10 իրեր,որոնք կան միմիայն Ճապոնիայում

Ճապոնիան անվանում են երկիր,որտեղ արևն է ծագում։ Բայց այն կարելի է նաև անվանել երկիր,որտեղ զուգարաններն երգում են և և աշխարհում միակ պետությունը,որի լուսամփոփի գույներից մեկը կապույտն է։ Այսօր կուսումնասիրենք Ճապոնիան,կիմանանք նրա հետաքրքիր պատմությունները և հայտնագործություները։

Ես կատարել եմ թարգմանական աշխատանք,թարգմանել եմ Adme.ru յութուբյան ալիքից,

Adme.ru հետաքրքիր իրեր Ճապոնիայից

1․ Քառակուսի ձմերուկներ

Այն հայտնագործել են անցած դարի 90-ականներին,որպեսզի մթերքը լինի ավելի հեշտ կտրելու համար և ավելի կոմպակտ։ Նրանք իրենց ձևը ստանում են հատուկ ֆորմաների,որոնց մեջ նրանք աճում են։ Սակայն այդպիսի ձմերուկները շատ թանկարժեք են և մարդիկ այդ գնում են գեղեցկության համար,ոչ թե ուտելիքի։

2․ Kit-Kat -ի հետաքրքիր համեր

Կիտ Կատի տարօրինակ համերը շատ են Ճապոնիայում։ Օրինակ՝կծու բիբարի,վասաբիի,քաղցր կարտոֆիլի,տապակաած եգիպտացորենի,սոյեյի հատիկների,աղի ձմերուկի և կանաչ թեյի համերով։ Եվ սա դեռ վերջը չէ ցուցակի,կան դեռ շատ տարօրինակ,զզվելի համեր,որոնք դուք կարող եք համտեսել միայն Ճապոնիայում։

3․ Միլիոնավոր առևտրի ավտոմատներ

Ճապոնիայում առկա է մոտ 5 միլիոն առևտրի ավտոմատ,որովհետև այս երկրի մարդիկ աշխատում են մինչև ուշ գիշեր։ Այնուամենայնիվ այնտեղ չեն վաճառվում մենակ ուտելիքներ և խմիչքներ,այնտեղ դուք կարող եք գնել, գրեթե ամեն ինչ՝կենդանի լոբստերներից մինչև ավտոմեքենաներ։

4․ Տոկիոյի ամենամեծ բնակիչը

Գոդզիլան 2015 թվականին պաշտոնապես համարվեց Ճապոնիայի քաղաքացի և ստացավ այդ պետության քաղաքացիություն։ Փաստաթղթերում նշվում է,որ այն ապրում է Տոկիոյի Սինդզյուկո թաղամասում,իսկ նրա աշխատանքն է զբոսաշրջիկների ուշադրությունը գրավելը։ Հետագայում նրա գլուխը տեղադրվել էր 52 մետր բարձրության վրա, Տոհո ստոդիոյի տարածքում,որտեղ նկարվել է առաջին ֆիլմը Ագադիլի մասին 1954 թվականին։

5․ Անձայն կարաոկե

Այդ կարաոկե իրենից ներկայացնում է միկրոֆոն կոնով,որը դուք հագնում եք Ձեր վրա։ Այն խլացնում է բոլոր ձայները երգելու ժամանակ։ Սարքը հայտնագործել են այն մարդկանց համար,ովքեր վախենում են արթնեցնել իրենց հարևաններ,կամ էլ,ովքեր ամաչում են երգել հանրության առաջ։

6․ Տարօրինակ մայոնեզ

Այստեղ մայոնեզը չի տարբերվում սովորական մայոնեզի,որն մենք ենք օգտագործում։ Նրա մեջ չեն ավելացնում հատուկ կոնսերվատներ և այլն․․․։ Ասյտեղ այն չեն օգտագործում ուտելիքի հետ,այլ քաղցրի հետ,օրինակ պաղպաղակի կամ էլ թխվածքաբլիթների հետ։ Շոկոլադե պաղպաղակ մայոնեզով,ուղղակի հրաշք!

7․ Հանգստյան ժամ աշխատանքի ժամանակ

Ճապոնական մշակույթում,հանգստյան ժամը աշխատանքի ժամանակ անվանում են Ինեմուրի և նշանակում է ջանասիրաբար ու քրտնաջան աշխատանքի արդյունքը։ Եվ այդ իսկ պատճառով այն համարվում է սովորական երևույթ Ճապոնիայում և բոլորն ենթարկվում են դրան։ Նույնիսկ կան մարդիկ, ովքեր հատուկ ձևանում են,թե քնած են։

8․ 4 թիվը Ճապոնիայում

Ճապոնացիները խուսափում են 4 թվից։ Նրանք հավատում են,որ 4-ը վատ նշան է։ Այդ պատճառով տարբեր շենքերում վերելակի ստեղնաշարում բացակայում է 4 թիվը։ Խանութներում չեն վաճառում սեղանային տեխնիկա 4 հոգու համար,իսկ սեղանի շուրջ հյուրերի քանակը չի կարող լինել 4։

9․ Լուսամփոփի կապույտ լույսը

Ճապոնիայում չկա լուսամփոփի կանաչ գույն,նրա փոխարեն կապույտ գույնն է։ Ամեն ինչ կայանում է լեզվում,հին ժամանակներում կապույտը և կանաչը անվանվել են միայն կապույտ,նույն գրությամբ։ Այստեղ ,երբ հայտնվել են առաջին լուսամփոփները ,նրանք պարունակել են կանաչ գույն,բայց մարդիկ միևնույնն է անվանել են կապույտ։ Որպեսզի շտկեն իրավիճակը,կառավարությունը փոխեցին կանաչ գույնը կապույտի,բայց կանաչ տոնայինությամբ։

10․ Դասասենյակների մաքրում

Ճապոնիայում երեխաները սովորում են մաքրել իրենց ետևից դասասենյակները,որը ընդգրկված է նրանց դասապրոցեսի ու կրթական ծրագրի մեջ։ Նրանք սովորում են մաքրել դասասենյակները,միջանցնքերը,սենյակի իրերը,հավաքում են աղբը,մաքրում են փոշիները և նույնիսկ հավաքում են զուգարաններում։ Ուսուցիչները կարծում են,որ դա լավ միջոց է մեծացնելու և դաստիարակելու հասարակության արժանի հետնորդի։