Մենդելյան ժառանգմամբ մոնոգենային հիվանդություններ
ա) Աուտոսոմ-դոմինատ ժառանգմամբ հիվանդությունները հետերոզիգոտ վիճակում դրսևորվում են, ուստի սովորաբար հիվանդի ծնողներից մեկը հիվանդ է: Եթե ծնողներից մեկը հիվանդ է (հետերոզիգոտ), իսկ մյուսը՝ առողջ, ապա հիվանդ երեխա ունենալու հավանականությունը 50% է: Որոշ դեպքերում հիվանդների ծնողները հիվանդ չեն: Այդպես կարող է լինել այն դեպքերում, երբ մուտացիան առաջացել է ձվաբջջում կամ սպերմատազոիդում: Հիվանդի քույրերը և եղբայրները, բնականաբար, առողջ են, իսկ հիվանդի սերունդը կարող է ժառանգել այդ մուտացիան:
Շարունակել կարդալ