ընթերցողական — կարդալ գրական ստեղծագործություններ, գրել դրանց մասին գրախոսականներ, տեղադրել բլոգի «Կարդում եմ» բաժնում։
ստեղծագործական — գրել սեփական մտորումները 8-10 նախադասության սահմանում, տեղադրել բլոգի համապատասխան բաժնում։
թարգմանական — թարգմանել տեղեկատվական և գեղարվեստական տեքստեր ցանկացած լեզվից՝ ըստ նախասիրության, հրապարակել «Թարգմանություններ» բաժնում։ Աշխատանքը կարող է լինել նաև միջառարկայական։
հետազոտման-ձայնագրման՝ ռադիո, TV — անհատական կամ խմբային թողարկումներ՝ սովորողներին, ծնողներին հուզող հարցերի շուրջ հարցազրույցներ, հետաքննություններ, վերլուծություններ։ Թողարկումները հրապարակել համապատասխան բաժնում։
ֆիլմի դիտում-վերլուծություն — փաստավավերագրական և գեղարվեստական, անիմացիոն ֆիլմերի դիտում, վերլուծում, տեղեկությունների հավաքում-ներկայացում։
Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։ Երկինքներ, որպես երազներ հոգու։ Երկինքներ, որպես մանկական աչեր։ Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։
Երբ լսում էի մրմունջը լճի Ու նայում էի թափանցիկ հեռուն — Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։
Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում Մեկը կարոտի իրիկնամուտին։ Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն Խառնելով հոգիս աստղային մութին․․․
Յուրաքանչյուր բանաստեղծական տնից առանձնացրու ամենակարևոր տողը և բացատրիր ընտրությունդ:
1․Երկինքներ, որպես մանկական աչեր-Այսինքն,երեխայի աչքերը այնքան գեղեցիկ են և անկեղծ,ինչպես երկինքներ կապույտ։
2․Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջ-Անկեղծ զարթնում էր իմ մեջ երազ սուրբ։
3․Խառնելով հոգիս աստղային մութին-Այսինքն,խառնելով հոգիս տիեզերային հանգստին,աստղերին։Եվ մի պահ հոգին հանգստանում է։
Ի՞նչ զգացում է գերիշխում բանաստեղծությունում. տրամադրությունն ինչպե՞ս է տատանվում բանաստեղծական տնից տուն — նկարագրության հետ ընդգծիր տողեր:Այս տողերը միջին տրամադրությամբ բացատրում են կարևոր մասեր և տներ։Օրինակ այս տունը,Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում Մեկը կարոտի իրիկնամուտին։ Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն Խառնելով հոգիս աստղային մութին․․․
Մարդը ուզում է փոխանցել իր զգացմունքը բնության և իր հոգու հետ միասին,և ասպես է փոխանցում։
Իմ մոտ այնպիսի զգացմունք է,հանգստի այստեղ կան շատ հանգիստ անկեղծ բառեր,նույնիսկ կան մանկական երազներ,որոնք հոգուն հայտնում են հանգստի,լարվածությունը թողնելու համար։
Ստեղծագործական աշխատանք — Երկինքը՝ հոգու երազ… Նայում եմ թափանցիկ հեռուն… Հոգիս աստղային մթության մեջ… (ընտրել վերնագրերից մեկը):
<<Նայում եմ թափանցիկ հեռուն>>
Քայլում եմ խորասուզված իմ մտորումների մեջ․․․
Նայելով շուրջբոլորս մտածում, ու միևնույն ժամանակ մտահոգվում,վերհիշում անցյալի,ներկայի և ապագայի մասին։Կարծես իմ մտքերը ծիածանի 7 գույները լինեն,պտտվում են իմ գլխում։Բաց երանգները խառնվելով մուգ գույների հետ ստեղծում են մի թափանցի,հեռավոր ապագա,որի մեջ ես ինձ տեսնում եմ լիարժեք երիտասարդ իր գաղափարներով,իր երազանքներով,որոնք հետագայում անպայման կիրականանան։Ուզենալով իմանալ ավելին,ես սուզվում եմ այդ մտքերի մեջ։Փորձում եմ ճանաչել մեր իրական աշխարհը ապագայում։Փորձում եմ գտնել պատասխանները ինձ հուզող բոլոր հարցերին։