1․Աշնանային բանաստեղծությունների ընթերցում ձայնագրություններ
Համո Սահյան՝Մի բուռ աշուն բերեք
2․Աշնանային ֆոտոպատումներ` արևածագ, մայրամուտ, գունապնակ, Արարատ սարի մեկ օրը, թռչունների չուն… այլ թեմա:
Աշնան գեղեցկությունը մեր բակում
Շատ գեղեցիկ ու գույնզգույն է աշունը։ Դժգույն,մռայլ փողոցները,անկյունները ներկում է փայլերով և գույներով։ Ամեն տերև ծառից ընկած ինչ-որ երանգ է պարգևում մեզ,մեր աչքն գեղեցիկ երևում։ Ամեն ինչ թվում է կոկիկ,դասավորված։ Շատ գեղեցիկ է ու հեքիաթային է։ Ամեն տեսարան ունի իր արժեքը,իր իմաստը։
Արևածագ և մայրամուտ



Պատկերել եմ աշնան իմ մի օրվա ժամերը։ Առաջին նկարը նկարել եմ 9։00,երկրորդը 16։00,մյուսը՝ 21։00։ Պատկերել եմ մի տեսարանը տարբեր ժամերին։ Հետաքրքիր կոմպոզիցիա է ստացվել․
Առավոտ,Երեկո,Գիշեր
3․Գրաբարյան ընթերցումներ և ձայնագրություններ
Գրաբարյան ընթերցումներ 5 ասույթ և՛ գրաբար և՛ աշխարհաբար
4․Աշունը հնարավորություն է … ստեղծագործական աշխատանք:
Աշունը հնարավորություն է նոր աշխարհ կերտելու։ Աշունը,կարծես մի հեքիաթ լինի իր գույներով,բազմազանությամբ,հետաքրքիր եղանակով և հեքիաթային գեղեցկությամբ։ Աշունը միակ եղանակն է,որի ժամանակ մարդ զգում է,ինչ գեղեցիկ է կյանքը,ինչ հրաշք է բնությունը։ Իհարկե,մյուս եղանակներն էլ են այդպիսին,բայց աշունը ,կարծես քո հոգու մեջ լցնի այդ համբերությունը,ազատությունը,հանգստությունը։ Նայելով,թե ինչպես են տերևները խշխշում,ինչպես են ծառերը ճյուղերը ծովի ալիքների նման ալեկոծվում ,պատկերացնում ես,որ հայտնվել ես ինչ-որ հրաշք հեքիաթում,ինչ-որ անծանոթ,անսովոր աշխարհում,որտեղ բացակայում է մեր քաղաքների աղմուկը,բացակայում են մեր հոգսերը։ Մարդ խորանում է և մոռանում է,որ դա ընդամենը տարվա եղանակ է,որն տևելու է 3 ամիս,ոչ ավել։ Աշխարհում,տեսնում է,թե ինչպես են ճյուղերը ճոճորվում և խշխշում,կարծես երաժշտական կոմպոզիացիա լինի,որտեղ ամեն ինչ իմաստ ունի,ամեն ինչ գույն ունի և ամեն ինչ հերթականությամբ է գնում։ Զբոսնելով այդ աշխարհում,տեսնում ես ,թե ինչպես է կապուտակ գետակը խշշում,և նայելով վրան,կարող ես տեսնել երկնագույն ,պայծառ երկինքը։ Այո,աշունն իսկապես հրաշք է,հեքիաթային անուրջ է,որն մարդկանց ,այնպես է հիացնում,որ մարդիկ նույնիսկ կորցնում են իրենց մտքերը,իրենց հոգսերը և ընդամենը ցանկանում են շարունակել նայել,թե ինչպես է աշունն ներկում երկիրը։