%d5%b0%d5%b5%d5%b8%d6%82%d5%a3%d5%b8

Վիկտոր Հյուգո

Սեպտեմբերի 18-22

7-րդ դասարան

Գիրքը ներբեռնել. GAVROSh — VIKTOR HYOWGO

Կարդալ 1-4-րդ գլուխները. (Առաջին մաս)

Բառային, տեքստային առաջադրանքներ.

  • Բացատրել բառերը բառարանի օգնությամբ. անօթևան, գթասեր, կարեկցանք, հորձանուտ, արվարձան, խարխուլ, ձեղնահարկ, հեգնական, խեթ, ստահակ, աղերսալի, կափկափել, ածելի:

Անօթևան-նշանակում է տուն չունենալ,անտուն մարդկանց այդպես են դիմում։

Գթասեր-Գութ սիրող, սիրով գթացող, գթասիրտ։

Կարեկցանք-մարդասիրության դրսևորման ձևերից մեկը (Հումանիզմ)․ այնպիսի վերաբերմունք մեկ այլ մարդու զգացմունքների ու մտքերի ըմբռնման, նրա ձգտումներին բարոյապես աջակցելու և դրանց իրագործմանը համագործակցելու պատրաստակամության մեջ,ցանկություն,երազանք։

Հորձանոտ-անցուդարձ:

Արվարձան-Քաղաքի տարածությանը մերձավոր ու քաղաքին հարող բնակավայր:

Խարխուլ-1. Փլվելու մոտ եղող, ամրությունը կորցրած, քանդվելու աստիճանի հասած (շինվածքի մասին):
2. (փոխաբերական) Քայքայված, խախտված:
3. Ոչ հիմնավոր, ոչ համոզիչ, թույլ (փաստարկման՝ հիմնավորման մասին):
4. Հնությունից փչացած՝ քանդված՝ տեսքը կորցրած:

Ձեղնահարկ-վերնահարկ։

Հեգնական-ծաղրական,վիրավորական։

Խեթ-կասկած։

Ստահակ-անկարգ,անխելք։

Աղերսել-հայցել։

Կափկափել-չխչխկացնել։

Ածելի-Շատ սուր բերանով դանակ։

  • Ի՞նչ է նշանակում փափուկ սիրտ, սառը օջախ, կտրել ճանապարհը: Այս դարձվածքների մեկական բաղադրիչով կազմել (կամ գտնել) այլ դարձվածքներ:

Փափուկ սիրտ-գթասիրտ

Սառը օջախ-իրար հանդեպ անկարգ,անսիրտ ընտանիք

Կտրել ճանապարհը-անցնել ճանապարհը,կածանը

Ականջի բամբակը հանելչլսելուն,անտեսելուն վերջ տալ։

  • Ինչպես կմեկնաբանես հետևյալ մտքերը.

Նա ոչ օթևան ուներ, ոչ հաց, ոչ կրակ, ոչ սեր, սակայն ուրախ էր, որովհետև ազատ էր:

Տղան ոչինչ չուներ,նա աղքատ էր,տուն-տեղ,հաց ու ջուր չուներ։Նա ազատ էր,նա դրսում էր ապրում և չգիտեր տան մասին։Տղան ոչ ընտանիք ուներ,ոչ տեղ։Բայց նա ուրախ էրո,ր բռնակալության տակ չէր,նա ազատ էր։

Եվ ցավալին այն էր, որ այդ տանը ոչ ոք չէր ժպտում:

Տանը նրան ոչ ոք չէր ժպտում,որովհետև նա ազատ էր,ընտանիք,ծնողներ չուներ։Այստեղ ժպտալ բառը մեծ իմաստ ունի,օրինակ պահել-պահպանել,ենթարկվել ու օգնել։

  • Ի՞նչ հատկանիշներով աչքի ընկավ տղայի կերպարը այս հատվածում:

Տղան շատ թույլ էր իրան պահում,նա շատ հոգնած էր, գթասիրտ, ինքնասեր և ազատություն սիրող,ժպտերես,մեծահոգի։