Դարվինի էվոլյուցիոն տեսություն, էվոլյուցիայի շարժիչ ուժերը

Էվոլյուցիա

Էվոլյուցիան կենսաբանական պոպուլյացիաների հաջորդական սերունդներում  ժառանգական հատկանիշների փոփոխությունն է։ Էվոլյուցիոն գործընթացի արդյունքում կյանքի կազմավորման բոլոր մակարդակներում՝ տեսակներից, անհատական օրգանիզմներից մինչև մոլեկուլներ առաջանում է  կենսաբազմազանություն։

Կյանքի էվոլյուցիոն պատմության ընթացքում նոր տեսակների առաջացման շարունակական գործընթացը՝  տեսակառաջացումը, տեսակների ներսում ընթացող փոփոխությունները՝  անագենեզը  և տեսակների ոչնչացումը նկարագրվել են ձևաբանական և կենսաքիմիական հատկանիշների ընդհանուր գծերի, այդ թվում՝ ԴՆԹ֊ի հաջորդականությունների միջոցով։ Այս ընդհանուր հատկանիշները ավելի շատ են և նման՝ ավելի մոտիկ ընդհանուր նախնի ունեցող օրգանիզմների մոտ, որը թույլ է տալիս կենդանի և ոչնչացած օրգանիզմների՝ էվլոյուցիոն փոխհարաբերությունների՝ ֆիլոգենետիկայի ուսումնասիրությամբ կառուցել «կյանքի ծառը»։ Բրածո մնացորդները ներառում են վաղ կենսածին գրաֆիտից, միկրոբային խսիրի մնացորդներից մինչև բրածոյացված բազմաբջիջ օրգանիզմները։ Կենսաբազմազանությունը ձևավորվել է տեսակառաջացման և ոչնչացման արդյունքում։

Շարունակել կարդալ

Kızıl Elma’nın anlamı ne? Kızıl Elma ülküsü nedir? İşte tarihimizdeki yeri…

Türk tarihinde Kızıl Elma ülküsünün önemli bir yeri vardır. Kızıl Elma kavramı Oğuz Türklerine dayanır. Peki Kızıl Elma ülküsü ne anlama geliyor? İşte Kızıl Elma hakkında merak edilenler…

Կարմիր խնձորը կարևոր տեղ ունի թուրքական պատմության մեջ։ Կարմիր խնձորի հայեցակարգը հիմնված է օղուզ թուրքերի վրա։ Այսպիսով, ի՞նչ է նշանակում Կարմիր խնձորը: Սա նրանց, ովքեր հետաքրքրված են Կարմիր խնձորով…

Oğuz Türklerine dayanan Kızıl Elma ülküsü dizilerde geçmesinin ardından merak konusu oldu. Kızıl Elma, tarihte önemli bir mitolojidir. Kızıl Elma imgesi, Türk devletleri için bir hedefi ve amacı simgeler. Ulaşılması gereken bir yeri, fethedilmesi gereken bir beldeyi ifade ettiği gibi kimi zaman bir devlet kurma idealini, kimi zaman cihan hakimiyeti idealini, kimi zaman da Türk birliği idealini ifade etmiştir.

Կարմիր խնձորի դերը, որը հիմնված է օղուզ թուրքերի վրա, հեռուստատեսային սերիալներում հայտնվելուց հետո, հետաքրքրության առարկա դարձավ։ Կարմիր խնձորը պատմության մեջ կարևոր դիցաբանություն է: Կարմիր խնձորի պատկերը թուրքական պետությունների համար խորհրդանշում է թիրախ և նպատակ։ Նա արտահայտեց մի տեղ, որտեղ կարելի է հասնել, քաղաք, որը պետք է նվաճել, երբեմն պետություն ստեղծելու, երբեմն համաշխարհային տիրապետության, երբեմն էլ թուրքական միասնության կերպարը։

Շարունակել կարդալ

Թեմա 18. Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք.

