Բացատրիր բոսոր-կարմիր,կարմրագույն․ղողանջ-ձայն,զրնգոց․ հրե-հուր,հուր ընկնել․հրկեզ-հուր,կիզիչ․գալիք-գալացող,ապագա,հետագա անելիք բառերը:
Օրերը կարմիր ու բոսոր — նկարագրիր օրեր (ժամանակներ), որ համապատասխանեն այս արտահայտությանը: Օրերը անցնող մեր կյանքի։
Կարդա բանաստեղծությունն այնքան, մինչև զգաս տողերի ռիթմը: Ի՞նչ տրամադրություն կա այնտեղ: Հանգիստ և ուրախ։
Ստեղծագործական աշխատանք — ,,Հնչում են օրերը, կանչում են,, ,,Սիրտս զնգում է,, ,,Կրակ կա սրտիս մեջ,, (ընտրիր վերնագրերից մեկը):
,,Սիրտս զնգում է,,
Սիրտս զնգում է,փորձելով մի բան ասել։Բայց չլսելով նրա թույլ ձայնն ու նրա ուզածը շարունակում եմ անել մի ուրիշ բան։Սրտին լսելը շատ դժվար է։Ամեն մեկը չի,որ կկարողանա լսել իր սրտի պարտադրանքը։Այն ուզում է,որպեսզի մարդ ճիշտ ուղղությամբ գնա,բայց մարդը դավաճանելով գնում է լրիվ ուրիշ ճանապարհով։Շատ այդպիսի մարդիկ կան աշխարհում,որոնք չեն լսում իրենց թանկ սիրտը և գնում են վատ քայլերի և գործերը։Բայց նաև կան հակառակ մարդիկ,ովքեր ուզենալով լսել նրանց միջի բաբախյունը,նաև ուզում են ընթանալ կամ գնալ ճիշտ ճանապարհով և միշտ անել բարի և օգտակար գործեր։Այս տողերով ես ցանկանում եմ փոխանցել իմ մտածմունքը,մեր սխալ և ճիշտ քայլերը։Ցավոք մարդիկ չցանկանալով լսել իրենց թանկագին սիրտը,գնում են հաճախ շատ դաժան քայլերի,որոնք շատ վատ ավարտ են ունենում։Բայց այն մարդիկ,ովքեր լսում են իրենց սիրտը միշտ կգնան ճիշտ ուղղությամբ և միշտ կլինեն բարի և կուզենան շարունակել լսել։