Եղիշե Չարենցի գազելները կարդալ, գտնել այդ ստեղծագործությունների մեջ ընդհանուր գիծ (գծեր), ցույց տալ մեջբերված մի քանի տողերով: Առանձնացնել հինգ դուր եկած գազել և վերլուծել՝ բնութագրել քնարական հերոսին, գտնել տրամադրությունը, գույնը, գույնի խորհուրդը, ստեղծագործության ասելիքը: Մեկը սովորել անգիր:
Գազել
Արևելյան քնարերգության մեջ մշակված երկտող տներով ոտանավոր, որոնք միահյուսվում են ամեն զույգ տողի վերջում կրկնվող ռեդիֆով ◆ Ես ջահել ժամանակ հիսուն հատ գազել էի գրել, բոլորն այրեցի ու թողեցի միայն մորս նվիրված գազելը: Էմին Գևորգ ◆ Տերյանը հայկական քնարերգության մեջ համարձակորեն և վարպետորեն օգտագործեց ու կատարելության հասցրեց սոնետը, տրիոլետն ու գազելը: ◆ Գյուլստաններում բլբուլն էր երգում գազելներն անուշ:
Ընդհանուր գիծը,բոլորում կա մի տեսակ ուրախ և նույն ժամանակ հանգստացնող ռիթմ,և նաև կա կապույտ գույնի գիծ,որը ես նկատեցի կարդալով մի քանի հատ գազել։
<<Կապույտ>>գույնը,որովհետև համարյա բոլոր ստեղծագործություններում կար այդ բառը և տարբեր տեղերում,այն ունի տարբեր բացատրություններ։
Արևից առաջ և ոսկուց առաջ —
Տրտո՛ւմ է այնքան.
Լուսամփոփի՛ պես աղջիկ` աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՛ պես երազի,
Երեք ճաճանչ, երեք երանգ, երեք գույն,
Որ անցան —
Քո՜ւյր, կապել են քո աչքերում, իմ հոգում —
Ծիածան:
5 դուր եկած գազելները
1․
Լուսամփոփի՛ պես աղջիկ` աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՛ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՛ պես աղջիկ…
Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՛ իմ հողու հեռուն…
Լուսամփոփի՛ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՛ պես աղջիկ…
Այստեղ մենք իմանում ենք,որ Եղիշե Չարենցը մեզ պատմում է մի աղջկա մասին,ով այնքան գեղեցիկ էր,որ նման էր լուսամփոփի և ուրիշ այլ բաների։Այստեղ քնարական հերոսը հենց աղջիկն է,ով պահում է իրեն հանգիստ և հեղինակը նան գովում է։Այստեղ գույնը,ինչպես հասկացանք կապույտն է,որը ունի բացատրություն,այն գովում է աղջկան։Կապույտ գույնը այստեղ,որպես գովասանք է։Տրամադրությունը միջին է,հանգիստ։
2․
Երեք ճաճանչ, երեք երանգ, երեք գույն,
Որ անցան —
Քո՜ւյր, կապել են քո աչքերում, իմ հոգում —
Ծիածան:
Ինչպես հասկացանք այս գազելը ծիածանի մասին է,որը նաև կարևոր դեր է խաղում,գույների հետ միասին։Տրամադրությունը նույնպես հանգիստ է։Քնարական հերոսը ծիածանն է,որը նաև գազելի կարևոր մասն է։Գույները այն ծիածանի 7 գույներն են։
3․
Արևից առաջ և ոսկուց առաջ —
Տրտո՛ւմ է այնքան.
Խմում է հոգին բաժակը երազ
Այդ կո՜ւյս տրտմության:
Արևից առաջ, երբ կապույտը` հեզ,
Սփրթնա՛ծ, գունա՛տ —
Հիվանդ աղջկա երազ է կարծես՝
Աղոտ, լուսակաթ:
Երբ աստղը՝ մի պահ դառնալով անտես
Վառվում է հանկարծ:
Երբ տիեզերքը աղոթք է կարծես՝
Հոգու մեջ հանգած:
Երբ դեռ ո՜չ մի ձայն չի՜ ընկնում հոգու
Բաժակի մեջ լուռ: —
Երբ որպես ուրու դեռ քնած ես դու
Կապույտում մաքուր:
Այս գազելը պատմեց մեզ արևի մասին շատ տարբեր բնութագրական բառերով։Գույնը այստեղ կապույտն է և նարնջագույնը,տրամադրությունը լավն է,հանգստացնող։Քնարական հերոսը արևն է,որի շնորհիվ ստեղծվել է այս գազելը։Այն պատմեց մեզ ոսկյա արևի մասին և պատմեց տիեզերքի մասին պատմություն։
4․
Արևի ոսկին ինչո՞ւ է փակում
Մեր աչքերը թաց —
Երբ` կապույտ երազն արթնացած հոգում՝
Նայում ենք հանկարծ:
Երբ բաց ենք անում աչքերս` կապույտ,
Աստղային նիրհից, —
Որ տեսնենք ոսկու ծիծաղը` անփույթ
Հղացած հրից:
Ինչո՞ւ է խոցում, ասեղի նման,
Ոսկին արևի —
Մենավոր ժամին վերջի՜ն տրտմության`
Վերջի՜ն բարևի…
Գազելը պատմեց մեզ արևի թանկագին գոյատևության մասին և պատմեց նաև արևի ոսկու,այսինքն շողերի մասին,որոնք գիշերը չեն երևում։Քնարական հերոսը՝արևն է,որը այստեղ գլխավոր հիմքն է։Շատ լավ գազել է,ունի բարձր տրամադրություն։
5․
Դու տրտում ես, բայց արևի բռնկված ոսկին
Ոսկեզօծել է քո կապույտ, աստղայի՜ն հոգին:
Ու սփրթնած դեմքի՜դ վրա — բռնկվող մի փայլ.
Այն արև՜ն է, այն արև՜ն է, աստղայի՜ն եղբայր:
Դու չե՞ս ուզում, դու չե՞ս ուզում արևի ոսկին.
Չե՞ս հավատում արևի տակ շիկացած հասկին…
Միայն նայի՜ր ու հասկացի՜ր, օ, նայի՜ր ու տե՜ս. —
Մի ոսկեգույն քող են հագել դաշտ, անտառ ու սեզ:
Ու լեռնային, երկինք տանող ձյունածածկ ուղին
Հրաժեշտ է տալիս հիմա բիլ մառախուղին…
Եվ ամե՜ն տեղ, ինչպես և այն լեռնուղու վրա —
Բռնկվել է ժպիտ-ոսկին Արևի — Նրա…
Գազելը պատմեց կապույտ աստղային հոգու մասին։Այս գազելի մեջ տեղ-տեղ կան շատ բարձր և տեղ-տեղ ցածր տրամադրություններ և ռիթմեր։Շատ լավ գազել է։Քնարական հերոսը նույնպես արևն է։Գույնը աստղային,կապույտ,որն ունի հանգստացնող մաս։
ԻՄ ՍՈՎՈՐԱԾ ԳԱԶԵԼԸ
Ու թուլացած, ու սփրթնած կմարի
Արևի ոսկին —
Վերջին անգամ եզերքի մոտ կամարի
Բռնկված կրկին:
Ու կապույտը` արևի մոտ շիկացած,
Վարդագույն —
Քո՜ւյր, կփռի դեմքիդ վրա — ամոթխած
Կարմրություն:
Ու կապույտը, ձուլված ոսկուն, հեռուներում
Կամարի —
Քո՛ւյր, հոգուս մեջ, աչքերիդ մեջ, երկինքներում—
Կմարի…