Տիգրան Հայրապետյանի խոսքերը արդիական են առ այսօր, չնայած, որ հայտնի հրապարակախոսը մահացել էր դեռևս 1999 թվականի մարտին։ Տասնամյակներ են անցել, սակայն նրա հայտնիությունն ու վերլուծությունների և հոդվածների արդիականությունը շարունակում են իրենց պատվավոր տեղը զբաղեցնել հայ հասարակության մեջ։ Ինքս ընթերցելով նրա «Պատերազմ և քաղաքականություն» գիրքը, ակամա, հասկանում եմ, թե ինչպիսի հեռանկարներ էին ձևավորվել ու ինչպիսիններն են դեռևս մնում անշարժ։ Կարդալով ու վերլուծելով որոշ մտքեր, Ձեր դատին եմ ներկայացնում Տիգրան Հայրապետյանի ամենահայտնի մտքերի ու կրճատ հոդվածների սեփական վերլուծությունս։ Կարծում եմ, որ հետաքրքիր կլինի ներկայի ու անցյալի միջև համեմատականներ ու զուգահեռներ տանելը։
Շարունակել կարդալDay: 10 Մրտ 2023
«Գնաց՝ չհասկացվելու պատրաստ» Վանո Սիրադեղյան
Նա մի մեծ թշնամանքի զոհ գնաց, որն իր անձի հանդեպ չէր, այլ իր ընկերների, իր Շարժման, իր ժողովրդի ազատ ապրելու կամքի դեմ։ Թշնամությունը կարող է գիտակցված լինել, կարող է՝ ոչ․ դրանից հետեւանքի ահավորությունը չի նվազում։ Ավելին՝ չգիտակցված թշնամությունը ատելությունը վերածում է անասնական մոլուցքի, որից փրկություն չունի լավը, ողջախոհը, բանականը։ Մտավոր տկարությունը, եթե անգամ մեղմացուցիչ դեպք է մասնավոր հանցանքի, եզակի հանցանքի համար, ապա խմբակային մտավոր տկարությունը նման արդարացում չունի, քանզի հարյուրապատիկ վտանգավոր է շրջապատի եւ կործանարար՝ ժողովրդի համար։
Նա համոզված էր, որ աններելի անվճռական ենք բոլորս եւ ուզում էր, որ մի հարվածով վերանա տխմարության ու հանցագործության այդ բույնը։ Հետ պահեցինք մեկ անգամ, հետ պահեցինք երկորդ անգամ, երրորդ անգամ չկարողացանք, որովհետեւ տղամարդ էր ու հանդուրժել չկարողացավ երեխա֊տղաների հեգնանքը՝ թե դա իր գործը չէ։
Շարունակել կարդալ