Թեստ
Թեստը իրենից ներկայացնում է հարցերի հավաքածու, որոնք դասակարգված են երեք բաժիններում՝ առանձին թեստերում։ Առաջին թեստը, որը ամբողջ նախագծի 95%-ն էր կազմում, բացահայտում էր, թե սովորողները որ առարկաներն են սիրում, որոնց մեջ կցանկանան խորանալ։ Առաջին թեստի համար, ընտրել էինք 19 առարկա, որոնք հերթականությամբ դասակարգված էին։ Ամեն առարկա-բաժին ուներ 5-ական արդիական, ստուգման ու ամփոփման համար օգտակար հարց։ 19-ի մեջ ներառված էին հումանիտար, բնագիտական առարկաները, ինչպես նաև արհեստը, արվեստը, սպորտն ու այլն։ Յուրաքանչյուր «դրական» կամ «+» պատասխան իրենից ենթադրում էր «20%», երկու պատասխան` «40%» և այդպես մինչև հարյուրը։ Իհարկե, ոչ մի դրական պատասխան չստանալու դեպքում, հաշվել ենք «0%»: Այդ 95 հարցերի շնորհիվ, մենք կարողացանք նաև պարզել, թե արդյոք դասարանային կապ կա, այսինքն արդյոք դասարանի սովորողները ունեն ընդհանուր մի ձևավորված կարծիք յուրաքանչյուր առարկայի նկատմամբ, և ինչպես փորձը ցույց տվեց, այո, հենց այդպիսի դասարաններ էին։ Երկրորդ թեստը իրենից ներկայացնում էր չհամարակալված չորս հարց։ Հարցերին արդեն սովորողները պատասխանում էին հակիրճ, այսինքն նշելով բնագիտական առարկայի անունը՝ փորձերի համար, ճամփորդությունների համար՝ «դրական» կամ «բացասական»։ Երրորդ հարցը երևի թե թեստի ամենաերկար մտածելու պահանջ ունեցող հարցն էր։ Հարցը, թե «Ձեր կարծիքով, ո՞րն է մեր կողմից բաց թողնված հարցը կամ հարցերը» օգնեց մեզ ավելի ճիշտ պատկերացում կազմել հետագա թեստերի համար։ Իսկ երրորդ թեստն, որը բաղկացած էր ընդամենը 8 հարցից, և ամեն հարցի համար սովորողը կարող էր ընտրել 4 տարբերակներից մեկը, մի քանիսը, կամ էլ ինքնուրույն առաջարկել որևէ ալտերնատիվ պատասխան, օգնեց մեզ պարզել սովորողների ապագայի համար փոքրիկ գաղտնիքները, ինչպես նաև հոգեբանությունն ու նրանց ռազմավարությունը՝ աշխատանքի առումով։
Շարունակել կարդալ