Քիմիական տարր՝Ջրածին

Ջրածին

H2

Ջրածինն անգույն, անհոտ, անհամ գազ է: Ամենատարածված քիմիական տարրն է Տիեզերքում. կազմում է աստղերի և Արեգակի զանգվածի մոտ կեսը, Արեգակի մթնոլորտի 84 %-ը, միջաստղային միջավայրի և միգամածությունների հիմնական մասը: Աստղերի ընդերքում ջրածնի ատոմների միջուկները վերածվում են հելիումի ատոմների միջուկների (ջերմամիջուկային սինթեզ), և անջատվում է մեծ քանակությամբ էներգիա: Ջրածնի պարունակությունը երկրակեղևում 0,15 % է, ընդհանուր պարունակությունը Երկրի վրա՝ 1 %: Ջրածինը Երկրի վրա ազատ վիճակում հանդիպում է հազվադեպ՝ որոշ հրաբխային և այլ բնական գազերում, օդում՝ 10-4%: Մթնոլորտի վերին շերտերում ջրածնի պարունակությունը շատ ավելի մեծ է, մերձերկրյա տարածությունում առաջացնում է Երկրի պրոտոնային ճառագայթումային գոտին:

Ջրածին

Ջրածինը մտնում է ամենատարածված նյութի՝ ջրի (11,19% ըստ զանգվածի), ինչպես նաև քարածխի, նավթի, բնական գազերի, կենդանական ու բուսական օրգանիզմների բաղադրության մեջ:Բնական ջրածինը բաղկացած է պրոտիում (1H) և դեյտերիում (2H) կամ D կայուն իզոտոպներից: Ջրածինն այրվում է՝ մեծ քանակությամբ ջերմություն անջատելով: 2 ծավալ ջրածնի և 1 ծավալ թթվածնի խառնուրդը պայթուցիկ է և կոչվում է շառաչող գազ: Բարձր ջերմաստիճաններում ջրածինը միանում է ալկալիական և հողալկալիական մետաղներին՝ առաջացնելով մետաղների հիդրիդներ:Ջրածինը (Hydrogenium` լատիներեն ջուր ծնող) պարբերական համակարգի առաջին պարբերության՝ առաջին խմբի, մեկ կարգաթվով տարրն է:

ջրածին տարրի նշանը
H2



Ջրածնի ատոմն ունի ամենապարզ կառուցվածքը` մեկ դրական լիցքով միջուկի շուրջը սփռված է մեկ էլեկտրոն:




ջրածնի ատոմի կառուցվածքը

Միացություններ առաջացնելիս ջրածինը հիմնականում ցուցաբերում է մետաղական հատկություն, այսինքն՝ տալիս է մեկ էլեկտրոն և ձեռք է բերում +1 լիցք:

H0−1e→H+

Իսկ որոշ պայմաններում ոչ մետաղական հատկություն` ընդունում է էլեկտրոն (օրինակ՝ մետաղների հետ առաջացած միացություններում) և ձեռք բերում −1 օքսիդացման աստիճան:

H0+1e−→−H−

Միացությունների ձևով ջրածինը չափազանց տարածված տարր է: Նա կազմում է ջրի զանգվածի 11 %-ը, մտնում է բոլոր բուսական` մրգերի, բանջարեղենների, թթուների, և կենդանական նյութերի` ճարպերի, սպիտակուցների, ածխաջրերի, նավթի, և շատ այլ հանքային նյութերի բաղադրության մեջ:



Նա կազմում է արեգակի և աստղերից շատերի զանգվածի կեսից ավելին: Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը` Յուպիտերը, համարյա լրիվ կազմված է ջրածին քիմիական տարրից: Ցածր ջերմաստիճանի և շատ բարձր ճնշման պատճառով ջրածինն այդ մոլորակի վրա գտնվում է պինդ վիճակում:



Ջրածին տարր պարունակող ցանկացած միացություն պարունակում է ջրածնի երկու իզոտոպ` պրոտիում ( 99,98 ) և դեյտերիում ( 0,02 ): Աննշան քանակությամբ հանդիպում է նաև երրորդ իզոտոպը` տրիտիումը:




Ջրածնի մոլեկուլի բանաձևն է՝ H2 , հարաբերական մոլեկուլային զանգվածը՝ 2,016 (կլորացված 2 ), մոլային զանգվածը՝ 2 գ/մոլ՝

ջրածնի մոլեկուլի մոդելը

Ջրածինը բնության մեջ ազատ վիճակում հանդիպում է չնչին քան

Երբեմն, այն երկրի ընդերքից դուրս է գալիս այլ գազերի հետ հրաբխային ժայթքումների, ինչպես նաև նավթի արդյունահանման ժամանակ