Իրավաբանական տերմինների բառարան

Թեմա՝
Իրավունքի համակարգը և դրա տարրերը.
Հանդիպում իրավաբանի հետ լուսաբանություն
Իրավունքի ճյուղ, իրավունքի կարգավորման առարկա, իրավունքի կարգավորման մեթոդ.
Իրավունքի ինստիտուտ, հանրային և մասնավոր իրավունք, նյութական և վարույթային իրավունք.
Իրավաբանական տերմինների բառարանից դուրս գրել առնչվող իրավաբանական տերմինները.

1. Ի՞նչ է իրավունքի համակարգը։

Իրավունքի համակարգը մասերից կամ տարրերից բաղկացած որոշակի ամբողջական երևույթ է։ Ինչպես որ համակարգը չի կարող գործել առանց բաղադրատարրերի, նույն ձև էլ չեն կարող գործել տարրերը՝ ամբողջական համակարգից դուրս։

2. Որո՞նք են իրավունքի համակարգի հիմնական ճյուղերը։

Հիմնական են սահմանադրական, վարչական, էկոլոգիական, ֆինանսական, քաղաքացիական, հողային, աշխատանքային, ընտանեկան, քրեական, քրեակատարողական, քրեական դատավարության, քաղաքացիական դատավարության իրավունքները։

3. Ի՞նչ է իրավական կարգավորման առարկան։

Իրավական կարգավորման տիրույթում գտնվող գտնվող հասարակական հարաբերությունները կազմում են իրավական կարգավորման առարկան։

What Is the Difference Between Criminal Law and Civil Law? | Britannica

4. Ի՞նչ է իրավական կարգավորման մեթոդը, և ի՞նչ մեթոդներ կան։

Իրավական կարգավորման մեթոդը եղանակների, հնարքների համակցություն է, որոնցով իրավունքն ազդում է որոշակի ոլորտի հասարակական հարաբերությունների վրա։ Կան երկու հակադիր մեթոդներ՝ ինքնավարության կամ ավտոնոմիայի /կիրառվում է գույքային, ընտանեկան և նման հարաբերություններ կարգավորելիս/, և հրամայողական կամ իմպերատիվ մեթոդ /կիրառվում է քրեական, վարչական և այլ ճյուղերում/։

5. Ինչո՞վ են տարբերվում իրավունքի ճյուղերը և իրավունքի ինստիտուտները։

Իրավական ինստիտուտն իրավունքի ճյուղի առանձնացված մասն է և կարգավորում է միասեռ հասարակական հարաբերությունների որոշակի կողմ։ Ինստիտուտը տարբերվում է իրավունքի ճյուղից նախևառաջ կարգավորման ծավալով։ Ինստիտուտն իրավական համակարգում համեմատաբար ինքնուրույն է։ Իրավունքի ճյուղն ավելի լայն շերտ է իրենից ենթադրում։

Օրինակ՝ քաղաքացիական իրավունքում գոյություն ունեն տարբեր ինստիտուտներ՝ պայմանագրային, ժառանգական։

6. Ի՞նչ է հանրային և մասնավոր իրավունքը։

Ցանկացած երկրի իրավունքի նորմերը կոչված են կարգավորելու ու ապահովելու երկու տեսակի շահեր ու հարաբերություններ։ Օրինակ՝ համընդհանուր /հանրային/ շահերը, այսինքն՝ պետության ու հասարակության շահերը։ Այդպիսի նորմերը կոչվում են հանրային իրավունք, օրինակ՝ սահմանադրական, քրեական /ընդգրկում է հասարակության ավելի լայն շրջանակ/։

Մասնավոր անձանց շահերն ու հարաբերությունները կարգավորող նորմերը կազմում են մասնավոր իրավունքը, օրինակ՝ քաղաքացիական, ընտանեկան։

7. Ի՞նչ է նյութական և վարույթային իրավունքը։

Նյութական նորմերը կարգավորում են հասարակական կյանքի մասնակիցների միջև առկա հարաբերությունները, օրինակ՝ առքուվաճառք, սեփականություն, ամուսնություն և այլն։

Վարույթային նորմերը սահմանում են իրավական վեճերի լուծման, իրավախախտումների քննության և դատավարության կարգը, այսինքն՝ կարգավորում են զուտ ընթացակարգային հարցերը, որոնցից են՝ քաղաքացիական դատավարության իրավունքի նորմերը։