Հոկտեմբերի 30 — Հ.Թումանյան «Ոսկի քաղաքը» կարդալ: Բացատրել «ոսկի քաղաք» արտահայտությունը: Ինչ է պետք այդ քաղաքի բնակիչը դառնալու համար:

Ոսկի քաղաք-նշանակություն

Առաջին անգամ լսելուց հետո,մարդը կարող է պատկերացնել,որ այդ քաղաքը ոսկուց է պատրաստված,սակայն ոչ։Ոսկի քաղաք նշանակում է մարդկային լավ որակներով լի քաղաք։Ոսկի քաղաքում բոլորը բարի են,արդար,մեծահոգի,խելացի,շնորհքով,գթասեր,խղճով և այլն․․․

Դրա համար են ասում ոսկի քաղաք,այսինքն բոլոր մարդկային նորմալ վերաբերմունքներով քաղաք։

Ինչ է պետք այդ քաղաքի բնակիչը դառնալու համար

Ոսկու քաղաքի բնակիչ դառնալու համար մարդը պետք է ձևափոխվի։Այսինքն պետք է իր վատ բնավորությունները,անարդար մտքերը դուրս հանի։Պետք է բարի լինի,խելացի,քաջ,ուրախ,խելացի,գութ,խիղճ ունենա և լինի մեծահոգի։Իհարկե ոսկի քաղաք գոյություն չունի,բայց պատկերացնելով մենք կարող ենք ասել հետևյալ բաները։Որպեսզի դառնաս այդ քաղաքի բնակիչ քեզ պետք է գլոբալ փոխես։Քո հոգու մեջից պետք է հանես անարդարությունը,սուտը,վախը և փոխես քեզ և ուղղես քո ուղին դեպի լույսը,դեպի պայծառ կողմը,որպեսզի լինես այդպիսին։