Բագրատունյաց Հայաստանի վերելքը՝

Աշոտ Երկաթի գահակալության վերջին տարիներից սկսած Հայաստանը թևակոխեց երկարատև խաղաղության ու շինարարության ժամանակաշրջան։ Աշոտին հաջորդեց եղբայրը՝ Աբասը (928-953 թթ.), որը մայրաքաղաքը տեղափոխեց Կարս։ 948 թ. կաթողիկոսական աթոռը Աղթամարից տեղափոխվեց Կարս։ Աբասին փոխարինեց որդին Աշոտ 3-րդը (953-977 թթ. ), որն իր բարի գործերի համար ստացավ Աշոտ Ողորմած անունը։ Նա բանակը դարձրեց մշտական, երկրում շինարարական լայն աշխատանքներ ծավալվեցին: 961 թ. Աշոտ Ողորմածը մայրաքաղաքը Կարսից տեղափոխեց Շիրակի Անի քաղաքը, որը շատ նպաստավոր դիրք ուներ։ Այնտեղ էլ նա օտարերկրյա հյուրերի և հայ իշխանների ներկայությամբ մեծ հանդիսավորությամբ թագադրվեց Անանիա Մոկացի կաթողիկոսի ձեռքով։ Խոսրովանույշ թագուհու նախաձեռնությամբ կառուցվեցին Սանահինի և Հաղպարտի վանքերը։ Աշոտ Ողորմածին հաջորդեց Սմբատ 2-րդ Տիեզերակալը (977-990 թթ.)։ Աշոտ Ողորմածը կառուցել էր Անիի աշտարակներով պարիսպների առաջին գիծը, իսկ Սմբատը կառուցեց Անիի պարիսպների երկրորդ գիծը։ Նա կասեցրեց Դվինի ամիրայի հարձակումը և Դվինը միացրեց իր թագավորությանը։

Շարունակել կարդալ

Դերբայական դարձված

Առաջադրանք․

Գտնել դերբայական դարձվածները և կետադրել։

Փորձելով պայքարել նրա դեմ՝ ես հասկացա, որ պարտված եմ:

Ես, փորձելով պայքարել նրա դեմ, հասկացա, որ պարտված եմ:

Ես պատահաբար ընկա՝ ուժեղ ցավեցնելով ու վնասելով ոտքս:

Շուտով տուն վերադարձավ Կարինեն՝ կրծքին մի գեղեցիկ ծաղկեփունջ սեղմած:

Սուրենը, հասկանալով իր սխալը, ներողություն խնդրեց բոլորից:

Աստղիկ տատիկը լալիս էր՝ պատմելով իր ընտանիքի հետ կատարված ոճրագործության մասին:

Շարունակել կարդալ

Թեմա 17. Պայքար պետականության պահպանման համար. Սմբատ 1-ին: Աշոտ 2-րդ Երկաթ

Քանի որ Աշոտ Բագրատունու շնորհիվ Հայաստանը անկախացավ, անհրաժեշտ էր ամրապնդել այդ անկախությունը։ Արաբները չէին հաշտվել հայերի անկախության հետ։ Նրանք Յուսուֆ ատրպատականի գլխավորությամբ հարձակվեցին հայերի վրա, սակայն հաջողության չհասան, դե իսկ Յուսուֆն էլ փորձեց դիմել խորամանկ քայլի՝ օգտվելով հայ նախարարների միջև ծագած վեճից։ Գագիկ Արծրունու և Սյունիքի նախարարության միջև վեճ էր առաջացել Նախճավան գավառի պատկանելության շուրջ։ 908 թ. Յուսուֆը թագ է ուղարկում դժգոհ Գագիկին և հռչակում հայոց թագավոր։ Նրանք միասին ներխուժում են Հայաստան, սակայն Երնջակ բերդի կայազորն իրականացնում է հակաարաբական պայքար։ Հայերը չհանձնվեցին։ Գազազած Յուսուֆը Սմբատին սպանեց և մարմինը խաչեց Դվինի դարպասներին։ Սա անկախությունը կորցնելու լուրջ վտանգ էր ներկայացնում։ Հայ ժողովուրդը կրկին ոտքի կանգնեց։ Արաբները կրկին հարձակվեցին հայերի վրա։ Հայ ժողովրդի պայքարը գլխավորեց Աշոտ 2-րդը, որին քաջության համար ժողովուրդը կոչեց Երկաթ (914-928թթ.)։ Նրա շուրջը համախմբվեցին հայ իշխանները, վերակազմվեց բանակը 921 թ. Սևանի ճակատամարտում Աշոտ Երկաթը ջախջախեց արաբ զորավար Բեշիրի զորքին։ Սևանից նահանջող արաբները պարտություն կրեցին Գառնիի մոտ Գևորգ Մարզպետուն ու փոքրաթիվ ջոկատից։ Այս դեպքերը նկարագրված են Մուրացանի <<Գևորգ Մարզպետունի >> պատմավեպում։ Աշոտ Երկաթը իր թագադրության վայրը՝ Երազգավորսը դարձրեց մայրաքաղաք: 922 թ. Բաղդադի խալիֆը ոչ միայն թագ ուղարկեց Աշոտին, այլև նրան ճանաչեց շահնշահ (արքայից արքա)։ Դա նշանակում էր, որ հայոց թագավորը գերապատվություն էր ստանում ինչպես հարևան երկրների, այնպես էլ արաբական ամիրայությունների նկատմամբ։

Շարունակել կարդալ