Լաբորատորիայում ՝մի քանի փորձեր«Մեխանիկական շարժում:Շարժման հարաբերականություն»:
Քննարկվող հարցեր.
1.Ինչն են անվանում մեխանիկական շարժում
Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում։
2.Բերել մեխանիկական շարժման օրինակներ
Մեքենայի վարումը,մարդու քայլքը,վազելը,չափելը և այլն․․․
3.Որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին։
Այն մարմինը,որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը,կոչվում է հաշվարկման մարմին։
4.Ինչն են անվանում նյութական կետ։
Այն մարմինը,որի տվյալները կարող ենք անտեսել,չգրանցել կոչվում է նյութական կետ։
5.Որ դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,որ դեպքում՝ոչ։
Օրինակ երբ մեքենան շարժման մեջ է,մենք համարում ենք նյութական կետ,որովհետև տվյալները հաշվի չենք առնում։Իսկ երբ այն կանգնում է մենք արդեն չենք կարող համարել նյութական կետ,որովհետև մեզ պետք կգան նրա տվյալները՝չափը,կշիռը և այլն․․․
6.Ինչն են անվանում շարժման հետագիծ։
Դա այն գիծն է, որի հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը։
7.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ։
Որոշ ժամանակահատվածում մարմնի անցած ճանապարհը կոչվում է անցած ճանապարհ։
8.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:
Հետագիծը դա նույն գծերն են,իսկ անցած ճանապարհը դա մարմնի տեղաշարժն է որոշակի ժամանակում։
Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում։
Վազելը,քայլելը,սեղանից ինչ-որ բան վերցնելը։
Այն մարմինը,որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը,կոչվում է հաշվարկման մարմին։
ա․շարժվում
Գիրքը շարժվում է տվյալ տարածքից այս պահին վագոնից դուրս գտնվող առարկաների նկատմամբ։Օրինակ տան,ծառի,ծաղիկի նկատմամբ։
բ․մնում դադարի վիճակում
Գիրքը մնում է դադարի վիճակում վագոնի ներսում գտնվող առարկաների նկատմամբ։Օրինակ նստատեղի,շշի և այլ առարկաների նկատմամբ։
Սովորել.Է.Ղազարյանի դասագրքից էջ 21-ից մինչև էջ 28-ը
Շաբաթ-կիրակի — կարդալ «Վահագնի ծնունդը»: Ստուգաբանել Վահագն անունը: Համացանցից նայել տեսանյութեր, թե ինչ է իրենից ներկայացնում Վահագնի ծնունդը. պատմել: Հետո կարդալ Ե.Չարենցի «Վահագն»բանաստեղծությունը: Ի՞նչ մտորումներ ունի քնարական հերոսը՝ կապված Վահագնի հետ:
Պարտադիր — տեսանյութով ներկայացնել կամ «Վահագնի ծնունդը» անգիր, կամ Ե.Չարենցի «Վահագն»բանաստեղծությունը անգիր, կամ Վահագնի մասին համացանցից գտնել հետաքրքիր պատմություն-առասպել ու պատմել այնպես, որ մենք սիրով լսենք:
1․Ստուգաբանել Վահագն անունը
Վահագն, ռազմի քաջության, հաղթանակի և ամպրոպի գերագույն աստվածը հին հայկական դիցաբանության մեջ։ Եղել է ամենասիրելի և ընդհանրական աստվածը։ Կրել է «վիշապաքաղ» անունը, քանի որ ըստ ավանդույթի պայքարել է խավարի վիշապների դեմ։
Ըստ ավանդության՝ Վահագնը ծնվել է տիեզերքի բուռն երկունքի ժամանակ, երբ նրա երեք բաղկացուցիչ մասերը՝ երկինքը, երկիրն ու ծովը բռնվում էին երկունքի ցավերով։ Երկունքից շառագունած ծիրանի ծովի մեջ վառվող եղեգնի ծխից ու բոց արձակող փողից վազելով ելել է պատանի Վահագնը։ Նա ուներ ծովում բռնկված եղեգնի բոցերից ելնող հրեղեն մորուք ու մազեր, արեգակնակերպ աչքեր։ Վահագնը ծնվելուն պես կռվի է բռնվում սև ու ամեհի վիշապների դեմ, սպանում նրանց, ազատում տիեզերքը կործանման սպառնալիքից։
Վահագնի անվան հետ է կապվում Հարդագողի ճանապարհ անվանումը։ Ըստ ավանդության ասորիների աստվածային նախնի Բարշամից Վահագնը հարդ է գողանում, որի հետքը մնում է երկնքում և գոյացնում Հարդագողի ճանապարհը՝ Ծիր Կաթինը։ Հելլենիստական ժամանակաշրջանում Վահագնը նույնացվել է Հերակլեսի հետ և ստացել նոր հատկանիշներ։
2․Համացանցից նայել տեսանյութեր, թե ինչ է իրենից ներկայացնում Վահագնի ծնունդը.
