Քիմիական նյութերի  ճանաչումը ըստ ֆիզիկական.քիմիական և ֆիզիոլոգիական հատկությունների
Այն հատկանիշները,որոնցով նյութերը նմանվում կամ տարբերվում են իրարից կոճվում են հատկություններ:Հատկությունները բաժանվում են`ֆիզիկական,քիմիական և ֆիզիոլոգիական:
Ֆիզիկական հատկություններն են`նյութի ագրեգատային վիճակը,գույնը,հոտը,համը,լուծելիությունը ջրում,պլաստիկությունը,խտությունը,ջերմա- և էլեկտրահաղորդականությունը և այլն:
Քիմիականը`թե տվյալ նյութը ինչպիսի այլ նյութերի հետ է փոխազդում առաջացնելով նոր նյութեր:
Ֆիզիոլոգիականը`նյութի աղդեցությունը կենդանի օրգանիզմների վրա:Քիմիական նյութերի դիտում, նկարագրում, չափում, քիմիական փորձ:

Ներկայումս ավելի քան 25 միլիոն նյութ է հայտնի: Ինչպե՞ս դրանք տարբերակել,ինչպե՞ս ուսումնասիրել: Այդ հարցում մեզ կօգնեն մեր տեսողությունը, գիտակցությունը,լսողությունը, համի, հոտի զգացողությունները և ֆիզիկական գործիքները:Փորձասեղանին դրված են միատեսակ չորս բաժակ` ապակե, ալյումինե, պղնձե ևկապարե: Պղինձը տարբերվում է մյուսներից իր կարմրավուն գույնով, ապակինթափանցիկ է, իսկ ալյումինը և կապարը նման են. երկուսն էլ մոխրագույն են: Եթեբաժակները մեր ձեռքը վերցնենք, կզգանք, որ կապարն անհամեմատ ծանր է ալյումինից:Ինչպե՞ս տարբերեցինք ապակի, պղինձ, ալյումին և կապար նյութերը: Մենքառանձնացրինք գլխավոր հատկանիշները` գույնը, թափանցիկությունը, խտությունը:Հատկանիշները, որոնցով նյութերը տարբերվում են մեկը մյուսից կամ նմանվում ենիրար, անվանվում են հատկություններ:Հատկություններն ուսումնասիրվում են՝ որոշակի պայմաններում նյութերընկարագրելու, տարբերակելու և օգտագործելու համար:Նկարագրել նյութը՝ նշանակում է թվարկել նրա հատկությունները: Տարբերում եննյութերի ֆիզիկական, քիմիական հատկությունները և ֆիզիոլոգիական ազդեցությունը կենդանի օրգանիզմի վրա:Դուք բնագիտությունից և ֆիզիկայից արդեն գիտեք, որ յուրաքանչյուր նյութ ունիորոշակի ֆիզիկական հատկություններ, որոնցով այն տարբերվում է մյուսներից:Նյութերի ֆիզիկական հատկություններն են՝ ագրեգատային վիճակը (գազ, հեղուկ,պինդ), գույնը, հոտը, համը, խտությունը, ջերմահաղորդականությունը, էլեկտ-րահաղորդականությունը, հալման և եռման ջերմաստիճանները, լուծելիությունը ջրում և այլ լուծիչներում:Ագրեգատային վիճակը (գազ, հեղուկ, պինդ), գույնը, հոտը, համը կարելի է որոշել ևնկարագրել զգայարանների օգնությամբ:Նյութերի լուծելիությունը հեշտ կարելի է որոշել փորձով: Այդպիսի փորձ դուքկատարում եք տանը ամեն օր: Մենք լավ գիտենք, որ շաքարը և աղը հեշտությամբ լուծվում են ջրում:Բնության մասին գիտելիքը մարդը ստանում է շատ կարևոր եղանակով`դիտարկումով:Դիտարկումը ուշադրության կենտրոնացումն է ճանաչվող օբյեկտի վրա` այնուսումնասիրելու նպատակով:Դիտարկումը շրջակա աշխարհի առարկաների մասին պատկերացումներինպատակաուղղված ընկալման գործընթաց է: Դիտարկումով մարդը տեղեկատվություն էկուտակում շրջակա աշխարհի վերաբերյալ, համակարգում դրանք և փնտրումօրինաչափություններ: Հաջորդ կարևոր քայլը այն պատճառների փնտրտուքն է, որոնցովբացատրվում են գտնված օրինաչափությունները: Որպեսզի դիտարկումը արդյունավետ լինի, անհրաժեշտ է պահպանել հետևյալ պայմանները.1. հստակ որոշել ուշադրության առարկան` կոնկրետ նյութը, նրա հատկությունները կամ մի նյութի փոխարկումը մյուսի, այդ փոխարկման իրականացման պայմանները:2. Դիտարկողը պետք է իմանա՝ ինչու է անցկացնում դիտարկումը, հստակ ձևակերպի դիտարկման նպատակը:3. Որպեսզի դրված նպատակը հասանելի լինի, կարելի է կազմել դիտարկման պլան: Եթե դիտարկումից արդյունք է ստացվել, ապա այն բացատրելու համար կարելի է վարկած առաջ քաշել:Գիտական դիտարկումը տարբերվում է կենցաղային դիտարկումից: Որպես կանոն,գիտական դիտարկումը կատարվում է խիստ հսկվող պայմաններում: Առավել հաճախ այդպիսի դիտարկում կատարվում է հատուկ տարածքում`փորձասենյակում .Դիտարկումը, որը կատարվում է հսկվող պայմաններում, անվանվում էփորձարկում՝ էքսպերիմենտ («էքսպերիմենտ» բառը լատինական ծագում ունի(experimentum), որը հայերենում թարգմանվում է «փորձ»): Փորձը թույլ է տալիս հաստատել կամ ժխտել այն վարկածը` ենթադրությունը, որը ծնվել է դիտարկումից: Այդպես ձևավորվում է եզրակացությունը:Ընդունված է փորձը ձևակերպել հատուկ մատյանում, որն անվանվում է լաբո-րատոր: Այդ նպատակի համար կարելի է վերցնել սովորական տետր, սակայն գրան- ցումը նրանում կլինի մի փոքր անսովոր: