1. Ո՞րն է ՀՀ-ի ամենաբարձր լեռնագագաթը

3) Արագած

2. Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռնագագաթը

3) Մեծ Արարատ

3. Որտեղի՞ց է սկիզբ առնում Արևմտյան Տիգրիսը

1) Ծովք լճից

4. Որքա՞ն է Վանա լճի բարձրությունը ծովի մակերևույթից

4) 1720 մ

5. Որքա՞ն է Կուր գետի երկարությունը

2) 1113 կմ

6. Որքա՞ն է Արաքս գետի երկարությունը

4) մոտ 1000 կմ

7. Որքա՞ն է Եփրատ գետի երկարությունը Հայաստանի մասում

1) 400 կմ

8. Ո՞ր գետն է սկիզբ առնում Սևանա լճից

3) Հրազդան

9. Մեծ Հայքի ո՞ր նահանգն է կոչվել Չորրորդ Հայք

3) Ծոփք

10. Քանի՞ նահանգ ուներ Մեծ Հայքն ըստ “Աշխարհացույցի”

1) 15

11. Որքա՞ն էր Մեծ Հայքի տարածքը

2) 311 հազ. քառ. կմ

12. Որքա՞ն էր Կիլիկյան Հայաստանի տարածք

1) մոտ 50 հազ. քառ. կմ

13. Որտե՞ղ է գտնվում Սիփան լեռը

2) Վանա լճից հյուսիս

14. Ի՞նչ անունով է հայտնի Սևանա լիճը

2) Գեղամա ծով

15. Քանի՞ գետակ է թափվում Սևանա լիճը

3) շուրջ 30

16. Որտեղի՞ց է սկիզբ առնում Արևմտյան Եփրատը

3) Ծաղկավետ լեռներից

17. Ո՞ր քաղաքի մոտ են միախառնվում Եփրատի արևելյան ու արևմտյան ճյուղերը

3) Ակն

18. Որտեղի՞ց է սկիզբ առնում Արևելյան Տիգրիսը

2) Հայկական Տավրոսից

19. Ո՞ւր է թափվում Կուրը

1) Կասպից ծով

20. Ո՞ր գետն է իր ամբողջ երկարությամբ հոսում Հայկական լեռնաշխարհով

2) Արաքս

21. Քանի՞ գավառ ուներ Վասպուրական նահանգը

1) 34

22. Քանի՞ գավառ ուներ Այրարատ նահանգը

3) 20

23. Ըստ հայոց ծագումնաբանության նոր տեսության՝ ումի՞ց է սերում Հայկ Նահապետի հայր Թորգոմը

2) Հաբեթից

24. Ո՞վ էր Արատտայի հովանավոր աստվածը

1) Հայկ

25. Ըստ հայկական ավանդության՝ ո՞ւմ անունից են առաջացել “արմեն” և “Արմենիա” անվանումները

1) Արամի

26. Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի՝ այսօր հայտնի հնագույն պետությունը

1) Արատտա

27. Ո՞ր գետերի ակունքների հետ է կապվում Հայա աստծո պաշտամունքը

3) Եփրատ և Տիգրիս

28. Ո՞ր պատմական իրադարձությունն է համարվում Բուն Հայոց տոմարի սկիզբը

3) Բելի նկատմամբ Հայկի տարած հաղթանակը

29. Հայկական լեռնաշխարհում Ք. ա. IX դ 80-70-ական թթ. հիշատակվող պետական կազմավորումներից են

4) Ուրարտու և Նաիրի

30. Ո՞ր թագավորությունն է Ք. ա. 830-ական թվականներից աստիճանաբար իր իշխանության ներքո միավորել Հայկական լեռնաշխարհը

4) Նաիրի

31. Որտե՞ղ էր գտնվում Արամ երկիրը

2) Վանա և Ուրմիո լճերի միջև

32. Ք. ա. 830-ական թվականներին Հայկական լեռնաշխարհում հայտնի համադաշնություններից ո՞րն էր ամենամեծը

2) Էթիունի

33. Իշպուինիի օրոք ո՞ր երկիրը ներառվեց Վանի թագավորության մեջ

2) Արդինի-Մուսասիր

34. Որքա՞ն էր Մենուայի ջրանցքի երկարությունը

3) 72 կմ

35. Ո՞ր արքայի առաջնորդությամբ է ստեղծվել Վանի աշխարհակալությունը

4) Արգիշտի Ա-ի

36. Վանի թագավորության ո՞ր արքան է արձանագրություններում իրեն կոչում “Նաիրի երկրի արքա, մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա…”

4) Սարդուրի Ա

37. Ուրարտական ո՞ր արքայի օրոք է սկսվել դաշնային աշխարհազորի փոխարինումը արհեստավարժ կանոնավոր բանակով

2) Իշպուինիի

38. Սարդուրի Բ-ի տերությունը հյուսիսից հարավ ձգվում էր՝

1) Սև ծովից մինչև Պարսից ծոց

39. Ք. ա. 735 թ. Ասորեստանի ո՞ր արքան արշավեց դեպի Տուշպա

2) Թիգլաթպալասար III

40. Ի՞նչ բարեփոխումներ է կատարել Ռուսա Ա-ն

3) պետական համակարգի և բանակի