Յոդը քիմիական տարր է, որի նշանն է I կամ J , տարրերի պարբերական համակարգի 6-րդ պարբերության 7-րդ խմբի տարր, կարգահամարը՝ 53, ատոմական զանգվածը՝ 126,9044։

Հալոգեն է։ Յոդը p- տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s24p64d105s25p5, К, L, М թաղանթները լրացված են։ Բնական յոդը բաղկացած է միայն 1271 կայուն իզոտոպից։ Ստացվել են 117-139 զանգվածի թվերով 22 ռադիոակտիվ իզոտոպներ: Քիմիական ակտիվ ոչ մետաղ է, պատկանում է հալոգեններին։

Սովորական պայմաններում յոդը մուգ մոխրամանուշակագույն, թույլ մետաղական փայլով բյուրեղական նյութ է։ Մոլեկուլը երկատոմ է (I2 բանաձևով)։

Iod kristall.jpg

Յոդը առաջին անգամ ստացել է ֆրանսիացի քիմիկոս Բ․ Կուրտուան (1811)՝ ծովային ջրիմուռներից։ Յոդի միջին պարունակությունը երկրակեղևում 4•10−5 % է (ըստ զանգվածի) ։

Տարրի անվանումը առաջարկել է Գեյ Լուսյակը, այն ծագել է հին հուն․՝ ἰώδης — «մանուշակագույն» բառից, որը կապված է տարրի գույնի հետ։ Բժշկության և կենսաբանության մեջ այս տարրը սովորաբար անվանում են յոդ, օրինակ, «յոդի լուծույթ», համաձային հին անվանման, որը գոյություն է ունեցել դեռևս 20-րդ դարի կեսերը

Ժամանակակից քիմիական նոմենկլատուրայում օգտագործվում է յոդ անունը։ Նույն կարգավիճակը ունի նաև մի քանի այլ լեզուներով, օրինակ, գերմաներեն՝ Jod և Iod: 1950-ական թվականներին քիմիայում J տարրը փոխորինվեց I տարրով։

Հալման ջերմաստիճանը յոդի-114°C

Եռման ջերմաստիճանը յոդի-186 °C

Յոդի ֆիզիկական հատկությունները՝

Սովորական պայմաններում յոդը մուգ մոխրամանուշակագույն, թույլ մետաղական փայլով բյուրեղական նյութ է, խտությունը՝ 4940 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 114°С, եռմանը՝ 186°С։ Հեշտ ցնդող է, դանդաղ տաքացնելիս սուբլիմվում է։

Մոլեկուլը երկատոմանի է՝ 12։ Վատ է լուծվում ջրում (0,33 գ/լ, 25 °С), լավ՝ օրգանական լուծիչներում, ծծմբածխածնում, յոդիդների ջրային լուծույթներում։ Յոդը ոչ մետաղ է, քիմիապես ակտիվ, միացություններում ունի -1, +1, +3, +5 կամ + 7 օքսիդացման աստիճան։ Ջրում վատ է լուծվում, իսկ որոշ օրգանական լուծիչներում (էթիլ սպիրտ, ծծմբաջրածին, CCl4)՝ լավ։

Տաքացնելիս գոլորշիանում է առանց հեղուկ վիճակի անցնելու(սուբլիմվում է), օսլայի հետ առաջացնում է կապույտ գույնի կոմպլեքս միացություն։ Յոդը մուգ մոխրամանուշակագույն, թույլ մետաղական փայլով բյուրեղական նյութ է։ Բյուրեղները գրաֆիտ են հիշեցնում և ունեն էլեկտրական հոսանք հաղորդելու հատկություն։ Սակայն, ի տարբերություն գրաֆիտի ու մետաղների մեծամասնության, պինդ յոդը ցնդող է և հեշտորեն վերածվում է գոլորշու։ Այդ երևույթը կոչվում է սուբլիմացում։ Յոդը ջրում լուծվում է դժվարությամբ, իսկ օրգանական լուծիչներում՝ հեշտությամբ։

Յոդի քիմիական հատկությունները՝

Յոդը պատկանում է հալոգենների խմբին։

Ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 1s22s22p63s23p63d104s24p64d105s25p5։

Քիմիական ակտիվությամբ և օքսիդիչ հատկություններով զիջում է քլորին և բրոմին։ Յոդի և ջրածնի միացման ռեակցիան դարձելի է։

  • С մետաղների հետ յոդը հեշությամբ փոխազդում է, նույնիսկ ցածր ջերմաստիճանում, առաջացնելով յոդիտներ.
  • С ջրածնի հետ յոդը փոխազդում է միայն տաքացման պայմաններում, առաջացնելով յոդաջրածին.
  • Յոդը հանդիսանում ավելի թույլ օքսիդիչ է քան ֆտորը, քլորը, բրոմը։

{\displaystyle {\mathsf {I_{2}+H_{2}S\rightarrow S+2HI}}}

Թթվածնի, ազոտի և ածխածնի հետ անմիջականորեն չի միանում։ Հեշտությամբ միանում է բազմաթիվ ոչ մետաղների (Si, P և այլն) և մետաղների մեծ մասի հետ։ Յոդական թթուն՝ НJO3, քլորական և բրոմական թթուների համեմատ ավելի թույլ թթու է, բայց կայուն։

Յոդը՝

Նյութի անվանումը-յոդ

Ագրեգատային վիճակ-Պինդ

Գույն-մուգ մանուշակագույն,սև

Հոտ—

Համ—

Հալման ջերմաստիճանը-114°С

Եռման ջերմաստիճանը-186°С

Լուծելիությունը ջրում-քիչ

Ֆիզիոլոգիական հատկությունը՝

Հալոգեններ

  • Կարող են քայքայել շնչառական օրգանները
  • Նույնիսկ փոքր քանակության գազերի ներշնչումը օրգանիզմ առաջացնում է սուր,տհաճ զգացողություններ,որոնք հաջորդվում են հազով և շնչահեղձությամբ։
  • Այն կարող է հանգեցնել թոքային հյուսվածքի վնասման և հեղուկի կուտակմանը թոքերում,որը կարող է մահացու լինել։
Յոդի ցանցի առանձնահատկությունները

Յոդի ֆիզիոլոգիական հատկությունները՝

Առկա է բոլոր կենդանի օրգանիզմներում և բույսերում։

Կենդանիների և մարդկանց օրգանիզմում յոդը մտնում է վահանագեղձի արտադրված հորմոնների բաղադրության մեջ։

Յոդի լուծույթը օգտագործվում է վերքերը մանրէազերծելու համար։

Յոդի 3 գրամի շփումը մարսողական օրգանների հետ մահացու է։

Յոդի կենսաբանական նշանակությունը

Նյութափոխանակություն և կարգավորում օրգանիզմում։

Յոդը կիռարվում է բշկության մեջ,լուսանկարչության մեջ,շիկացման լամպերի համար,արհեստական կաուչուկի ստացման պրոցեսին,հատուկ ապակու ստացման համար։

Խելքի տարրը` յոդ - BlogNews.am

Տեսանյութեր՝

1 տեսանյութ

2 տեսանյութ

Իմ տեսանյութը՝յոդը մեր կյանքում։

Բարի դիտում․