Հոկտեմբերի 23 — Կարդալ Ստեփան Զորյանի «Ջրհորի մոտ» պատմվածքը: Որն է պատմվածքի ամենասուր միտքը: Գրել ստեղծագործական աշխատանք «Մարդը պատերազմի մեջ»:

—Բա ջուրն էսքան մոտիկ ըլի ու մենք էսպես ծարա՜վ,— ասում է տղաներից մինը:

Մենք էլ նայում ենք ջրհորին ու զարմանում, որ ջուրն էսքան մոտիկ է ու անկարելի հեռու: Ծարավ մարդիկ ու ջրհո՜ր ։Նայում ենք ոնց որ սովածը հացին:

Շատ սուր միտք է։Որովհետև այստեղ քննարկվում է մեր առօրյա գործը։Եթե ջուրը չլիներ,մենք չէինք կարողանա ապրել։Ջուրը մեր կյանքն է։Ահա և մինը տղաներից ասաց,որ ջուրը շատ մոտիկ է,բայց նրանք շատ ծարավ են,որովհետև նրանք չեն կարող հասնել այդ ջրին։Նույն միտքը ,երբ սոված մարդը նայում է հացին։Դա նույնպես շատ փիլիսոփայական հարց է։Թե մարդ կարող է տեսնել հացը,բայց չի կարող ուտել,որովհետև նրանք չէին կարող ստանալ․ իրենց այսպես ասած բոչկեն կորել էր։Բոչկեն կորել էր ճանապարհին և այդ մարդիկ չէին կարողանում առանց բոչկի խմել ջուր,այդ իսկ պատճառով մինը ասաց այս խոսքերը<<Ջուրը մոտիկ է,բայց այնքան հեռու>>։

Նաև կա ուրիշ բացատրություն։Այդ բոլոր գործողությունները կատարվում էին պատերազմի ժամանակ։Իսկ պատերազմի ժամանակ կենցաղային գործերը վերացվում են շատ դաժան և դժվար փորձությունների։Պատերազմի ժամանակ դու չես կարողանա նույնիսկ ջուր խմել։Եթե ուզենաս խմել,ապա թշնամին քեզ կնկատի և կսպանի։Եվ դրա համար պետք է աշխատել,կռվել և տանջվել,որ հետո հանգիստ խմես ջուրը։

Բոչկեն-տակառը

<<Մարդը պատերազմի մեջ>>

Պատերազմը անխուսափելի իրադարձությունն է,և դժբախտ իրականությունն է։Պատերազմի ժամանակ որոշվում է լինելու և չլինելու հարցը։Մարդիկ իրենց կյանքը զոհաբերելով գնում են պատերազմի։Իհարկե լինում են շատ զոհեր և գրաված տարածքներ։Հայ զինվորը միշտ եղել է կայուն։Ամեն հայ տղամարդ ծառայում է հայոց բանակում և պատերազմական վիճակի ժամանակ մասնակցում կոնֆլիկտին։Հայ զինվորը շատ ուժեղ է,խիզախ,դիմացկուն,համբերատար,խելացի և անվախ։Բոլոր հայ զինվորները իրենց կյանքը վտանգելով և ռիսկի գնալով անցնում են այդ դաժան ճանապարհը։Մինը վերադառնում է անփորձանք և անվնաս,իսկ մյուսը վիրավոր կամ նահատակված։Ամեն զինվոր իր կյանքը դնում է կյանքի և մահի հարցի տակ,կռվում մեզ համար,տանջվում և պայքարում,որպեսզի մենք կարողանանք հանգիստ և խախանդ ապրել։ Երախտապարտ եմ բոլոր ՀԱՅ զինվորներին․

#Հաղթելուենք