Ես դիտեցի ֆիլմեր,տեսանյութեր։
Վահագնը իրենից ներկայացնում էր կրակի աստվածը։Վահանգը խարտյաշ պատանեկիկ էր,ում տվել էին <<վիշապաքաղ>>անվանումը,որը ըստ ավանդույթի նշանակում է վիշապների դեմ պայքարող,վիշապներին սպանող։Վահագնը շատ անվախ,թիկնեղ պատանի էր։Ըստ ավանդույթի նա գողացել էր հարդը Բարշամ աստվածից,և ցփնել էր տիզերքով,որով առաջացել էր հարդագողի ճանապարհը։Վահագնի ծնունդը հատվածի մեջ,որի մեջ մեզ շատ պարզ ներկայացրել է Մովսես Խորենացին ներկայացնում է Վահագի ծնունդը։Վահագնի դյուցազներգության մի հատվածը՝ «Վահագնի ծնունդը», որտեղ նկարագրվում է Վահագնը և նրա ծնունդը։
Վահագնն եղել է հայոց ամենասիրված և ընդհանրական աստվածը, դիցարանի երրորդ աստվածը։ Ագաթանգեղոսը Վահագնին անվանել է «վիշապաքաղ»։ Ըստ առասպելաբանության, կենսատու լույս անձնավորող Վահագնը, որպես քաջ որսորդ, մարտնչում է խավարը, չար ու վնասակար ուժերը մարմնավորող վիշապների դեմ։ Այդ պատճառով էլ նրան տրվել է Վիշապաքաղ մականունը։ Խորենացում պատմության մեջ Վահագնը Տիգրան Երվանդյանի որդին է։ Ինչպես բացատրում է Մանուկ Աբեղյանը Վահագնը վիշապների հետ կռվելու և նրանց հաղթելու պատճառով է կոչվում «Վիշապաքաղ», որը նշանակում է վիշապ վեր քաշող։
Հայկական դիցաբանության մեջ Վահագնը քաջության աստվածն է։ Նա ռազմի և հաղթանակի աստվածությունն էր, որ դրսևորվում էր իրեն փոխարինած սուրբ Կարապետի հրեղեն կերպարում և ռազմական գործառույթներում։ Որոշ աղբյուրներում ու առասպելազրույցներում նաև վկայվում է որպես արեգակնային աստված։ Հայկական մատենագրության մեջ Վահագնը հանդես է գալիս որպես քաջություն պարգևող․ այդպես է Վահագնին ներկայացնում Ագաթանգեղոսը։ Տրդատ թագավորը իր հպատակներին ուղղված հրովարդակի մեջ մաղթում է քաջություն քաջ Վահագնից։
3․Ի՞նչ մտորումներ ունի քնարական հերոսը՝ կապված Վահագնի հետ:
Վահագը եղել է արեգակի և կրակի աստվածը։Վահագը բոլորին օգնել է և փրկել է։Երբ նրա մարմինը գցում են գայլերի ոհմակի մեջ,և գայլերը այդ մարմինը գզում են,դա է առաջացնում մտորումներ։Քանի որ Վահագը ավելի բարենպաստ ճակատագրի պիտի արժանանար,բայց եղավ ընդհակառակը․Դա է առաջացնում մտորումներ,թե ինչի համար մարդիկ գցեցին նրա մարմինը ոհմակի մեջ։
Վահագնի ծնունդը
ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒՆԴԸ
(Գրաբար)
Երկնէր երկին, երկնէր երկիր, Երկնէր և ծովն ծիրանի. Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ.
Ընդ եղեգան փող ծուխ ելանէր, Ընդ եղեգան փող բոց ելանէր, Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.
Նա հուր հեր ունէր, Բոց ունէր մօրուս, Եւ աչքունքն էին արեգակունք:
(Աշխարհաբար)
Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը, Երկնում էր և ծիրանի ծովը. Երկունքն էր բռնել ծովում նաև կարմիր եղեգնիկին.
Եղեգան փողից ծուխ էր ելնում, Եղեգան փողից բոց էր ելնում,
Եվ բոցից դուրս էր վազում մի խարտյաշ պատանեկիկ. Նա հուր մազեր ուներ, Ուներ բոցեղեն մորուք, Եվ աչքերն էին արեգակներ: