քրիստոնեությունը, իսլամը և բուդդայականությունը։

Բուդդայականություն

Dharma Wheel.svg

Բուդդայական ուսմունքի համաձայն՝ նրա հիմնադիրը իր գործունեությունն իրականացրել է Հինդուստան ենթացամաքի հյուսիսային մասում գտնվող Մագադհա թագավորությունում՝ մ.թ.ա. 6-4-րդ դարերն ընկած հատվածում: Նա հայտնի է որպես լուսավորյալ կամ պայծառափայլ անձնավորություն, ով իր կյանքը նվիրել է մարդկանց օգնելուն և մարդասիրական գաղափարները տարածելուն։

Բուդդայականության երկու հիմնական ճյուղերն են Թհերավադան («ավագների դպրոց»), որը հանդիսանում է հնագույն և ուղղափառ բուդդայականությունը և Մահայանան («մեծ մարտակառք»), որն առաջացել է ավելի ուշ։ Թհերավադան լայնորեն տարածված է Շրի Լանկայում և Հարավարևելյան Ասիայում (Կամբոջա, Լաոս, Թայլանդ, Մյանմա և այլն), Մահայանան՝ Արևելյան Ասիայում (Չինաստան, Կորեա, Ճապոնիա, Վիետնամ, Սինգապուր, Թայվան և այլն)։ Ի տարբերություն քրիստոնեության և իսլամի, այստեղ բացակայում է աստծո առաջնաստեղծ էությունը, բացակայում է հոգու անմահության գաղափարը, դժոխքի և դրախտի գոյությունը։ Ճշմարիտ ուղի անցնելուց հետո մարդը ձեռք է բերում անխռով հոգեվիճակ՝ նիրվանա, որին կարելի է հասնել մեդիտացիայի (ինքնախորասուզում) միջոցով։

Քրիստոնեություն

Հիսուս Քրիստոսը Քրիստոնեության կարևորագույն դեմքերից է

Քրիստոնեություն, միաստվածային կրոն, հուդայականության և իսլամի հետ մտնում է աբրահամական կրոնների խմբի մեջ, իսլամի և բուդդիզմի հետ մեկտեղ մտնում է երեք համաշխարհային կրոնների թվի մեջ։

Քրիստոնեության ընդունումը Հայաստանում տեղի է ունեցել 301 թվականին։ Դա հայ ժողովրդի պատմության մեջ մի դարակազմիկ իրադարձություն էր։ Տրդատ Գ Մեծ Արշակունին (287-330) աշխարհում առաջինը ճանաչեց քրիստոնեությունը՝ որպես պետական, պաշտոնական կրոն:

Հայոց եկեղեցին սովորաբար վարդապետական անվան կիրառում չի ունեցել. այն կոչվել է Հայաստանյայց (կամ՝ Հայաստանի), Հայոց կամ Հայ անունով, իսկ սուրբ, առաքելական, ուղղափառ կամ այլ կոչումները գործածվում են որպես պատվանուն։ «Առաքելական» անունով այն տարբերվում է Մերձավոր Արևելքի քրիստոնեական մյուս եկեղեցիներից:

Քրիստոնեություն եզրն առաջին անգամ օգտագործվել է Իգնատիոս Անտիոքացու կողմից (մահ. 113/117) Մագնեզիայի, Հռոմի և Ֆիլադելֆիայի եկեղեցիներին հղած նամակներում։

Քրիստոնեության կարևորագույն հրամանակարգն (դոգմա) է՝ մեղքից, մահից և անեծքից մարդուն ազատելու նպատակով իրապես մարմնացած և մարդացած Աստվածամարդու, Նախահավիտենական Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին վարդապետությունը։

Ժամանակի ընթացքում, պատմական հանգամանքների և աստվածաբանական մտքի զարգացման թելադրանքով, քրիստոնեական եկեղեցին ճյուղավորվել, երկփեղկվել է արևելաքրիստոնեական և արևմտաքրիստոնեական ուղղությունների (որոնցից են Ուղղափառությունը, Կաթոլիկությունը), իսկ 16-րդ դարում՝ Ռեֆորմացիայի արդյունքում, ձևավորվել է քրիստոնեության երրորդ մեծ ուղղությունը՝ բողոքականությունը։

Քրիստոնեությունը ծագել է I դարում Պաղեստինում հրեական միջավայրում, մեսիայի մասին հրեական շարժումների ժամանակ։ Արդեն Ներոնի ժամանակ Հռոմեական կայսրությունում կային քրիստոնեական համայնքներ։

Քրիստոնեական հավատի աղբյուրները կապված են հուդայական Հին կտակարանի հետ։ Աստվածաշնչի համաձայն՝ Հիսուս Քրիստոսը թլփատվել է, դաստիարակվել է որպես հրեա, հետևել է Հին կտակարանի պատվիրաններին, այցելել է սինագոգա շաբաթ օրերին։ Քրիստոսի աշակերտները և առաջին հետևորդները հրեաներ էին։ Քրիստոսի խաչվելուց երեք ու կես տարի անց քրիստոնեությունը սկսվում է տարածվել նաև այլ ժողովուրդների և ցեղերի շրջանում։

Նոր կտակարանի Գործք գրքի համաձայն առաջին անգամ օգտագործվել է Անտիոք քաղաքում I դարում։

Իսլամ

Իսլամ

Իսլամ միաստվածային կրոն, որի համաձայն կա միայն մեկ աստված (Ալլահը), և Մուհամմադը աստծու մարգարեն է։ Այն աշխարհի երկրորդ ամենամեծ կրոնն է՝ 1.8 միլիարդ հետևորդ կամ աշխարհի բնակչության 24%-ը՝ առավել հայտնի որպես մուսուլմաններ: Մուսուլմանները 50 երկրում բնակչության մեծամասնությունն են կազմում: Իսլամը սովորեցնում է, որ Աստված բարեգութ է, ամենազոր, եզակի և մարդկությանն ուղղորդում է իր մարգարեների, հայտնաբերված սուրբ գրությունների և բնական նշանների միջոցով: Իսլամի նախնական սուրբ գրություններն են Ղուրանը, որը մուսուլմանների համար Աստծո բառացի խոսքն է, և Մուհամմադի ուսմունքները, որոնք կոչվում են սունա և բաղկացած են հադիս կոչվող բաժիններից (մոտ մ.թ. 570- 632 թվականներ):

Մուսուլմանները հավատում են, որ իսլամը ամենահին հավատի ամբողջական ու տիեզերական տարբերակն է, որը բացահայտվել է շատ վաղ շրջանում մարգարեների կողմից՝ ներառյալ Ադամի, Աբրահամի, Մովսեսի և Հիսուսի: Մուսուլմանները գտնում են, որ Ղուրանը Աստծո վերջնական ու անփոփոխ բացահայտումն է: Ինչպես աբրահամյան մյուս կրոնները՝ իսլամը նույնպես սովորեցնում է, որ գոյություն ունի վերջին դատաստան՝ արդարամիտների համար դրախտի պարգևատրումով և մեղսավորների համար դժոխքի պատիժով: Կրոնական գաղափարների ու պրակտիկայի մեջ են մտնում իսլամի Հինգ հիմնասյուները, որոնք երկրպագության պարտադիր գործողություններ են, և Իսլամական օրենքը (շարիա), որը բառացիորեն վերաբերում է կյանքի ու հասարակության բոլոր ոլորտներին՝ բանկային համակարգից ու կանանց բարեկեցությունից մինչև շրջակա միջավայր: Մեքքա, Մեդինա և Երուսաղեմ քաղաքները իսլամի երեք ամենասուրբ վայրերն են։

Շիա (արաբերենից թարգմանաբար՝ կուսակից, զինակից), որը շիաթու Ալի՝ Ալիի զինակիցներ արտահայտության կրճատ ձևն է: Շիա իսլամը ձևավորվեց 7-րդ դարի կեսերին իսլամական համայնքում իշխանության համար մղված պայքարի արդյունքում: Մուհամեդ մարգարեի (570-632թթ.) մահից հետո մուսուլմանների մի խումբ նրա հորեղբոր որդուն և դստեր՝ Ֆաթիմայի ամուսնուն՝ Ալի իբն Աբի Տալիբին (656-661թթ.) համարեց մարգարեի միակ և օրինական ժառանգորդը: Շիաներն առաջ քաշեցին այն թեզը, որ իսլամական պետության՝ իմամաթի մեջ Ումմայի առաջնորդները՝ իմամները, պետք է լինեն բացառապես Ալիի, միևնույն ժամանակ՝ Մուհամեդի անմիջական շառավիղները: Մինչդեռ սուննիները համարում էին, որ Ումմայի առաջնորդները պետք է ընտրվեն ժողովրդի կողմից: Հետագայում սուննիները խախտեցին այս սկզբունքը, երբ Օմայան հարստությունը (661-750թթ.) դարձավ ժառանգական:

Իսլամի սուննի և շիա ուղղությունների մեջ կան սկզբունքային այլ տարբերություններ ևս: Սուննիները չեն ընդունում շիաներ առաջնորդ Ալիի հատուկ բնույթը, ինչպես նաև բացառում են որևէ միջնորդավորված շփում Աստծո և մարդկանց միջև Մուհամեդի մահվանից հետո, ինչը բխում է Մուհամեդի՝ վերջին մարգարե լինելու դրույթից: Շիա մուսուլմանների ծանրակշիռ մասը տասներկուականներ (իսնաաշարիյուն) են, ովքեր ճանաչում են միայն 12 իմամների օրինականությունը (որոնք Իմամ Ալիի ժառանգներն են): Վերջին՝ 12-րդ իմամը՝ Մուհամեդ իբն Հասան Ալ-Մահդին, ըստ ավանդության, անհետացել է 873-874թթ. ընթացքում, փոքր տարիքում: Հայտնի է թաքնված իմամ անունով, որի վերադարձին շիաները սպասում են որպես Մահդի (մեսիա): Ջաֆարիականությունը շիա իսլամի կրոնաիրավական դպրոցն է, որի հիմնադիրն աստվածաբան և իրավագետ Իմամ Ջաֆար Ալ-Սադիկն (702-765թթ.) է: