Երրորդ փուլ

Ներկայացնել ընթերցումներ ուսումնասիրած հեղինակի գործերից ռադիո կամ տեսանյութով:

Կարդում ենք գրաբար

ՀԱՍԿՔ
Առն միոջ էին երկու որդիք: Մին ի նոցանէ յոյլ էր եւ սնափառ, միւսն (մեւսն)` վաստակասէր եւ հեզ: Եւ մինչ անդրանիկն ամբարտաւան զկծեցուցանէր յոխորտ բանիւք զսիրտ կրտսեր եղբօրն, լուաւ զայն հայր նոցա եւ արկ (էարկ) առակ մի այսպէս.
«Ի ժամանակի յորում հնձողք պատրաստէին զմանգաղս ի հունձս, մի ի հասկացն ամբարձեալ զգլուխ իւր ի վեր` սնափառութեամբ իւիք ծաղր առնէր զայլս` որոց գլուխքն խոնարհեալ կային յերկիր»:
Յայնժամ ոմն ի նոցանէ խօսեցաւ եւ ասէ.
«Թէ էր քո գլուխ ատոք ի ցորեան` ոչ այնքան ի վեր ամբառնայիր զայն»:
«Ի սնամէջ խելապատակս լայնանիստ բնակէ հպարտութիւն»:

Հայերեն

Մի տղամարդ  ուներ երկու որդի։ Նրանցից մեկը ծույլ էր և սնահավատ, իսկ մյուսը աշխատասեր էր և հեզ։  Եվ մինչև առաջին որդին անհնազանդ սովորեցնում էր վատ բառեր կրտսեր եղբոր և լցնում նրա սիրտը, հայրը լսեց նրանց և պատմեց մի այսպիսի առակ։Մի ժամանակ հնձվորները պատրաստեցին մագաղաթ հնձելու համար։

Այժմ մեկը նախատելով պատմում էր և ասում․

Թե քո գլուխն էր լեցուն ցորենով՝ բայց ոչ այնքան վեր է ինքան բարձր ձայնը։

Անիրական ուղեղիտ մեջ տարածված ապրում է հպարտությունը։

Ուսուցում Բարկութեան մասին

Ուսուցում Վրէժի մասին

Ուսուցում երդման մասին

Իմ ընտրած ստեղծագործությունը

Գրիգոր Նարեկացի

ՎԱՐԴԱՎԱՌԻՆ

Գոհար վարդն վառ առեալ
ի վեհից վարսիցն արփենից:
Ի վեր ի վերայ վարսից
ծավալէր ծաղիկ ծովային:
Ի համատարած ծովէն
պղպջէր գոյնն այն ծաղկին,
Երփին երփնունակ ծաղկին
շողշողէր պտուղն ի ճղին:
Քրքում վակասիր պտուղն
սնանէր խուռն տերևով.
Տերևն տաւիղ տուողին
զոր երգէր Դաւիթ հրաշալին:
Ի փունջ խուռներամ վարդից
գոյնզգոյն ծաղկունք ծաղկեցան:
Այդ սօս ու տօսախ ծառերդ
վարդագոյն ոստս արձակեցին:
Այդ նոճ ու բողբոջ արօսդ
զարդ առեալ վարդն շուշանին.
Շուշանն շողէր հովտին,
շողշողէր դէմ արեգականն.
Այն հիւսիսային հովէն
հով հարեալ գոհար շուշանին.
յԱյն հարաւային լեռնէն
քաղցր օդով ցօղէր շուշանին:
Շուշանն շաղով լցեալ,
շող-շաղով և շար մարգարտով:
Ծաղկունքդ ամէն շաղ առին,
շաղն յամպէն, ամպն յարեգակնէն.
Աստեղքդ ամէն շուրջ առին,
դէմ լուսնին գունդ-գունդ բոլորին:
Գունդ-գունդ խաչաձև գնդակ,
յօրինուած երկնից շուրջանակ:
Փառք Հօր և Որդւոյն յաւէտ,
սուրբ Հոգւոյն այժմ և յաւիտեանս:

Ձայնագրույթուն

Գրիգոր Նարեկացի<<Վարդավառաին>>