Հոկտեմբերի 28 — Վանո Սիրադեղյան «Հայաստանը մանրամասն սիրելու երկիր է»: Ո՞ր հատվածը կուզենայիր քննարկել: Առաջարկիր և ինքդ սկսիր:

Ես կուզենայի քննարկել այս հատվածքը․

Հանդարտ ընթացքի դեպքում Հայաստանը մեծ հայրենիք է: Հայաստանն ինքը հանդարտ ընթացք է թելադրում: Որքան գետնի երեսը, տասն այդքան գետնի տակն է Հայաստանը: Հայաստանն իր խորությամբ է երկիր: Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է և այդպես մանրամասն սիրելու դեպքում մեկ չէ` տասը կյանք էլ չես սպառի: Միայն թե շտապելու հարկ չկա: Առավել ևս` համեմատելու կարիք չկա…

Այսինքն հանդարտ իրավիճակների,դեպքերի,խաղաղության ժամանակ,Հայաստանը համարվում է հանգիստ երկիր։Հայաստանը մանրամասն զննելու և սիրելու երկիր է,որովհետև Հայաստանը ունի բազում գաղտնիքներ,թե իր երեսում,թե գետնի տակ։Եվ դրա համար են ասում,որ Հայաստանը պետք է սիրել և ուսումնասիրել մասամբ։Իհարկե Հայաստանը իր գեղեցկությամբ նույնպես հետ չի ընկնում ուրիշ երկրներից։Հայաստանը գեղեցիկ,հին,մեծ և հպարտ երկիր է իրենից ներկայացնում։Նույնիսկ ժողովրդի երեսին նայելով դու կարող ես կռահել,թե որ երկրում ես գտնվում։Հայաստանը բազում տեսարժան վայրեր,եկեղեցիներ և կառույցներ ունի,որոնք քո սիրտը կլցնեն հավատքով,ազնվությամբ,սիրով և բարիությունով։Այդ եկեղեցիները պարտավոր են այցելել բոլոր հայերը։Տեսնես,թե ինչ գաղտնիքներ է մեզանից թաքցնում այս շքեղ երկիրը։Տեսնես ի՞նչ ճանապարհ է պատրաստել իր փորձանքներով և անհեթհեթություններով։Ուղղակի պետք է տե՜սնես!