Թթվային միջավայրում գույնի փոփոխության փորձ

Փորձ 1. Հայտանյութերի (մեթիլ նարնջագույն, լակմուս, ֆենոլֆտալեին) գույնի փոփոխությունը թթվային  միջավայրում․

9-5 դասարանի սովորողներ Դավիթ Մուրադյանը, Վարդան Վարդանյանը և Տիգրան Մուրադյանը կատարելու են փորձ՝ հայտանյութերի գույների փոփոխությունը թթվային միջավայրում։ Փորձը իրականացնելու ենք HCl-ի, այսինքն՝ աղաթթվի օգնությամբ։ Հայտանյութերն են՝ մեթիլ նարնջագույնը, լակմուսը և ֆենոլֆտալեինը։ Ձագարի օգնությամբ քիչ քանակությամբ աղաթթու ենք լցնում անոթների մեջ։ Բարձրացնում ենք ձագարը և լցնում ենք։ Այժմ տարբեր անոթների մեջ լցնում ենք տարբեր հայտանյութեր։ Առաջինի մեջ կաթոցիկի օգնությամբ կաթացնում ենք ֆենոլֆտալեինը։ Նկատում ենք, որ թափահարելուց հետո գույնը չփոխվեց։ Երկրորդ անոթի մեջ լցնում ենք մեթիլ նարջնագույն հայտանյութը։ Թափահարում ենք անոթը, որպեսզի խառնվեն նյութերը։ Տեսնում ենք, որ մեթիլ նարջնագույնը փոխեց իր գույնը վարդագույնի։ Երրորդ անոթի մեջ կաթացնում ենք մանուշակագույն լակմուսը, վերցնում ու թափահարում ենք այն և նկատում ենք, որ այն նույնպես իր գույնը փոխեց։ Եզրակացնում ենք, որ ֆենոլֆտալեին հայտանյութից բացի, մյուս երկուսը գույները փոխում են թթվային միջավայրում։

Շարունակել կարդալ

Line number text

Line number

I. One of the favourite holidays of the children in Great Britain is Halloween.

2. This is a story how Jack-o’-lantern (pumpkin lantern) was invented.

3. Once upon a time, there was a big forest through which many travellers journeyed

4. to get to the town on the other side. It was such a dark forest that the travellers

5. often wandered off the dim little trail and got lost. They tried to find their way and

6. finally came to a pretty little cottage where a witch tricked the poor travellers by

7. putting a magic spell on them.

Շարունակել կարդալ

Եռանկյան մակերես։ Սինուսների թեորեմ․

Սինուսների թեորեմը պնդում է, որ եռանկյանԱ կողմերը համեմատական են հանդիպակաց անկյունների սինուսներին՝ a/sin A=b/sin B=c/sin C

Սինուսների թեորեմից հետևում է, որ եռանկյան մեծ անկյան դիմաց գտնվում է մեծ կողմ, մեծ կողմի դիմաց՝ մեծ անկյուն։

Թեորեմ։ Եռանկյան մակերեսը հավասար է նրա երկու կողմերի և դրանցով կազմված անկյան սինուսի արտադրյալի կեսին:

S=1/2*a*b*sin C → S=1/2*b*c*sin A →

1/2*a*b*sin C=1/2*b*c*sin A →

a/sin A=c/sin C → b/sin B

a/sin A=b/sin B=c/sin C=2R

sin A=h/b & B=h/a → h=b*sin A → a*sin B

Շարունակել կարդալ

Ինչպե՞ս օգնել տարատարիք մարդկանց սննդով խեղդվելու դեպքում

Այսօր դասի ժամանակ, մենք վերհիշեցինք նախորդ թեմաները, թե ինչպես պետք է օգնենք սուր շնչառական խանգարում ունեցող մարդուն, տարբերեցինք, թե ո՞րն է սուր հիվանդությունը, ո՞րը՝ քրոնիկը, և սկսեցինք ընդհանրացնել այս թեման։ Սկզբից հարցեր հնչեցին, որոնցից մեկը կլինիկական ու կենսաբանական մահի մասին էր։ Մենք որոշ հարցերին կարողացանք պատասխանել, որոշներին՝ ոչ, այդպես սկսեցինք ամփոփել։

Նախորդ դասերից վերհիշեցինք, թե ինչպես պետք է օգնենք տարատարիք մարդկանց խեղդվելու դեպքում։ Ներկայացնեմ ամեն մարդուն արդյունավետ օգնություն ցուցաբերելու ամենահավանական տարբերակները։

Շարունակել կարդալ

Թեմա 16. Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը.Հայաստանի անկախության վերականգնումը: Աշոտ 1-ին

Հայաստանի անկախության վերականգնումը

9-րդ դարի երկրորդ կեսին Հայաստանի անկախության վերականգնման համար կային նպաստավոր պայմաններ։ Արաբական խալիֆայությունը թուլացել էր, իսկ նրա հակառակորդ Բյուզանդիան ամեն կերպ խրախուսում էր Հայաստանի անջատողական քայլերը։ Անկախության վերականգնման հարցում միակամ էին հայ հասարակության բոլոր խավերը։ 869 թ. հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու նախաձեռնությամբ հրավիրվեց հայ իշխանների հատուկ ժողով, որտեղ որոշվեց Աշոտ Բագրատունուն հռչակել արքա և այդ նպատակով դիմել խալիֆայությանը։ Սակայն այդ ժամանակ խնդիրը չլուծվեց։ 876 թ. բյուզանդական կայսր Վասիլ (Բարսեղ) 1-նը, որը ծագումով հայ Արշակունիների տոհմից էր (այդպես էր ստեղծվել), պատվիրակություն է ուղարկում Աշոտ Բագրատունու մոտ՝ որպես թագակիր ասպետի և թագ խնդրում նրանից։ Դա նպաստում է Բագրատունիների հեղինակության բարձրացմանը։ Աշոտ Բագրատունին բացահայտում է արաբ ոստիկանի ծրագրած դավադրությունն ու նրան ձիու փոխարեն ջորի են նստեցնում և վտարում Հայաստանից, իսկ Խալիֆայությունը ամեն կերպ ցանկանում է թաքցնել իր մեղավորությունը։

Շարունակել կարդալ