Ծանոթանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից նախաձեռնած «Ամառային դպրոցի» նպատակներին ու կարգերին, ես հստակ պատասխան եմ պատրաստվում տալ այն հարցին, թե ինչու հենց ես պետք է մասնակցեմ «Ամառային դպրոցին»։
Ներկայացնում եմ կատարված և ամփոփված կարևորագույն աշխատանքների ցուցակ, որոնք հստակորեն ցույց են տալիս իմ՝ որպես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողին ու ապագա իրավաբան և քաղաքագետին բնորոշ գործունեությունը։
- Թարգմանական բազում աշխատանքներ տարատեսակ ոլորտներից (քաղաքագիտական, հասարակագիտական, մշակութային և այլն․․․) 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8
- Հանդիպումներ տարբեր քաղաքագետների ու այլ պետական գործիչների հետ 1, 2
- Հայտնի քաղաքագետների (Վանո Սիրադեղյան, Տիգրան Հայրապետյան և այլոք) հոդվածների և սեփական մտքերի վերլուծություններ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10
- Հետազոտություններ տարբեր ոլորտներից 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14
- Փաստական ծավալուն նախագծեր՝ դպրոցի ղեկավարությանը՝ սովորողներին կրթելու գործում ավելի արդյունավետ գործիքներ կիրառելու և դպրոցներում կրթությունը բոլորին ավելի հասանելի ու արդյունավետ դարձնելու համար («Նախասիրությունների բացահայտում» շուրջտարյա նախագիծ և այլն) 1, 2, 3, 4, 5
- Կազմակերպել և մասնակցել եմ տարատեսակ հանդիպում-քննարկում-բանավեճերին՝ անցյալ, ներկա և ապագա իրավիճակի քննարկման ու այլ արդի թեմաներով 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8
- Մասնակցել եմ տարատեսակ ճամփորդություններին՝ մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակներում՝ կապված ապագա մասնագիտությանս հետ, որոնցից ամենահիշարժանն ու պատվաբերը իմ մասնակցությունն էր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումներին՝ «Կամավոր աշխատանքի մասին օրենքի և հարակից օրենքների» քննարկմանը։ Ինձ համար մեծ պատիվ էր նաև այն, որ իմ առաջարկը ընդունելի եղավ մշտական հանձնաժողովի, ինչպես նաև հանձնաժողովի նախագահի կողմից։ 1, 2, 3
- Միաժամանակ հանդիսանալով ՀՀ ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբի սան, իմ ակտիվ ներդրումն եմ ունեցել և մշտապես ունենում հայրենասիրական տարբեր միջոցառումներին՝ հանդես գալով տարատեսակ ազգանվեր ելույթներով և միջոցառումներին իմ մասնակցությամբ։ Կարևոր եմ համարում նշել նաև այն, որ իբրև հայրենասիրական ոգու կրող և դաստիարակված ռազմական գիտելիքներով, հանդես եմ եկել իմ գրառումներով «Պատանի երկրապահ»-ի կազմակերպած միջոցառումներին, և որպես ապագա ջատագովներից մեկը, շարունակելու եմ նվիրական աշխատանքով աջակցել և փառաբանել կայուն, անպարտելի և հզոր բանակ և պետություն ունենալու գաղափարը։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9
- Փորձել եմ ամեն կերպ խթանել ու սատարել դպրոցում ակտիվ ու ծավալուն գործունեություն կատարողներին՝ ի շահ ու նպաստ մեր դպրոցի։
- Ուսուցիչների հետ համագործակցության շնորհիվ արժանացել եմ «Վանո Սիրադեղյան 2022», «Տիգրան Հայրապետյան 2023» անվանական մրցանակներին։ 1, 2, 3, 4
Ելնելով վերոնշյալից` հույս ունեմ, որ կարող եմ հավակնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից նախաձեռնած «Ամառային դպրոցին» մասնակցելուն։
Հարգանքով՝ Դավիթ Կարենի Մուրադյան