Դաս 4.
3.Սովորական կոտորակների հիմնական հատկությունը և տասնորդական կոտորակները
Տեսական նյութ
Եթե տասնորդական կոտորակին աջից կցագրենք ցանկացած քանակով զրոներ, ապա նրա մեծությունը չի փոխվի։ Ելնելով սովորական կոտորակների հիմնական հատկությունից` կարելի է սահմանել նաև տասնորդական կոտորակները կարգային միավորներով բազմապատկելու և դրանց բաժանելու կանոնները։
1) Տասնորդական կոտորակը կարգային միավորով բազմապատկելու
համար պետք է ստորակետը դեպի աջ տեղափոխել այնքան թվանշանով, քանի զրո որ կա կարգային միավորում։ Եթե տասնորդական կոտորակում ստորակետից աջ գտնվող թվանշանների քանակը կարգային միավորի զրոների քանակից փոքր է, ապա տասնորդական կոտորակին նախապես պետք է աջից կցագրել պակասող քանակով զրոներ։
Օրինակ՝
0,32×10 = 32/100 x10 = 32/10 = 3,2
2,15 x 10 = 21,5
5,123 x100 = 512,3
0,5×10=5
0,5×100 = 50
2) Տասնորդական կոտորակը կարգային միավորի բաժանելու համար պետք է ստորակետը դեպի ձախ տեղափոխել այնքան թվանշանով, քանի զրո որ կա կարգային միավորում։ Եթե ստորակետից ձախ գտնվող թվանշանների քանակը փոքր է կարգային միավորի զրոների քանակից կամ հավասար է նրան,ապա անհրաժեշտ է տասնորդական կոտորակին նախապես ձախից կցագրել պակասող քանակով զրոներ։
Օրինակ՝
15,2:10 = 152/10 : 10/1 = 152/10 x 1/10 = 152/100 = 1,52
25,12:10 = 2,512
25,12:100 = 0,2512
0,5:1000 = 0,0005
Առաջադրանքներ(դասարանում)
1) Կատարե՛ք բազմապատկում.
ա) 65,103 ⋅ 10=651,03 գ) 7,393 ⋅ 10000=73930 ե) –59,32 ⋅ 10= -593,2
բ) 0,329 ⋅ 1000=329 դ) 0,999 ⋅ 100=99,9 զ) –0,00018 ⋅ 100= -00,0018
2) Ճի՞շտ է, որ`
ա) 75,30 = 75,3=75,3 գ) 96 = 96,0=96 ե) 40,3 = 40,300,
բ) 1,64 = 1,6400=1,6400 դ) 10,08 = 10,8=10,8 զ) 17 = 170=170
3) Կատարե՛ք բաժանում.
ա) 35,707 ։ 10=3.5707 դ) 2 ։ 10=0.5 է) –300 ։ 10000,
բ) 0,98 ։ 100=0.098 ե) 673,1 ։ 1000=0.6731 ը) –0,06 ։ 10= -0,06
գ) 1,765 ։ 1000=1,765 զ) 829 ։ 100=8,29 թ) 12,25 ։ 100=0.1225
4) Գործվածքի 1 մետրն արժե 8,5 հազար դրամ: Ի՞նչ կարժենա այդ գործվածքի 10 մետրը:
8,5*10=85 հազար դրամ
Պատ․ 85 հազար դրամ
5) Լուծե՛ք հավասարումը.
ա) 14,32 ⋅ 1000 = 143,2, գ) 503 = 50,3 ⋅ 100 ե) 80,45 : 10 = 8,045,
բ) 0,4 ⋅ 100 = 40, դ) 2,7 = 270 : 100 զ) 11,03 = 110,3 : 1000
6) Գրե՛ք այն թիվը, որը 100 անգամ մեծ է տրված թվից.
ա) 81,2 = 812 բ) 0,1 =1 գ) 0,002 =2 դ) 125,1 = 1251 ե) 6,29=629
7) Գրե՛ք այն թիվը, որը 100 անգամ փոքր է տրված թվից.
ա) 36,62 = 0.3662 բ) 81,543 =0.81543 գ) 1,7 =0.017 դ) 22,44 =0.2244 ե) 0,003=0.00003
8) 100 կգ կոնֆետի համար վճարել են 72,5 հազար դրամ: Ի՞նչ արժե
այդ կոնֆետի 1 կիլոգրամը:
72.5/100= 0.725
Պատ․ 0,725 դրամ,725/100 դրամ․