Դարձեալ լուարուք զի ասացաւ առաջնոցն. Մի՛ երդնուցուս սուտ, բայց հատուսցես Տեառն զերդմունս քո:
Դարձյալ լսել եք,ինչ են ասել առաջներում։ Սուտ երդում մի տվեք,բայց կհատուցես քո Տիրոջը քո երդման փոխարեն։
Այլ ես ասեմ ձեզ. Ամենեւին մի՛ երդնուլ, մի՛ յերկինս` զի աթոռ է Աստուծոյ:
Իսկ ես ասեմ Ձեզ։ Ընդհանրապես մի երդվեք,երկինքը մի հիշիր,որովհետև այն Աստծո աթոռն է։
եւ մի՛ յերկիրզի պատուանդան է ոտից նորա, եւ մի՛ յԵրուսաղէմ զի քաղաք է մեծի Արքայի:
Ոչ էլ երկրի անունով,որովհետև այն Աստծո ոտքի հենարանն է,և մի երդվիր Երուսաղեմով,այն մեծ արքայի քաղաքն է։
եւ մի՛ ի գլուխ քո երդնուցուս, զի ոչ կարես մազ մի սպիտակ առնել կամ թուխ:
Եվ մի երդվիր քո գլխով,քանի որ դու չես կարող ոչ սև,ոչ սպիտակ մազ չես կարող աճեցնել։
Այլ եղիցի ձեր բան` Այոն այո, եւ, Ոչն ոչ. զի աւելին քան զայն ի չարէն է:
Ձեր խոսքը պիտի լինի, այոն՝այո,ոչն՝ոչ,ավելի ասես,ձայն հանես,դա չարիք է։