Յոթերորդ դասարան.
1. «Ես մի ծիլն եմ քո արտի» — նախաձեռնում եք որևէ գործունեություն (շրջակա միջավայրի մաքրություն, ծառատունկ, օգնություն ծերերին, հեքիաթի ժամ փոքրիկներին… ինքներդ էլ կարող եք առաջարկել), կազմում եք աշխատանքային թիմ և շաբաթվա ծրագիր եք կազմում՝ որ օրը ինչքան ժամանակ եք տրամադրում այդ գործին: Աշխատանքը ներկայացնում եք կամ տեսանյութով, կամ ֆոտոպատումով շարադրում եք:
Օր առաջին և երկրորդ
Այս րկու օրերում մենք զբոսնեցինք տարբեր այգիներով։Խոր աշնան գեղեցիկ օրերից մեկն էր։Ես և իմ եղբայր Արսենը զբոսնում էինք այգիներով,հավաքում էինք գեղեցիկ տերևներ,մաքրություն էինք անում։Ես և իմ եղբայրը այգում տեսանյութ նկարեցինք,որում իմ եղբայրը պատմեց աշնան մասին։Ահա այն․․
Մեր օրը շատ հետաքրքիր և ուսումնական եղավ։Եվ մենք որոշեցինք այդ տերևներով գեղեցիկ բան պատրաստել,որը կատարեցինք երկորդ օրը։
Երկրորդ օր
Մենք այդ տերևներով պատրաստեցինք գեղեցիկ պատկեր՝ծառ։Դուք կարող եք տեսնել։
Օր երրորդ՝Մաքրության օր
Այսօր ես և իմ եղբայրը իջել էինք բակ,որպեսզի մաքրություն անեինք։Ամբողջ այգով մեկ թափված էին տերևներ,որոնց մասը մենք մաքրեցինք,և ավլեցինք։Մեզ նաև օգնեցին մեր ընկերները։Ահա դուք կարող եք տեսնել։
2. Քանի որ կրթահամալիրում շուրջ յոթանասուն արցախցի երեխա է ապաստանել, այս շաբաթ կարդում եք հեքիաթներ Արցախի բարբառով, տեսագրում ենք, որ պարտեզի ժամին մեր դաստիարակների հետ միասին նրանք լսեն դրանք: