Մշակութային հերոս՝ որպես շահավետ միջոց

Ինչպես գիտենք, շատ-շատ կինոստուդիաներ իրենց պրոդուկտի զարգացման համար օգտագործում են մշակութային հերոսներ, այն էլ ուրիշ երկրների։ Որպես օրինակ կարող են ծառայել վիկինգները, հունական դիցաբանության աստվածները, ինչպես նաև շատ այլ հերոսներ ու կերպարներ։ Վառ օրինակ է «Marvel» ստուդիան, որը օգտագործում է միֆիկ հերոսներին՝ որպես շահավետ միջոց։ Կամ էլ «Warner Bros.»-ը, որն իր հայտնի «Հարրի Փոթեր» ֆիլմով, վաստակել է շատ մեծ լսարան ու եկամուտ։ «Հարրի Փոթեր» ֆիլմում կան դրվագներ, որտեղ օգտագործված են միֆիկ մշակութային հերոսներ, ինչպես օրինակ Վազիլիսկ օձը՝ երկրորդ մասում։

Շարունակել կարդալ

«Խոհանոցի ժամացույցը» Վոլֆգանգ Բորխերտ

Մարտի 20

Նրանք դեռ  հեռվից  նշմարեցին  մոտեցող  կերպարանքը,  քանի  որ  վերջինս  աչքի  էր  ընկնում:  Նա  ծեր  էր  թվում,  բայց  երբ  մոտեցավ,  նկատեցին,  որ  հազիվ    քսան  տարեկան  կլիներ:  Ծերունու  դեմքով  այդ  երիտասարդը  նստեց  նրանց  մոտ՝  նստարանին,  ապա  կողքիններին  ցույց  տվեց  այն,  ինչ  իր  ձեռքում  էր:

-Սա  մեր  խոհանոցի  ժամացույցն  էր,-ասաց  նա,  և  բոլորը,  որ  նստարանին՝  արևի  տակ,  նստած  էին,  հայացքով  հերթով  զննեցին  այն,- գտել  եմ:  Սա  է  միայն  մնացել:

Երիտասարդը,  որ  ծերունու  նման  էր,  ձեռքին  պահել  էր  խոհանոցի  ժամացույցի  սպիտակ  շրջանակը  և  մատներով  շոշափում  էր  կապույտ  ներկված  թվերը:

— Այն  այլևս  ոչ  մի  արժեք  չունի,-  շարունակեց  նա  հանդարտորեն,- ես  դա  գիտեմ:  Այն  նաև  առանձնապես  գեղեցիկ  չէ:  Հիմա  սովորական  ափսեի  նման  է՝  պարզապես  սպիտակ  լաքով  պատված:  Բայց  ես  կարծում  եմ,  որ  կապույտ  թվերը  բավական  գեղեցիկ  տեսք  ունեն:  Սլաքները,  իհարկե,  զուտ  թիթեղյա  են,  սակայն  այլևս  չեն  շարժվում:  Ներսում  ջարդված  է,  դա  անկասկած  է:  Բայց  տեսքը  առաջվա  նման  է,  նույնիսկ  եթե  հիմա  այլևս  չի  աշխատում:

Շարունակել կարդալ