Երջանկություն՝ Մատթէոս Զարիֆյան

Փոխադրիր բանաստեղծությունը արևելահայերեն:

Ես այսօր
Ճառագայթ մ’եմ բոսոր,
Աչքերուս, հեշտօրոր,
Այնքա՜ն լույս ունիմ, որ
Կժպտիմ
Մտերիմ
Արևին…
Ու վարդե՜ր կ’երևին
Արևին
Ոսկեղեն
Հոգիեն…
Ես այսօր, ես այսօր
Արեգա՜կ մ’եմ բոսոր…

Ես այսօր

Ճառագայթ եմ բոսոր,

Աչքերիս մեջ դյութիչ (հմայիչ) այնքան լույս ունեմ,որ

Կժպտամ մտերիմ արևին․․․

Ու վարդեր կերևան արևին,ոսկեղեն հոգուց

Ես այսօր,ես այսօր

Արեգակ եմ բոսոր․

,,Ես այսօր…,, արտահայտությունն ավարտիր բանաստեղծության համապատասխան տողերով: Քնարական հերոսն ինչի՞ն է նմանեցնում իրեն:

Ես այսօր ճառագայթ մ՛եմ բոսոր,

Ես այսօր,ես այսօր

Արեգակ մ՛եմ բոսոր

Քնարական հերոսն իրեն նմանեցնում է արեգակին,լուսավոր ու բոսոր ճառագայթներին։

Կարո՞ղ ես բացատրել՝ երջանկությունն ինչո՞վ է նման արևին:

Իմ կարծիքով արևը խորհրդանշում է երջանկությունը,ազատությունը,լուսավորությունը և այլ նման պայծառ ու մտերիմ բառեր։ Երջանկությունը իրոք նման է արևին,որովհետև դու քեզ երջանիկ ես զգում,երբ արև է,անձրև ու որոտ չկա։ Դու ինքդ հոգուդ մեջ ընկալում ես այդ երջանկությունը,ազատությունը,որովհետև վատ եղանակը /վատ բաները/ անցել են ու եկել է արևը։

Աչքերուս, հեշտօրոր, Այնքա՜ն լույս ունիմ — Աչքերիս մեջ դյութիչ (հմայիչ) այնքան լույս ունեմ… Ի՞նչ լույսի մասին է խոսքը:

Իմ կարծիքով աչքերում ու մտքում լույսը խորհրդանշում է ձգտումը,ինչ-որ նպատակը,որին մարդ ձգտում է հասնել։ Աչքերում լույս ունենալ հասնել արևին,նշանակում է նպատակ ունենալ հասնել ինչ-որ բարձր գագաթի,ինչ-որ բարձր վայրի։ Երբ մարդու աչքերը վառվում են,լույս ունի նա աչքերի մեջ,դա նշանակում է,որ մարդ շատ փորձություններ անցնելով փորձում է հասնել արևին,որը արտացոլում է բարձր գագաթը։ Իհարկե արևը նույնպես շատ բարձր տեղ է գտնվում։ Այս նախադասությունը գրված է փոխաբերական իմաստով,բայց միևնույնն է ունի խորը իմաստ։

Ստեղծագործական աշխատանք — Գրիր, թե երջանիկ պահերին բնության ինչ երևույթի ես նմանվում դու (առնվազն 6-8 նախադասություն):

Ես իմ երջանիկ պահերը նմանացնում եմ անձրևին։ Անձրևը ,երբ իջնում է երկնքից իմ մեջ ստեղծում է երջանկություն։ Անձրևը իր մեղմ ու նուրբ կաթիլներով ստիպում է ինձ խորանալ երջանկության մեջ։ Հիմա մյուսները կմտածեն,թե այդպես չէ,բայց իմ համար երջանկությունը դա հենց անձրևն է,որովհետև ես երջանկության խոհրդանիշներ եմ համարում նրբությունը ու հանգստությունը։ Մյուսների համար արևը ,արևոտ ու տաք եղանակն է ասոցացվում երջանկության հետ,բայց ես համարում եմ ,որ անձրևը ավելի է հանգստացում,որովհետև իր կաթիլները հերթական բախումները հատակին, իմ հոգում արթնացնում են հանգստությունը և ես մի պահ ուզում եմ ամեն ինչ թողնել,հոգսերը մոռանալ և սկսել ապրել հանդարտ։ Նրբություն,երջանկություն ու հանգստություն ինձ պարգևում է մեղմ անձրևը,որը երկնքից թափվում է ցած։

Իմ տեսանյութը

Թողնել մեկնաբանություն