1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում փակագծերով նշված տառը։
- Որևիցե, հյուլե, աշտեակիր, առօրեական /ե/
- Հապշտապ, կափկափել, պապակ, սպրդել /պ/
- Ընդարմանալ, լերդանալ, որդնել, արթմնի /դ/
- Թրջոց, զիջել, գոճի, հաղարջ /ջ/
2. Ո՞ր շարքի բոլոր բառերում է տառերի և հնչյունների քանակը հավասար։
- Անորոշ, հայորդի, վարազաորս
- Ովքեր, ցածրորակ, կայսերապաշտ
- Ապերջանիկ, ակնբախ, ալեվարս
- Անընկեր, կտակարան, բարձրանալ
3. Ո՞ր շարքի բաղադրյալ հատուկ անունների բոլոր բաղադրիչներն են գրվում մեծատառով։
- Աֆղանստանի Իսլամական Էմիրություն, Ժաննա դը Արկ, Դոնի Ռոստով
- Արևելյան Եփրատ, Գրիգոր Լուսավորիչ, Հին Հունաստան
- Աշոտ Բագրատունի, Լա Մանշ, Արագածոտնի մարզ
- Ջորջ Գորդոն Բայրոն, Մեծ Մասիս, Եսայի մարգարե
4. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերում է/ե/ ձայնավորի հնչյունափոխություն կա։
- Իշայծյամ, կիզանուտ, գիսավոր, շիկակարմիր
- Իջևանատուն, հրձիգ, գիշակեր, իգական
- Շինական, գիրուկ, հանդիսատես, տիրուհի
- Վիրահատել, միգամած, կիսանդրի, գիտակցաբար
5. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գաղտնավանկի ը-ն սխալ տեղադրված /տվյալ տեղում գաղտնավանկ չկա/։
- Կն/ը/կատի, քն/ը/նել, խմբ/ը/վել
- Դռն/ը/բաց, տրտ/ը/մել, չընկ/ը/րկել
- Փրկ/ը/վել, կնճ/ը/ռոտ, հանգց/ը/նել
- Խառ/ը/նվածք, համ/ը/րանալ, խճճ/ը/վել
6. Ո՞ր դարձվածքի բացատրությունն է ճիշտ։
- Մի սանրի կտավ – միևնույն գործին նվիրված
- Ուրիշի երգը երգել – սեփական կարծիք չունենալով՝ ուրիշինը կրկնել
- Հաշվի նստել – չարաչար պատժել
- Տակն ու վրա անել – ասվածը սխալ հասկանալ
Առաջադրանքներ. հնչյունափոխություն
Վարժություն 1։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել է ձայնավորի հնչյունափոխություն։
Միջնապատ, միություն, գինեգործ, կիսալուսին, թիավարել, վիպասան, շինարարություն, հիվանդասենյակ, գիրանալ, գիտուն, վիրահատել, վիճահարույց, գիսավոր, հիանալի, լիություն, զինագործ, սիրավեպ, դիմաքանդակ, կինոթատրոն։
Վարժություն 2։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ի ձայնավորի հնչյունափոխություն։
Հնադարյան, տնական, ջրավազան, ընչաքաղց, ըղձական, ընկուզենի, ազնվական, գնորդ, վեհապանծ, մտաբերել, լեռնագործ, հիմնադիր, լրագրեր, աղավնյակ, վիրակապ, քմային, գարեհաց, ճգնել, թրթիռ, գունագեղ, միջանկյալ, նշաձև, գրակալ, թխամորթ, կրաման, նմանատիպ, սրտակից:
Վարժություն 3։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ու ձայնավորի հնչյունափոխություն։
Բրդոտ, կարմրախայտ, բվեճ, թմբեր, ըմպանակ, գնացուցակ, ջրամբար, նշանագրություն, տնական, գթալ, ժողովրդական, խճուղի, խմբակային, մրգահյութ, խնկարկել, տրտնջալ, ոսկեգույն, սրել, գրականություն, աշխարհագրական, լրաբեր, ցորենահատ, առվակ, մթնել, դյուրահալ, հնձել:
Վարժություն 4։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ը ձայնավորի հնչյունափոխություն։
Տնակ, մանկական, ծանրամարտ, մանրադրամ, մտադրություն, մեղրահաց, կիսակառույց, փոքրություն, լրատվական, քաղցրահամ, սանրել, ընձուղտ, եզրաշերտ, լիտրաչափ, գլխաշոր, ցուցափեղկ, վագրաձի, լուսավորություն, դստրիկ, կպրագույն, լայնություն, բարձրություն, ծաղկաման, մետրանոց, ծաղրանկար, սրամիտ, ժանրային։
Վարժություն 5։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել երկհնչյունի հնչյունափոխություն։
Բուսական, հրեղեն, աստղանիշ, գործունեություն, ձնծաղիկ, նվիրատվություն, ալրաղաց, անկյունաչափ, բնավեր, գունատ, ձկնաբուծարան, դռնակ, եղջերափող, միութենական, մանկական, սառցարան, մրցավազք, մատենագիր, բուրավետ, հրակայուն, մշակութային, տարեվերջ, արնանման, առօրեական, այգեպան, մթերային, զգուշություն։
Վարժություն 6։ Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում կան հնչյունափոխված արմատներ. վերականգնե՛լ անհնչյունափոխ ձևերը։
Գրադարան /գիր/, մայրուղի, կատվազգի /կատու/, զարդանախշ, գլխապտույտ /գլուխ/, խնձորենի, լեզվաոճական /լեզու/, երկաթապատ, շինարարական /շեն/, լուսանկար /լույս/, գյուղամեջ, մայթեզր, կուտակել /կույտ/, բառիմաստ, ջրապտույտ /ջուր/, տուֆակերտ, սրբապատկեր /սուրբ/, ուղղաձիգ /ուղիղ/։