Վեցերորդ դասարան․
- Հորինել հետաքրքիր պատմություն․ Լինում է, չի լինում մի վիրուսիկ է լինում․․․ (առցանց միանալու ենք և իրար պատմություններ ենք լսելու)։
Լինում է,չի լինում մի վիրուսիկ է լինում։Էս վիրուսիկը ամբողջ օրը թափառելով բոլորին վախացնում է և վարաքում է։Թե ինչպես է ծնվել վիրուսը, հիմա կպատմեմ։Վիրուսիկը ծնվել է Չինաստանում 2019 թվականին և մինչև հիմա էլ 2020 թվական ապրում է։Ինչպես հաղթահարենք վիրուսին պարզ է,պետք է հետևենք հիգիենյայի պաշտպանական քայլերին,նաև իմանալ,որ հազացող կամ վատ իրեն զգող մարդկանց հետ շփում չունենալ։Էս վիրուսիկը արդեն հոգնել էր մնալ նույն երկրում և ուզում էր հետազոտել ուրիշ երկրներ։Եվ այդպես էլ սկսում են նրա արկածները։Այն շրջում է բոլոր եվրոպական երկրներով,Իտալիայով,Ֆրանցիայով,Հունաստանով և ալյն․․․
Եվ վերջը գալիս է և հասնում է Հայաստան։Բոլորը իմանալով այդ վիրուսի մասին փակվում են իրենց տներում,բայց մեկա կային մարդիկ,ովքեր չէին մնացել տանը և այդպես էլ հիմա վարաքեցին և վախի մեջ գցին Հայաստանը։Հիմա Հայաստանում,Երևանում կա 200 մարդ վարաքված և մենք հուսով ենք,որ վիրուսիկը կավարտվի ամառվա կեսերին։Շնորհակալություն։
- Կարդալ Ալբերտ Մորավիայի «Երբ մտքերը սառչում են օդում» պատմվածքը․ 1-ին մաս, 2-րդ մաս։ Հատվածների վերջում տրված առաջադրանքները չեք կատարում։ Մենք հեռավար կապ ենք հաստատելու և օնլայն քննարկենք միասին։
Երբ մտքերը սառչում են օդում Ալբերտ Մորավիա/1-ին մաս/
Պիտի որ իմանաք, մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բևեռում շատ ավելի ցուրտ էր, քան այսօր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի»: Հենց այդ պատճառով Բևեռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:
Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բևեռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ:
Դարերից մի դար(երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ աչքերով վայելում էր ցուրտը:
Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա՜»-ից: Հենց այդ «Բա՜»-ն էլ սառցե տառերով կախված էր նրա գլխավերևում: Թե ի՞նչ էր ուզում ասել այդ «Բա՜»-ով՝ պարզ չէ:
Հանկարծ ջրից դուրս ցցվեց Օձ Ա. Ձուկն ու, պոչը խաղացնելով, կանչեց.
-Հե՜յ, Ծով Ա. Ցուլ, լսիր ինչ եմ ասում:
-Ասա, լսում եմ,- փնթփնթաց Ծով. Ա. Ցուլը:
-Ես մի երկրում եղա, որը կոչվում էր Արևադարձ: Ա՜յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում:
-Ի՞նչ ես ասում:
-Հավատա: Ա՛յ, օրինակ՝ մեկը քեզ է նայում ու մտածում.«Բայց ի՜նչ հաստլիկ է այս Ծով Ա.Ցուլը, հա՜…» , իսկ դա դու չես էլ իմանում,որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի:
-Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,-նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:
-Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բևեռից: Թե իմանաս, ին՜չ հաճելի է. Մտածիր՝ ին՜չ ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կու՜շտ մտածեցի:
-Ի՞նչ էիր մտածում:
-Ինչ ուզես: Օրինակ մտածում էի, որ արևը կանաչ է: Կամ՝ երկու անգամ երկու հավասար է հինգի:
-Հա, բայց արևը կանաչ չէ: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի:
-Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա:
Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը: Օձ Ա.Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ա. Ցուլը հետևեց նրան: Լողացին, լողացին, ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված իմ, ի՜նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես կաթսայում: Ծով Ա. Ծուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել. Հիմա էլ կարծես քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր.
-Օձ Ա. Ձուկ, դու արդեն մտածու՞մ ես:
-Իհարկե:
-Իսկ ի՞նչ ես մտածում:
_Հազար ու մի բան ու բոլորը քո մասին:
-Ի՞նչ ես մտածում իմ մասին:
-Է՜, չեմ ասի, ասեմ՝ կնեղանաս:
Ծով Ա. Ցուլը տխրեց: Բևեռում ոչ ոք ոչ մեկի մասին չէր մտածում: Աստված գիտի, թե Օձ Ա. Ձուկը հիմա իր մասին ինչեր է մտացում: Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած: Հանկարծ Ծով Ա. Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում:
Այստեղ բոլորն իրեն միայն լավ բաներ են ասում. «Բարի գալուստ, ի՜նչ գեղեցիկ ես, ի՜նչ իմաստուն տեսք ունես, ի՜նչ բեղեր են…»: Բայց Ծով Ա. Ցուլը համոզված էր, որ եթե Բևեռում լինեին, օդում սառցե տառերով գրված կլիներ. «Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի. ա՜յ քեզ մռութ, մի սրա բեղերին նայեք…»:
Առաջադրանքներ՝
- Բացատրիր հետևյալ բառերը՝ արևադարձ-արևադարձային,շոգ,տաք,օրինակ արևադարձային երկիր Աֆրիկան/բևեռ-հյուսիսային բևեռ,հարավային բևեռ,երկիր մոլորակի ծայրամասերը․, ծովացուլ-ջրային մեծ կենդանի, օձաձուկ-ձկան տեսակ․, կիսախուփ-կիսաձակ, իմաստուն-գիտունիկ,խելացի,ամեն ինչ իմացող․:
- Ըստ այս պատմության ինչպիսի՞ն էր Բևեռը միլիոն տարի առաջ:Շատ ցուրտ,այնտեղ նույնիսկ մեր ժամանակի բևեռային կենդանիներն էին դողում,մրսում։Նաև այնտեղ,եթե դիմացինի մասին ինչ-որ բան կամ ուղղակի ինչ-որ բան մտածես,միանգամից,գլխավերևում կտեսնի այն բոլոր բառերը,որոնք ասել էր մտքում դիմացինին։Այսինքն այնտեղ մտքերը կարող էին օդում սառչել։
- Արևադարձը ինչպիսի՞ն էր միլիոն տարի առաջ:Միլիարդավոր ջերմաստիծանի ջերմությամբ,տաքությամբ,անջուր,անկենդան լցված մի վայր,որտեղ համեմատ բևեռին մտքերը չէին սառչում։Այնտեղ շատ շատ շատ տաք էր։
2 մաս
Մի օր Ծով Ա. Ցուլը Ա. Ֆրիկացի անունով մի սևամորթի տեսավ, որն իր կնոջ հետ նավակում նստած Օձ Ա. Ձկան համար երգ էր երգում: Օձ Ա. Ձուկը բերանը բաց լսում էր:
Օձ Ա. Ձուկ,Օձ Ա. Ձուկ,
Չկա քեզ պես
Սիրուն ձուկ:
Օձ Ա. Ձուկն այդ երգով հրապուրված՝ մի պահ մոտացել էր, որ Արևադարձ կոչվող երկրում մի բան ասում են, մի այլ բան մտածում: Նա մոտեցավ նավակին, իսկ Ա. Ֆրիկացին ճարպկորեն նետեց ուռկանն, ու մի ակնթարթում բռնեց Օձ Ա. Ձկանը: Քիչ անց Օձ Ա. Ձուկը արդեն տապակված էր ու խժռված:
Ծով Ա. Ցուլը դա որ տեսավ, սարսափեց: Նա հեռացավ, մտածելով. «Ի՜նչ սարսափելի է, կեցցենք մենք՝ բևեռցիներս, որ ոչինչ չենք մտածում, իսկ եթե մտածում ենք՝ բոլորը կարող են տեսնել մեր մտածածը»:
Բայց Ծով Ա. Ցուլն անմիջապես չվերադարձավ Բևեռ: Գուցե՞ ծուլությունն էր պատճառը. կամ էլ նրան դուր էր գալիս չկարդացվող մտքեր ունենալը:
Այսպես, Ծով Ա. Ցուլը մնաց Արևադարձ կոչվող երկրում և ընտելացավ այդ երկրի սովորություններին:
Մտածելը անսպասելի պտուղներ տվեց:
