7-րդ դասարան

Նախագծեր՝Ֆիզիկական երևույթները կյանքում

19.10-23.10

Թեման.

Մեխանիկական շարժում:Շարժման հարաբերականություն:Նյութական կետ:Շարժման հետագիծ:Ճանապարհ:

Լաբորատորիայում ՝մի քանի փորձեր«Մեխանիկական շարժում:Շարժման հարաբերականություն»: 

Քննարկվող հարցեր.

1.Ինչն են անվանում մեխանիկական շարժում

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում։

2.Բերել մեխանիկական շարժման օրինակներ

Մեքենայի վարումը,մարդու քայլքը,վազելը,չափելը և այլն․․․

3.Որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին։

Այն մարմինը,որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը,կոչվում է հաշվարկման մարմին։

4.Ինչն են անվանում նյութական կետ։

Այն մարմինը,որի տվյալները կարող ենք անտեսել,չգրանցել կոչվում է նյութական կետ։

5.Որ դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,որ դեպքում՝ոչ։

Օրինակ երբ մեքենան շարժման մեջ է,մենք համարում ենք նյութական կետ,որովհետև տվյալները հաշվի չենք առնում։Իսկ երբ այն կանգնում է մենք արդեն չենք կարող համարել նյութական կետ,որովհետև մեզ պետք կգան նրա տվյալները՝չափը,կշիռը և այլն․․․

6.Ինչն են անվանում շարժման հետագիծ։

Դա այն գիծն է, որի հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը։

7.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ։

Որոշ ժամանակահատվածում մարմնի անցած ճանապարհը կոչվում է անցած ճանապարհ։

8.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

Հետագիծը դա նույն գծերն են,իսկ անցած ճանապարհը դա մարմնի տեղաշարժն է որոշակի ժամանակում։

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում։

Վազելը,քայլելը,սեղանից ինչ-որ բան վերցնելը։

Այն մարմինը,որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը,կոչվում է հաշվարկման մարմին։

ա․շարժվում

Գիրքը շարժվում է տվյալ տարածքից այս պահին վագոնից դուրս գտնվող առարկաների նկատմամբ։Օրինակ տան,ծառի,ծաղիկի նկատմամբ։

բ․մնում դադարի վիճակում

Գիրքը մնում է դադարի վիճակում վագոնի ներսում գտնվող առարկաների նկատմամբ։Օրինակ նստատեղի,շշի և այլ առարկաների նկատմամբ։

Սովորել.Է.Ղազարյանի դասագրքից էջ 21-ից մինչև էջ 28-ը

Տարբեր ֆիզիկական երևույթներ

  • Ամպրոպը
  • Ծծմբի,շաքարի,աղու փոշու վերածվելը
  • Սառույցի հալվելը