Հետազոտական աշխատանք՝ ըստ փուլերի:
Հոկտեմբերի 18-24
Առաջին փուլ
Տեղեկատվական աղբյուրներից գտնել և ներկայացնել
- ինչ տոն է Թարգմանչաց տոնը
387թ. Հայաստանը, բաժանված լինելով երկու մասի, այս անգամ ևս կանգնեց մեծ խնդրի առաջ. մի կողմից` կրոնական, իսկ մյուս կողմից` քաղաքական: Դեռ 301 թվականին, երբ քրիստոնեությունն ընդունվեց որպես պետական կրոն, հայ ժողովուրդը գրում ու կարդում էր հունարեն և ասորորեն լեզուներով: Արդյունքում շատերն էին դժվարանում հասկանալ Սուրբ գիրքը և Աստծո պատգամները, ինչը խոցելի էր դարձնում հավատքը:
Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում Եդեսիա և Սամոսատ քաղաքները, ուսումնասիրում օտարալեզու մատյանները, խորհրդակցում ասորի և հույն գիտունների հետ և 405 թվականին ստեղծում հայոց գրերը։

Ահա այս պայմաններում էր, որ Ս. Մեսրոպ վարդապետը Սահակ Պարթև կաթողիկոսի օրհնությամբ և Վռամշապուհ արքայի աջակցությամբ ձեռնամուխ եղավ հայոց տառերի ստեղծմանը, այնուհետև Աստվածաշնչի թարգմանությանը:
Ըստ ավանդության՝ նա մի պահ հայացքը թեքել է այն մագաղաթից, որի վրա գրում էր, և նկատել է Աստծո ձեռքը, որը ձախից աջ գրում էր այբուբենի տառերը։ Գյուտից հետո Մաշտոցը գնում է Սամոսատ, որտեղ հանձնարարում է Հռոփանոս անունով մի հույն գեղագրի ձևավորել իր ստեղծած տառերը: Դա բեկումնային դարձավ հայ ժողովրդի թե՛ կրոնական, թե՛ մշակութային, թե՛ քաղաքական կյանքի հետագա ընթացքի համար:
- թարգմանական գործի կարևորությունն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում
Երկիրը հունական ազդեցությունից ազատելը, հայոց դպրոցներ հիմնելը, քրիստոնեական կարևոր գրքերը և այլ երկեր հայերեն թարգմանելը, եկեղեցական ծեսերը հայկականացնելը, ինքնուրույն հայալեզու դպրություն սկզբնավորելը:
- հայ առաջին թարգմանիչները և նրանց թարգմանություններ

Մեսրոպ Մաշտոց,Սահակ Պարթև,Կորյուն նաև Դավիթ Անհաղթը և այլ ուրիշ հանճարներ․․․
Առաջին թարգմանութուններից են Մեսրոպ Մաշտոցի թարգմանածքը<<Ճանաչել զիմաստություն և իմանալ զբանս հանճարոյ>>․․
«Թարգմանիչ»են անվանվել հայ գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի և Հայոց կաթողիկոս Սահակ Ա Պարթևի շուրջ 100 սաները, որոնք անմիջականորեն աշակերտել են նրանց, չհաշված «կրտսեր թարգմանիչները», հիմնականում՝ աշակերտների աշակերտները: Թարգմանիչ նշանակել է նաև մեկնիչ, մեկնող, Աստվածաշնչի այս կամ այն դրույթը բացատրող: Առաջին թարգմանիչներից հայտնի են մոտ երեսունը, իսկ Տոնացույց են մտել երեքը՝ 5-րդ դար պատմիչ Եղիշեն, Մովսես Քերթողը և Դավիթ Անհաղթը: Հայ եկեղեցին «սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց» անվան ներքո տոնում է վեց թարգմանիչների հիշատակը՝ Մեսրոպ Մաշտոցի գլխավորությամբ: Այս վեցյակի մեջ են նաև Գրիգոր Նարեկացին և Ներսես Շնորհալին:
Թարգմանչական առաջին խումբը՝ հանձինս Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Ա Պարթևի և այլոց, նախապես թարգմանել է Աստվածաշունչը. երկրորդխումբը՝ Եզնիկ Կողբացի, Կորյուն, Հովսեփ Պաղնացի, Հովհան Եկեղեցացի, Ղևոնդ Վանանդեցի և մյուսներ՝ իրենց ուսուցիչների հետ միասին, փաստորեն կատարել է Աստվածաշնչի երկրորդ թարգմանությունը՝ համեմատությամբ հունարեն Յոթանասնից թարգմանության:
