Կատարման ժամկետը՝ 15․10․2020-01․11․2020
Ի՞նչ է կոնֆլիկտը։ Համացանցից ընթերցել որևէ մի կոնֆլիկտի մասին։
Կոնֆլիկտը սովորաբար սահմանվում է որպես իրավիճակ, որի ժամանակ կոնֆլիկտի մասնակիցները համարում են, որ իրենք ունեն անհամատեղելի նպատակներ ու շահեր: Այլ կերպ ասած՝կոնֆլիկտ առաջանում է այն ժամանակ, երբ անձը ձգտում է որոշակի նպատակի, ու դիմացին ընկալում է որպես խոչընդոտ այդ նպատակին հասնելու համար:
Կոնֆլիկտների ծագման պատճառներն ու զարգացումը խիստ տարբեր կարող են լինել: Սակայն կան կառուցվածքային որոշակի տարրեր, որոնք հանդիպում են բոլոր կոնֆլիկտային իրավիճակներում: Կոնֆլիկտի կառուցվածքի ներկայացման ամենատարածված կոնֆլիկտաբանական մոտեցումներից է Յոհան Գալթունգի առաջ քաշած եռանկյունին է՝ դիրքորոշում, վարք ևկոնֆլիկտային համատեքստ/հակասությունգագաթներով: Նախ փորձենք հասկանալ, թե ինչ են ենթադրում այս բաղադրատարերից յուրաքանչյուրը:
Շարունակությունը կարող եք կարդալ նյութի աղբյուրում։
Նյութի աղբյուր՝ Ինչ՞ է կոնֆլիկտը և ինչպես ճանաչել այն։
Ինչ է կոնֆլիկտը?
Կոնֆլիկտը սովորաբար սահմանվում է որպես իրավիճակ, որի ժամանակ կոնֆլիկտի մասնակիցները համարում են, որ իրենք ունեն անհամատեղելի նպատակներ ու շահեր: Այլ կերպ ասած՝կոնֆլիկտ առաջանում է այն ժամանակ, երբ անձը ձգտում է որոշակի նպատակի, ու դիմացին ընկալում է որպես խոչընդոտ այդ նպատակին հասնելու համար:
Կոնֆլիկտների ծագման պատճառներն ու զարգացումը խիստ տարբեր կարող են լինել: Սակայն կան կառուցվածքային որոշակի տարրեր, որոնք հանդիպում են բոլոր կոնֆլիկտային իրավիճակներում: Կոնֆլիկտի կառուցվածքի ներկայացման ամենատարածված կոնֆլիկտաբանական մոտեցումներից է Յոհան Գալթունգի առաջ քաշած եռանկյունին է՝ դիրքորոշում, վարքևկոնֆլիկտային համատեքստ/հակասություն գագաթներով: Նախ փորձենք հասկանալ, թե ինչ են ենթադրում այս բաղադրատարերից յուրաքանչյուրը:
Ռուսական ռազմական ներխուժումն Ուկրաինա (2014-ից մինչև այժմ)
Ռուս-ուկրաինական կոնֆլիկտ
2014 թվականին Ռուսաստանը Ուկրաինայի տարածքում վարել է մի շարք ռազմական գործողություններ: Եվրոմայդանի բողոքի ցույցերից և դրանց հաջորդած` Ուկրաինայի այն ժամանակվա նախագահ Վիկտոր Յանուկովիչի տապալումից հետո, առանց տարբերանշանների ռուսաստանցի զինվորականները վերահսկողության տակ են վերցրել .
Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի փետրվարի 14-ին:
1997 թվականի մայիսի 31-ին Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները Կիևում ստորագրեցին բարեկամության, համագործակցության և գործընկերության մասին պայմանագիր Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև: 2019 թվականի ապրիլի 1-ին այդ բազային պայմանագրի գործողությունը դադարեց՝ կապված այն երկարաձգելու ուկրաինական կողմի հրաժարվելու հետ։
Ինչպես Ուկրաինան, այնպես էլ Ռուսաստանը իրենց պատմական հայրենիք են համարում Կիևյան Ռոսիա, իսկ Կիևը հաճախ անվանում են «ռուսների քաղաքների մայր» և արևելյան սլավոնական ուղղափառ քաղաքակրթության օրրան։ Ներկայիս ռուսների և ուկրաինացիների նախնիների պատմական ճակատագրերը սկսեցին բաժանվել մոնղոլ-թաթարական ներխուժման արդյունքում, որին պառակտված Ռուսաստանը չկարողացավ դիմակայել: Հյուսիս-արևելյան Ռուսաստանը երկու դար անց կարողացավ հաղթահարել ֆեոդալական մասնատվածությունը և ձևավորել հզոր և միասնական ռուսական պետություն։ Հարավ-արևմտյան Ռուսաստանը մտավ Լիտվայի Մեծ իշխանության կազմի մեջ, իսկ ավելի ուշ՝ Ռիչ Պոսպոլիտայի: XVII դարի կեսերից Գետմանշչինան Պերեյասլավսկու պայմանագրով անցել է Ռուսաստանի պրոտեկտորատի տակ և վերջնականապես Ռուսական կայսրությանը միացվել է XVIII դարի վերջում՝ Զապորոժիեի և Նովոռոսիայի հետ միասին: Ռուսաստանի կայսրությանը Ուկրաինայի (Մալորոսիայի) աստիճանական ինտեգրման գործընթացն ավարտվել է Լեհաստանի բաժանումներով և զապորոժյան Սեչիի լուծարմամբ:
Սևծովյան նավատորմի կարգավիճակի խնդիրը, միջպետական մակարդակով ծագելով 1991 թվականի վերջին և 1992 թվականի սկզբին, անմիջապես հանգեցրեց առճակատման և ռուս-ուկրաինական հարաբերություններում երկարատև ճգնաժամի։
Ղրիմի Հանրապետություն կոչվող ուկրաինական տարածաշրջանի ռազմավարական դիրքերը և ենթակառուցվածքը:
Չնայած այն հանգամանքին, որ 1991 թվականից ի վեր անկախ երկիր է, Ուկրաինան ընկալվում է որպես Ռուսաստանի շահերի գոտու մի մաս, ինչպես Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Մոլդովան, մերձբալթյան երեք և կենտրոնաասիական հինգ հանրապետությունները։ Հարցի վերաբերյալ փորձագետները, մասնավորապես՝ ռումինացի քաղաքական գործիչ, լրագրող և Ռումինիայի նախագահի ռազմավարական հարցերով խորհրդական Յուլիան Չիֆուն (Iulian Chifu) և նրա համահեղինակները պնդում են, թե Ուկրաինայի նկատմամբ, Ռուսաստանը վարում է Բրեժնևյան դոկտրինի արդիականացված տարբերակը, համարելով, թե այդ երկիրը «սահմանափակ ինքնիշխանության» է տիրապետում, ըստ որի՝ Ուկրաինայի ինքնիշխանությունը չի կարող լինել ավելի մեծ, քան մինչև Վարշավյան պակտի փլուզումը եղած Խորհրդային ազդեցության ոլորտում. այդ պնդումը հիմնված է ռուսաստանցի ղեկավարների այն հայտարարությունների վրա, որոնց համաձայն՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր ինտեգրումը կվտանգի Ռուսաստանի ազգային անվտանգությունը:
Խորհրդային Միության փլուզումից հետո, երկու երկրները՝ Ռուսաստանը և Ուկրաինան, լինելով սլավոնական պետություններ, պահպանել են շատ սերտ կապը։ Միևնույն ժամանակ, եղել են մի քանի ցավոտ հարցեր, որոնցից ամենակարևորն է Ուկրաինայում զգալի միջուկային զինանոցի առկայությունը, որից Ուկրաինան համաձայնվել է հրաժարվել ըստ Բուդապեշտի հուշագրի անվտանգության երաշխիքների, սակայն՝ պայմանով, որ Ռուսաստանը (և այլ ստորագրող կողմերը) տալիս են երաշխիքներ՝ Ուկրաինայի նկատմամբ ուժի սպառնալիքի կամ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության պահպանման վերաբերյալ: 1999 թվականին Ռուսաստանը մեկն էր այն կողմերից, որոնք ստորագրեցին Եվրոպական անվտանգության խարտիան, որտեղ հաստատվել է այն անքակտելի իրավունքը, ըստ որի՝ “յուրաքանչյուր մասնակից պետություն ազատ է ընտրելու կամ փոխելու իր անվտանգության մեխանիզմները, ներառյալ դաշնակցային պայմանագրերը, որոնց ինքը ներգրավված է”.
Երկրորդ ցավոտ կետը ռուս-ուկրաինական հարաբերություններում եղել է Սևծովյան նավատորմի բաժանման հարցը: Ուկրաինան համաձայնել է վարձակալության տալու Սևաստոպոլի նավահանգիստը՝ Севастопольский порт, այնպես, որ, ռուսական Սևծովյան նավատորմը կարողանար շարունակել զբաղեցնել այն՝ Ուկրաինայի հետ համատեղ: Սկսած 1993 թվականից, ամբողջ 1990-ական և 2000-ական թվականներին, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տեղի ունեցան մի շարք ՙՙգազային՚՚ վեճեր.
2014-ի մարտի վերջին Ռուսաստանը շարունակում է կենտրոնացնել ռազմական ուժեր Ուկրաինային սահմանակից ռուսաստանյան տարածքներում. այդտեղ ռուսական զորքերի թիվը հասնում է 30.000-40.000-ի: Հնչեցին մտահոգություններ, որ Ռուսաստանը, հավանաբար, նորից պատրաստվում է ներխուժել Ուկրաինա՝ արդեն հաջողությամբ բռակցած լինելով Ղրիմը:
ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտոնյաները հայտարարել են, թե իրենց մոտ ապացույցներ կան ռուսական միջամտության, այդ թվում ռադիոհետախուզության կողմից գրանցված զրույցները Ռուսաստանի պաշտոնատար անձանց և Դոնբասի ապստամբների ղեկավարների միջև:
Ուկրաինական զանգվածային լրատվամիջոցները նկարագրել են լավ կազմակերպված և լավ զինված ռուսամետ գրոհայիններին, որոնք նման են նրանց, ովքեր օկուպացրել էին Ղրիմը։