ՀՀ գյուղատնտեսության ընդհանուր բնութագիրը

Գյուղատնտեսությունը հազարամյակներ շարունակ եղել է Հայաստանի բնակչության հիմնական զբաղմունքն ու ապրուստի միջոցը: Հայերը հնուց ի վեր վարել են նստակյաց կյանք, զբաղվել են հողագործությամբ և անասնապահությամբ, կառուցել են ոռոգիչ ջրանցքներ։

ՀՀ գյուղատնտեսությունն իր զարգացման ընթացքում կտրուկ փոփոխություններ է կրել հաճախակի կրկնվող սոցիալ-տնտեսական ցնցումների պատճառով:

Մինչխորհրդային Հայաստանում ձևավորվել է տիպիկ ագրարային տնտեսություն, որին բաժին էր ընկնում զբաղված բնակչության շուրջ 85%-ը։ Հողի մեծ մասը պատկանում էր մանր սեփականատերերին: Ապրանքային բնույթ ուներ մի քանի մշակաբույսերի արտադրությունը։ Հայաստանի խորհրդայնացումից հետո հողը պետականացվել է։ Գյուղացիական մանր տնտեսությունների միավորման հիման վրա ձևավորվել են գյուղատնտեսական պետական (սովխոզ) և կոլեկտիվ տնտեսություններ (կոլխոզ): Գյուղատնտեսությունը տնտեսության մյուս ճյուղերի պես զարգանում էր սոցիալիստական ուղիով, և արդեն 1990 թ. հանրապետությունում կար սոցիալիստական տիպի 850 ձեռնարկություն՝ սովխոզներ, կոլտնտեսություններ և միջտնտեսային ձեռնարկություններ:

Շարունակել կարդալ

Avrupa turu / Տուր Եվրոպա

Alp: Merhaba!

Ալպ։ Ողջու՜յն։

Görevli: Merhaba efendim, buyurun! Nasıl yardımcı olabilirim?

Սպա։ Բարև՛, Պարոն, համեցեք։ ինչպե՞ս կարող եմ օգնել։

Alp: Ben eşimle beraber Avrupa turuna çıkmak istiyorum. Bana bununla ilgili bilgi verebilir misiniz?

Ալպ։ Ես ամուսնուս հետ ուզում եմ դուրս գալ Եվրոպա տուրին։ Ինձ սրա վերաբերյալ տեղեկություն կտա՞ք։

Görevli: Sizin için çok güzel bir kampanyamız var. Bu kampanyamızın gezi programı şöyle: Londra’dan başlayacaksınız, orada Londra Kulesi’ni gezeceksiniz. Daha sonra Buckhingam Sarayı’nı, Westminister Sarayı’nı göreceksiniz. Oradan Liverpool’a geçeceksiniz. Oradaki meşhur Anglikan Katedrali’ni gezeceksiniz.

Սպա։ Ձեզ համար շատ լավ ծրագիր ունենք։ Մեր այս ծրագրի վերջնական տեքսը այսպիսին է․ Լոնդոնից սկսում եք, այնտեղ կայցելեք Լոնդոնի Աշտարակը։ Հետո կտեսնեք Բուքինգեմյան ու Վեստմինստերյան պալատները։ Այդտեղից Լիվերփուլ կանցնեք։ Այնտեղի հայտնի Անգլիքան Կաթեդրալը կայցելեք։

Շարունակել կարդալ

«Աշուղ Սայաթ-Նովի նման…» Եղիշե Չարենց

Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ,
Երգեմ պիտի գիշեր-ցերեկ — ու սրտի խաղ պիտի ասեմ,
Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր—
Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ։

Աստղ ու նկար շորեր հագած՝ դեմս ելար երազի պես,
Էշխդ՝ կրակ՝ սիրտս էրեց անհասնելի մուրազի պես,
Անուշ հոտով սիրտս լցրիր — Վարդստանի, Շիրազի պես,—
Ինչ էլ ըլի էշխդ, գոզալ,— երգս ուրախ պիտի ասեմ։

Աշխարհը մե բաղ է, գոզալ,— նստել ես դու բաղի մեջը,
Վարդ ես բացված՝ առավոտվա դրախտային շաղի մեջը,
Ժամ ես դարձել տեսքով քո սուրբ՝ Հ.ավլաբարի թաղի մեջը—
Սրտիս անուշ արտասուքին երկնային շա՛ղ պիտի ասե՛մ։

Էնքան ըլի մե-մե անգամ տեսքդ տեսնեմ՝ վարդ ես, գոզալ,
Էս փուչ կյանքում սրտիս տված անմահական զարդ ես, գոզալ,
Էնպես արա, որ քեզ չասեմ՝ դո՛ւ էլ ինձ պես մարդ ես, գոզալ,—
Թե լի մնա սիրտս քեզնով՝ ափսոս ու ախ պիտի ասեմ։

Շարունակել կարդալ