Բարձունքի հաղթահարում

Երեկ ես իմ ընտանիքի հետ ուղևորվեցի բարձունք հաղթահարելու։Մասնակցել եմ կրթահամալիրի օրացույցով նախատեսված բարձունքի հաղթահարմանը։Այդ գեղեցիկ սրբավայրը գտնվում էր 150 կմ-ի վրա։Մեքենայով,երբ անցանք 50 կմ,արդեն երևում էին կովերը,ձիերը,ոչխարները և այլ ուրշ կենդանիներ։Մեր աչքերի դեմ էր բացվել գյուղի կյանքը։Շատ գեղեցիկ էր ու շատ անսպասելի։Մենք 100 կմ անցնելուց հետո մտանք Սպիտակ քաղաք,որը միքիչ վնասված էր երկրաշարժի պատճառով։Եվ ահա հասանք։Այդ գեղեցիկ սրբավայրը գտնվում էր 3 կմ բարձրության վրա,սարի գլխին։Դուք կարող եք մեզ հետ ճանպորհրդել դիտելով այս տեսահոլովակը։Շատ ճանապարհ անցանք,քար ու քանդ էր։Բայց ամեն դեպքում այս բարձունքն էլ հաղթահարեցինք։2 ժամ բաձրանալուց հետո,մենք նստեցինք դաշտում և հանգստացանք։Եվ հետո շարունակեցինք։Եվ վերջապես հասանք։Սրբավայրը կոչվում էր <<Սուրբ Հովհաննեսի մատուռ>>։Այստեղ մենք տեսանք շատ խաչքարեր,նվիրված Սուրբ Հովհաննեսին։Տարբեր ոճի,գույնի,ձևի քարերը ավելի էին գեղեցկացնում։Այնտեղ տեսանք այն մատուռը,որին գալիս են տեսնելու հազարավոր մարդիկ։Մատուռը փոքր էր,բայց շատ գեղեցիկ։Երբ մարդ գալիս է այդ մատուռ,ապա պիտի 7 շրջան քայլի մատուռի շուրջ։Մենք դա արեցինք և հետո մտանք ներս։Մի շատ գեղեցիկ կարմիր քարի մեջ կա Սուրբ Հովհաննեսի ճկույթը,որ այնտեղ պահվում է երկար ժամանակ։Դիպչելով քարին դու կարող ես երազանք պահել և դա անպայման կիրականանա։Սուրբ Հովհաննեսը Հիսուս Քրիստոսի մկրտիչն էր։Իմանալով դա մենք կարող ենք նաև իմանալ մի փոքրիկ տեղեկություն այս հղումով։Այդ գեղեցիկ մատուռը գտնվում է Հարթագյուղում,Արագածոտնի մարզում։Ամեն մարդ պետք է հաղթահարի այս բարձունքը,որպեսզի տեսնի մատուռը։3 ժամ հետո մենք նստեցինք մեքենան և գնացինք տուն։Բոլորս շատ հոգնած էինք,և շատ արագ քնեցինք։Շնորհակալություն։

Ահա այդ սրբավայրը

Սուրբ Հովհաննես մատուռի հրաշագործ ...
Ղալթաղչի Սբ. Հովհաննես մատուռ.jpg

Շնորհակալություն