Ծով Ա. Ցուլը սկսեց շատ խորիմաստ բաներ մտածել, ասենք. «Ո՞վ ենք մենք: Որտեղի՞ց ենք գալիս: Ո՞ւր ենք գնում»:
Ահա և պատասխանները. «Մենք ծովացուլեր ենք: Գալիս ենք բևեռից: Կանք, որովհետև մեզ ստեղծել է մի էակ, որը հսկայական ծովացուլի է նման: Վերջիվերջո կհեռանանք Արևադարձ կոչվող այս կեղծ երկրից և կվերադառնանք ազնիվ ու ճշմարիտ Բևեռ»: Ի վերջո Ծով Ա. Ցուլը ձանձրացավ մի բան մտածել, բայց ուրիշ բան անելուց և մի գեղեցիկ օր վերադարձավ Բևեռ: «Այո՜, չմտածել, անգործ ու անհոգ ապրել գոնե մի միլիոն տարի»,- երազում էր նա:
Մի անգամ Բևեռում, իր հին սառցակտորին թիկնած, Ծով Ա. Ցուլն զգաց, որ մտածելն արդեն սովորություն է դարձել, և ինքը չի կարողանում չմտածել:
Դժբախտաբար բոլոր մտքերն անմիջապես հայտնվում էին գլխավերևում՝ պսպղուն ու թափանցիկ սառցալուլաներով գրված: Խեղճ Ծով Ա. Ցուլի բարեկամներն սկսեցին նրանից փախչել: Նա էլ սկսեց վատ բաներ մտածել նրանց մասին: Այդ մտքերը վատ խոսքերով սառցալուլաներ դարձան…
Շուտով Ծով Ա. Ցուլը մեն-մենակ մնաց իր սառցակտորի վրա:
Այդ ժամանակներից շա՜տ-շա՜տ տարիներ են անցել: Բևեռում ջերմաստիճանը բարձրացել է: Մտքերն այլևս չեն սառչում և դարձել են անտեսանելի: Բայց Ծով Ա. Ցուլը դարձյալ մենակ է ապրում: Իր սառցակտորին պառկած՝ նա անվերջ մտածում է: Ի՞նչ է մտածում:
Ի՞նչ իմանաս:
Գտի՛ր տրված բառերի հոմանիշները:
Սիրուն, ակնթարթ, հսկա, անմիջապես, արև
Գտի՛ր «կրկնվող» բառը:
Արևադարձ, արևայրուք, արևային, արևոտ, արևածաղիկ, արևածագ:
Գրի՛ր բառեր, որոնց մեջ ապրում է «և» տառը:
արև,արևադարձ,/Եվա/,նաև,կարևոր,երբևէ,որևէ,ինչևէ,երևակայություն,երևակայել․
Պատմի՛ր այս պատմության Ծով Ա. Ցուլի մասին/բանավոր/:
ա. երբ նա Բևեռում էր ապրում նա հանգիստ էր,չէր մտածում և լավ ապրում էր իր սարցեկտորի վրա։Եվ կարևորը նա գիտեր,որ ոչմեկ չի խոսա նրա մասին վատ բան,իսկ եթե փորձվի նա կիմանա։Բայց վատը,այն էր,որ այնտեղ շատ շատ ցուրտ էր։
բ. երբ նա Արևադարձում էր ապրում նա անհանգիստ էր,և իհարկե մտածել նրան ոչ-ոք չէր կարող արգելել,նա լավ կուշտ մտածում էր,բայց վատը այն է,որ բոլորը կարող էին նրա մասին վատ կարծիք կազմեին և մտածեին նրա մասին և նա ոչինչ չէր իմանա։Բայց նաև վատ էր,որ այնտեղ բոլորը ստում էին,մեկին լավ բան էին ասում,բայց լրիվ ուրիշ կարծիք էին ունենում։Նաև այնտեղ շատ շոգ էր։
Ի՞նչ ես կարծում, լա՞վ է, երբ մարդիկ կարողանում են կարդալ քո մտքերը:
Ի՞նչ խորհուրդ կտաս՝
ա. Բևեռի բնակիչներին-շարունակել միշտ լինել հյուրասեր և բոլորի հետ ընկերութոյւն անել և երբեք վատ բան չմտածել։
բ. Արևադարձի բնակիչներին-դադարեցնել ստել,լինել լավ,հավատարիմ բնակիչ և անծանոթ մարդկանց հետ ծանոթանալ,լինել հյուրասեր,մարդասեր,ընկերասեր,ինչպե բևեռում։
Շնորհակալություն!!!