Թորում`Սպիրտի  ջրային  լուծույթի  թորումը  

Սարքավորումներ` Կլորատակ  կոլբ, քիմիական  սառնարան, ընդունիչ կոլբ, սպիրտայրոց

Ազդանյութեր` սպիրտ, ջուր

Այս եղանակով կարելի է բաժանել տարբեր եռման ջերմաստիճան ունեցող համասեռ խառնուրդներ։ Կլորատակ կոլբի, հաճախ էլ՝ այսպես կոչված Վյուրցի կոլբի մեջ լցնել թորվող հեղուկը, ընդ որում՝ հեղուկի ծավալը չպետք է գերազանցի կոլբի ծավալի՝ ²/3-ը։

Այսպես՝ հեղուկը դուրս կշարժվի։ Կոլբը միացվում է սառնարանին, թեք խողովակն իջեցվում է ընդունիչ կոլբի մեջ։ Թորվող հեղուկով կոլբի ներսում ջերմաստիճանին հետևում են կոլբի բերանին խցանով ամրացված ջերմաչափի միջոցով։

Պետք է լուծույթը լցնել կլորատակ կոլբի մեջ, բայց պետք է լցնել նրա 2/3 մասը, քանի որ հեղուկը դուրս կլցվի։ Պետք է կոլբը միացնել սառնարանին թեք խողովակով, իսկ ծայրը դնում ընդունիչ կոլբի մոտ։ Նաև անհարժեշտ է միացնել խողովակ կլորատակ կոլբի մոտ։ Պետք է միացնել ջերմաչափ, որպեսզի շատ հեղուկը չտաքանա և գոլորշանա։

Պետք է վառել սպիրտայրոցը և տանել դեպի կլորատակ կոլբի տակ։ Նախ պետք է տաքացնել ամբողջովին, իսկ հետո նոր դնել եռալու։ Ամբողջովին տաքացնելու անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ հանկարծակի չճաքի կամ չպայթի ապակին։ Պետք է առավելագույնը լինի 70 աստիճան ջերմություն։ Ամենաշուտ ցնդող հեղուկը դա սպիրտն է, հետևաբար կգոլորշանա, ապա սառնարանում կրկին կդառնա հեղուկ և կլցվի փորձանոթի մեջ։

Ձեթի և ջրի անհամասեռ խառնուրդի բաժանումը բաժանիչ ձագարով

Սարքավորումներ` բաժանիչ  ձագար, բաժակ   

Ազդանյութեր` բուսական  յուղը , ջուր

Խառնուրդը լցնում ենք բաժանիչ ձագարի մեջ, թեթև հեղուկը՝ բուսական յուղը բարձրանում է վերև։ Բաժանիչ ձագարի տակ բաժակ ենք դնում և փականը բացում։ Ծանր հեղուկը՝ բուսական յուղը բաժակի մեջ է լցվում, և բաժանման սահմանը փականի անցքին հասնելիս՝ փականը փակում ենք։

Այս փորձի համար անհրաժեշտ է բաժանիչ ձագար և բաժակ։ Պետք է բաժանիչ ձագարի տակ դնել բաժակ։ Ջրի և ձեթի խառնուրդը պետք է լցնել բաժանիչ ձագարի մեջ։ Ձեթը ավելի թեթև հեղուկ է, հետևաբար կբարձրանա դեպի վերև։ Կբացենք բաժանիչ ձագարի փականը և կսպասենք մինչև բուսական յուղի մասը մնա,իսկ ջուրը մինչև վերջ թափվի բաժակի մեջ։ Հենց արդեն ջրի մասը իջնում է բաժակի մեջ և հերթը ձեթինն է ՝ փակում ենք փականը։ Այսպես կարողանում ենք ջուրը առանձնացնել ձեթից։ Բաժանիչ ձագարի օգնությամբ կարողացանք բաժանել մեր անհամասե խառնուդրը։Սա անհամասեռ խառնուրդ է,որովհետև մենք կարող ենք այն տեսնել անզեն աչքով,նույնսիկ օպտիկական մանրադիտակով։

Փորձը՝ տեսանյութում